Jump to content

Կոլտնտեսական հեքիաթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Ըլըմ ա, չի ըլըմ, մի հայի տղա ա ըլըմ, ունենըմ ա մի հատ մեր:

Ըտրանք անհատ են ըլըմ:

Էտ տղան լսըմ ա, որ կոմխոզ[1] կազմեցին․ մտիկ ա անըմ, որ կոմխոզը լավ ապրուստ ա անըմ, լավ վայելչութուն ա անըմ, կպնըմ ա մոր յախեն:

— Ա՛յ մեր,— ասըմ ա,— արի մենք էլ էթանք կոմխոզ:

Մերն ասըմ ա.— Ա՛յ որթի, ես մենծացել եմ, ես կոմխոզ չեմ ըլիլ:

Ետով տղեն ասըմ ա.— Ա՛յ մեր, դու տենըմ ե՞ս՝ ոնց են ապրըմ մեր գեղի կոմխոզնիկները, դու տե՛նըմ ե՞ս՝ ինչ վայելչութուն են անը՞մ:

Մերն էլ զաթի ասըմ ա.— Ո՛րթի, ո՛ւզըմ ես՝ գնա, ուզըմ ես՝ մի գնա, ես չեմ ըլըմ կոմխոզ:

- Ա՛յ մեր,– ասըմ ա տղեն,– ես սիրըմ եմ կոմխոզի միչին կոմխոզի մի ախչիկ, ինքը կոմսըմոլ: Ախչիկը ասըմ ա. «Որ դու կոմխոզ չիլես, ես քեզ չեմ տոնիլ»։

Մերը էլը չի ուզըմ գնա: Տղեն ուզըմ ա մորը հազով հասկացնի, տեսնենք ո՞նց կհասկացնի.

Ղադըր հախտան կոմխոզտան բիր գիլաք դիլարամ,
Շուքուր մեվլազըրի է՛յ նանամ,
Բիր դիլաք դիլարամ, կոմխոզտան յարատտի,
Տարանլար երըշտի կոմխոզլար րանըմ:

Խսըմ-զովըմ եզըլըպլար-գյալըպլար,
Նա՛նա, դազտան-դազա մանա սալըպլար,
Կոմխոզլար վերդըգի սըրի բիլդըլար,
Իշըմ դյուջըմ օլտի կոմխոզլար րանըմ։

Կոմխոզլար ըռասուլիա ենգի տետիլար,
Օնլարտա րիր-րիրընա աութա տետըլար.
Նա՛նա, կոմխողըն կրզի մանա բութա վերտիլար,
Իշըմ դյուջրմ օլտի է՛յ րանրմ։

[2]

Մերը որ լսըմ ա էտ բանը, մաթալ ա մնըմ: Ասըմ ա.— Ա՛յ որթի, քեզ կխափեն, կոմխոզ կտանեն, աշխատանք չեն տալ, ախչիկ չեն տալ։

― Չ՜է, ա՛յ մեր, կոմխողըն ընձի չի՛ խափի, ախչիկն ընձի չի՛ խափի, ոը մենք կոմխոզ ըլենք, ոը մենք աշխատենք, մեզ հմար աշխատանք շատ կա։

Դե մերր խելքի ա դալի, ասըմ ա.— Ա՛յ որթի, դե ոը ընենց ա, դիմում գրենք, տանենք տանք մեր կոմխոզին։ Գրըմ են դիմումը, տղեն ուրախ֊ուրախ վեր ա կենըմ, գնըմ իրա սիրած ախչկա մոտը։

Տղեն ասըմ ա.— Ջանի՛կըս, մորս խելքի եմ բերել, դիմում եմ դրել, բերել, որ ունթունեք կոմխոզ։

Ախչիկը դիմումն առնըմ ա, կարթըմ, շատ ուրախանըմ։

Ետով ազի հետ դիմումը տանըմ են տալի կոմխոզի նախագին. ժողով ա ըլրմ, էտ տղին ունթունըմ են կոմխոզի մեչը։

Տղեն շատ ուրախանըմ ա, գնըմ մոր կուշտը, ասըմ ա,— Մե՛ր, աշկդ լուս ըլի, մեզի կոմխոզ ունթունեցին։ Ուզեցավ էլի մորը ուրախացնի.

Բաշընա դոնդուգում է՜յ նանա,
Նանա՛, ման կոմխոզա դիդան օլտում,
Բիր ջիվան ախչի դուշտի սինամա,
Նանա՛, ման կոմխոզա դիդան օլտում

[3]

Խոսքերը վերջացնելուց ետով, տղեն վեր ա կենըմ, գնըմ ախչըկա հոր բազը, ըտե ըսկսըմ ա իրան հմար ման գալը, իրան հմար պտուղներ քաղելը, ուտելը, մտածելը։ Շատ որ մտածըմ ա, քունը տանըմ ա ու ծառի տակը, ախպրի կշտին քնըմ ա։

Ախչիկը վեր ա կենըմ, գնըմ բազը։ Ման ա գալրմ, ման, տենըմ ա, որ հրե՛ն, ծառի տակին քնած ա իրա սիրած տղեն։ Գոռըմ ա․— Ջա՛նիկըս, զարթնի՛ քնիցդ։

Տղեն չի զարթնըմ։

Քախանի չաքուճը ախչկա ձեռին ա ըլրմ։ Մի հատ «ա՜խ» ա քաշըմ ու չաքուճը սաղի տեղ դնըմ ա մառմառ ծծերի վրա, ըսկսըմ ա երգել, որ տղեն զարթնի։

Սայդան ենդը ուրադըմա[4]
Զարթի՛ր քնիցդ, ա՜յ ջանիկըս,

Դարգընա օլմիշամ դիվանա[5],
Զարթի՛ր քնիցդ, ա՛յ սիրելիս։

Հավուզ բաշրնդա յաթըբսան[6],
Դաստի սույտ բաթըրըրսան[7],
Գյորանլարին աղլին սաշըլըբսան[8],
Զարթի՛ր քնիցդ, ա՛յ սիրելիս։

Ախպուրի մոտ քնած ես,
Ձեռքդ թաշկինակը բռնած ես,
Կոմսըմոլ ախչկա սիրածն ես,
Զարթնի՛ր քնիցդ, ի՛մ սիրելիս։

Տղեն որ քնել էր, թաշկինակը ձեռին՝ էրեսին քաշած էր, ինքն էլ պտո՜ւղ-պտո՜ւղ քրտնել էր։

Ախչիկը նորից ասըմ ա.— Զարթնի՛ր, զարթնի՛ր, իմ սիրելի,— ու գնըմ ա, կռանըմ, տղի էրեսը պաչըմ, բիրտան տղեն զարթնըմ ա։ Որ զարթնըմ ա, սեր են անըմ, բաղի միչին ման են գալի, խոսըմ, ծիծաղըմ։

Ալ-ալա վուրդըլար, գյուլ-գյոզա[9]․․․․

Ետով ախչիկն ասըմ ա.— Հե՛րիք ա մենք ման գանք, ուրիշները կտեսնեն մեզ, լավ չեն ասիլ։

Իրարի պաչըմ են ու հեռանըմ։ Էս բանը ախչկա հերն ու մերը չին գիտենըմ։

Տղեն ետ ա դառնըմ տուն, ասըմ․— Ա՛յ մեր, գնա՛ ֆլանքասի ախչիկն ուզի ինձ։

Մերն ասըմ ա․— Ախր ա՛յ որթի, նա կոմսըմոլ ա, մենք հըլա քասիբ ենք, ախչկա հերը հարուստ ա…

Տղեն ասըմ ա․— Ես քեզ ասըմ եմ՝ գնա՛, գնա՛։

Մերը գնըմ ա ախչկա հոր տունը։

— Խե՛ր ըլի պառավ, խի՞ ես էկել,— ասըմ ա ախչկա հերը։

— Խեր ա հրեա՛ն ջան, ես էկել եմ քու ախչիկդ ուզեմ իմ տղին։ Հերը մտածըմ ա, մտածըմ, ասըմ ա․— Ա՛յ պառավ, խի՞, դու չգիտե՞ս, որ հըմի կամքը ախչկանն ա, հորը չի։

— Դե՛, մենք մեր մեծութինին ամոթ պտի անենք, ըտենց բաները մեզ հըմար չեն։

— Կամքը ախչկանն ա, կառնի՝ կտամ, չի առնի՝ ես բան չունեմ ասելու։

Հրեանը կանչըմ ա ախչկանը. ախչիկը ուրախ-ուրախ գալիս ա հոր մոտը, հարցնըմ․— Հա՛յրիկ, նանը խի՞ ա էկել։

Հայրիկը պատասխանըմ ա․— Բալի՛կս, նանը էկել ա քեզ ուզի իրան տղին, ի՞նչ խոսք ես տալի, ես տղին հավանըմ եմ։

— Հայրի՛կ, որ դու տաս, ես էլ կառնեմ։

Ու տվին, առան, նանը ետ դառավ, գնաց տուն։

Որ գնաց տուն, որ տղին աշկիլուս արավ, տղան ուրախութունիցը մի երգ ասավ.

Կոմխոզ իչնընտա, նա՛նա, ալտըմ կոմսոմոլ կըզի.
Նանա՛ ման կոմխոզա վարմալի օլտըմ։

[10]

Էտ վախտը խնամին ախչկանը ասել էր, որ տղեն կգա, էրևութք չես ընկնիլ։

Ետով նանը տղին վերցեց, գնաց խնամու տունը։

Որ էկան խնամու տունը, տղեն նայեց դես-դեն, չտեսավ ախչըկան, մի «ա՜խ» քաշեց։ Որ «ա՜խ» քաշեց, ըտի աները հարցրեց․— Ա՛յ որթի, խի՞ ես «ա՜խ» քաշըմ։

Տղեն երգով պատասխանեց․

Դարիա քանարընգա սամակ թութարգան,
Գյորընգի գյոզըմա կո՛մսըմոլ կըզի,
Դարիա ղրազընգա զապլատի շազվըն,
Բանզարգի գյոզըմա կո՛մսըմոլ կըզի։

[11]
Եփ որ ախչիկը տղի երգը լսեց, իրան տվեց տալգա՝ ամաչելուցը:

Ըտեղ էլը տղեն ըսկսեց երգիլը:

Աները զարմացավ, ասավ.— Ա՛յ որթի, է՛տ ընչե՞ր ես երգըմ, ախչկա՞նս ես ուզըմ: Կանչեցե՛ք,— ասավ,— ախչկանը:

Կանչեցին ախչկանը։ Ախչիկն էկավ ուրախ-ուրախ, նստեց նշանածի կուշտը:

Ըտեղ ըսկսին քեֆ անիլը:

Հավաքվեցին կոմխոզնիկները, հըրսանիք արին. կերա՜ն, խմի՜ն, ուրախութուն արին, գափ ու զուռնով հարսը տարան, ըտանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։


  1. Կոլխոզ բառի հնչյունափոխված ձևն է, (ծանոթ. կազմողի):
  2. Ամենազոր ասավա՛ծ, կոմխոզից մի փափագ ունեմ,
    Փառք աստծուն, ա՛յ նանի,
    Մի փափագ ունեմ կոմխոզից, ստեղծողից,
    Բարեկամները եկան (քայլեցին դեպի) մեր կոմխոզ:

    Մեր բարեկամները հավաքվել են, եկել են,
    Նանի՛, սարից-ձորից ինձ գցել են,
    Կոմխոզի տված գաղտնիքն իմացան,
    Իմ գործը, բանը եղավ կոմխոզում։

    Կոմխոզները նոր են հիմնված, ասացին,
    Նրանք էլ՝ իրար պաշտպանեցեք, ասացին,
    Նանի՛, կոմխոզի աղջկան ինձ բութա (հենարան, հույսի) տվեցին,
    Իմ գործը, բանը էսպես եղավ։

  3. Գլխիդ պտուտ գամ (քեզ մատաղ լինեմ), ա՛յ նանի,
    Նանի, ես գնացի կոմխոզ (կոմխոզ գնացող եղա),
    Մի ջիվան աղջիկ սրտովս եղավ,
    Նանի՛, ես կոմխոզ ընդունվեցի։

  4. Սրտիս ուրախություն եկավ,
  5. Դարդիցդ եղել եմ դիվահար,
  6. Հավուզի (ջրավազանի) գլխին քնած ես,
  7. Ձեռքդ ջրի մեջ ես դրել,
  8. Տեսնողներին խելքահան ես արել,
  9. Ձեռք-ձեռքի տվեցին, աչք-աչքի․․․
  10. Կոմխոզի մեջ, նանի, առա կոմսոմոլ աղջկան,
    Նանի՛, ես կոմխոզ գնացի։

  11. Ծովափին ձուկ բռնելիս,
    Երևաց աչքիս կոմսոմոլ աղջիկը,
    Ծովափին շողքդ ինձ բռնեց.
    Երևում է աչքիս կոմսոմոլ աղջիկը։