Տունս` դատարկ, խավարում, Օտար ճամփեքն եմ մաշում, Սիրտս` անզոր, վիրավոր, Թափառում են դեռ հեռվում: Օտար դռներն եմ բախում, Դարձի ճամփան չեմ գտնում, Թռչում եմ ես մտքով տուն, Կարոտս այդպես եմ առնում: