Հեքիաթ Աշտարակի խոսվածքով
[ 569 ] ՀԱՎԵԼՎԱԾ II
Աշտարակ
Ժամանակօվ մի թաքավօր ա ըլըմ։ Էտ թաքավօրը մի օր դ՛ուս ա գ՛ալիս բ՛ալկօնը ման գ՛ալի, տէնըմ ա, վօր մի օց հ’իրա ճուտէրը բ՛էրէլ ա բ՛ակի միչին սիրըմ ա։
Թաքավօրն էտ վօր տէնըմ ա, ասըմ ա.— Տէր աստված, ի՜նչ կըլի վօր ինձ էլ մի զավակ տայիր, յէս էլ սիրէի իմ զավակին․ բ՛ա յէս օցի զգար էլ կայի վօչ, վօր մի օցի ճուտ էլ ա ինձ տալիս չէս։
Էտ ժամանակը ասսու վօղօրմութէնի դ՛ուռը բ՛աց ա ըլըմ. աստված լսըմ ա թաքավօրի խնթիրքը ու օցի ճուտ ա տալի։
Գ՛ալիս էն թաքավօրին հ’աշկալիս, ասըմ էն.— Թաքավօ՛ր, հ’աշկդ լի՛ս, կնիկըդ ազատվեց․ համա ինչ անէս վօր մի օցի ճուտ ա բ՛էրէլ:
Թաքավօրն ասէց.— Փառք ասսու, ի՛նչ անէմ, էլի զավակ ա, էտ ա կամէցէլ աստված։
Էտ օցի ճուտը օրական մէնձանըմ էր, մի շափթվա վրին համարյա դ՛առավ մի ուշապ։
Թաքավօրի սինօթապէտնէրը ասէցին.- Սրան ընչօ՞վ կշտացնէնք։ [ 570 ] Ինչ բ՛ան տվին, ճէրավ վօչ. հա գ՛օռըմ էր, ուտէլիք էր ուզըմ, ուզըմ էր պատէրը քանդի:
Մի օր նազրի ախչիկն էկավ վօր էտ օցին տէնա, օցը էտ ախչըկա թևիցը բ՛ոնէց, քաշէց նէքսէվ, կուլ տվուց. ըտի հ’իմացան, վօր ըդրա ճէրածը ախչիկ պըտի ըլլի:
Թաքավօրը հրամայէց, վօր հ՚ամէն օր մի ախչիկ տան ուշապին՝ ուտի:Սալդաթնէրը գ՛նացին չօլէրը ման գ՛ալու, վօր հ’անդէր ախչիկ քթնէն, բ՛էրէն տան ուշապին։
Օրվա մի օրը մի ախչիկ քթան, անըմը՝ Արևհատ, բ՛էրին թաքավօրի կուշտը։
Թաքավօրն ասէց.— Տարէ՛ք, տվէք իմ տղին։
Էլ կարըմ չէն, վօր դ՛ուռը բ՛աց անէին էտ ուշապի յէրկուղիցը, Արևհատին տարան էրթկիցը կախ արին, տվին ուշապին։
Արևհատն ասէց.— Բ՛արիլիս քէ՛զ, թաքավօրի վօրթի՛։
Ուշապը խրխին պատռէց, դ՛առավ մի լավ տղա, էկավ ախչկա կուշտը․ շատ սիրէցին իրար։
Թաքավօրն ասէց. — Գ՛նացէք տէհէք՝ ախչկան ճէրէ՞լ ա, թէ վօչ։
Գ՛նացին տէհան, վօր ուշապը դ՛առէլ ա մի լավ տղա։
Տղեն ասէց.— Խի՞ էք դ՛ռնէրը փակէլ, բ՛աց արէ՛ք։
Դ՛ռնէրը բաց արին, գ՛նացին թաքավօրին ասէցին.— Քու ուշապը մի լավ տղա յա դ՛առէլ, էն ախչկա հէտ ասըմ ա խօսըմ։
Թաքավօրը շատ ուրախացավ, էկավ հ’իրա տղի կուշտն ասէց.— Բ՛արի լի՛ս, վօրթի՛:
Տղէն վօննի կաննէց, Արևհատն էլ վօննի կաննէց, գ՛լուխ վէ բ՛էրին թաքավօրին։
Թաքավօրը շատ ուրախացավ, տէհավ վօր հ’իրա տղէն շատ կատարյալ տղա յա, Արևհատն էլ շատ աբռօվ ախչիկ ա։
— Է՜,— ասէց,— վօրթի՛, հըմի ի՞նչ ես ասըմ:
Տղէն ասէց,— Թաքավօրն ապրած ճէնա, ինձ պսակի Արևհատի հէտ։
Թաքավօրը հարսանիք արուց, օխտն օր, օխտը քշէր ճէրան խմէցին, Արևհատի ու Օցմանուկի ճէնացը խմէցին։
Հարսանքից յէտօ թաքավօրը կանչէց Արևհատին ու ասէց,– Վօրթի՛, մի պատմի տէնանք գոլ ո՞ւմ ախչիկն էս։
Արևհատը ասէց,— թաքավօրն ապրած ճէնա, յէս մի հ’անդէր ախչիկ էմ, հէր ունէմ վօչ, մէր ունէմ վօչ, մի խօրթ մէր ունէի [ 571 ] հ’ամէն օր ինձ մի գ՛րվանքա բ՛ուրթ էր տալի ու ասըմ. «Տավարը տար արածացրու, էս բ՛ուրթն էլ կմանէս, հ’իրիկվանը կբէրէս»։ Ուտէլու էլ մի կտօր չօր հաց էր տալիս ու ասըմ. «Հացի ճէսը իրիկունը յէտ կբ՛էրէս»։
Մի օր թէշին ձէռիս քարափի գ՛լխին կաննած մանըմ ի, ղաֆիլ քարափը ծակվէց, թէշիս ընկավ մէչը։ Կռացա մտիկ տվի, տէհա մի պառավ կա զաղի միչին․ ասէցի. «Նանի՛, մի թէշիս տուր, ըտի ընգավ»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, յէս կարըմ չէմ տէղիցս կաննիլ, հ’արի թէշին վէ կալ տար»։ Ասէցի. «Դ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասեց. «Վօրթի՛, ձ՛օրի միչից հ’արի»։ Ձ՛օրի միչովը գ՛նացի, տէհա էտ զաղի դուռը բ՛աց, մտա նէքսէվ, վօր թէշիս վէրնէմ, մըն էլ տէհա դ՛ուռ կա վօչ։ Ասէցի. «Նանի՛, դուռը ի՞նչ էլավ»։ Նանն ասէց. «Վօրթի՛, հլա հ’արի իմ կուշտը, բան պըտէմ ասիլ, յէտօ յէս դ՛ուռը շանց կտամ»։
Գնացի պառավի կուշտը, պառավն ասէց. «Մի ավիլը վէ կալ, իմ տունս սրփա»։ Ավէլը վէ կալա, պառավի տունը սրփէցի, պառավն ասէց. «Վօրթի շ՛ա՛ն, մէր տունն ա թամո՞ւզ, թէ ձէր տունը»։ Յէս պառավին ասէցի. «Նանի՛, ձէ՛ր տունը թամուզ ա». համա թամուզ չէր, շատ կէղտօտ էր։ Յէտօվ ասէց. «Վօրթի ջ՛ա՛ն, արի նստի, գ՛լուխս դ՛նէմ ծնգանդ, մի չիչ քութութա»։ Գնացի, նստէցի, պառավը գ՛լուխը դ՛րուց ծնգանս, քութութէցի։ Ասէց. «Վօրթի ջ՛ա՛ն, իմ գ՛լուխն ա թամո՞ւզ, թէ քու մօր»։ Ասէցի. «Նանի շա՛ն, քու գ՛լուխը թամուզ ա»։ Յէտօ ասէց. «Քունս տանըմ ա, թող մի չիչ քնէմ ծնգանդ վրա, իմ քնած վախտը մի սէվ ջ՛ուր կգա՝ ինձ իմաց մի՛ տալ, յէտօ մի կարմիր ջ՛ուր կգա՝ էլի հ’իմաց մի տա, յէննա մի դ՛էղին ջ՛ուր կգա գ՛էտի նման, ջ՛ուրը գ՛ալուն պէս ինձ իմաց տուր»։ Ասէցի. «Լավ»։ Պառավը քնէց. տէհա, սէվ ջ՛ուրն էկավ՝ ձ՛էն հանէցի վօչ, մի չիչ հ’անց կացավ՝ տէհա կարմիր ջ՛ուրն էկավ՝ էլի ձ՛էն հանէցի վօչ, մըն էլ տէհա դէղին ջ՛ուրն էկավ, ասէցի. «Նանի՛, նանի՛, վէ կաց, դէղին ջ՛ուրն էկավ»։ Նանը տէղիցը վէ թռավ, վօննէրիցս բ՛ռնէց, գ՛լուխս կօխէց ջ՛րի մէչ, մազէրս դառավ բօլօրը օսկի։ Յէտօ պառավն ինձ դ՛ուռը շանց տվուց ասէց. «Դէ՛հ, գնա՛, վօրթի, աստված քէզ հէտ ըլի»։
Դուս էլա զաղից, էկա մէր տավարի կուշտը, ասէցի. «Ինչ անէմ, ինչ չանէմ, յէս էս օսկի մազէրով էթամ տուն, իմ խօրթ մէրը [ 572 ] ինձ կծէծի մաղէրս կպօկի»։ Գ՛նացի մի չօբանի աղաչէցի, վօր մի գ՛առ մօրթի, միսը հ’իրան ըլի, ղառինը ինձ տա։ Չօբանն ասէց. «Շատ լավ կըլի, այ քիր, յէս էլ քէղ էտ լավութունը կանէմ»։ Չօբանը վէ կացավ, մի գ՛առ ր՛էրուց, մօրթէց, ասէց. «Ա՛յ քիր, նստի, մի չիչ խօրօված անէմ, ուտէնք»։ Խօրօված արէց, ճէրանք, յէտո ղառինը վօ կալա, քաշէցի գ՛լուխս, մաղէրս ծածկէցի։ Ընչանք հ’իրիկուն մնացի արևի տակ, ղառինը գ՛լխիս չօրացավ, տավարը քշէցի, բ՛էրի տուն։ Մէրս ասէց․ «Ա՜յ, անզգամ, խի՞ չէս քօմմա բ՛ուրթը մանէլ»։ Բ՛արկացավ ինձ վրա, մի քանի սիլլա տվուց։ «Դէհ,— ասէց, հ’արի գ՛լուխգ լվանամ, ըսօր շափաթ ա»։ Ասէցի. «Ուզըմ չէմ, իմ գ՛լուխը լվանալ մի՛»։ Իմ պուճուր քիրը, վօր իմ մօր հալալ ախչիկն էր, վրա թռավ իմ գ՛լխիս ղառինը պօկէց․ օսկէ մաղէրս փռվէց գէննին։ Մէրս ասէց. «Ա՛յ, անզգամ, էս ի՞նչ բ՛ան ա»։ Նստէցի քօմմա ասէցի մօրս․ մէրս ասէց. «Տօ լի՛րփ, հ’առավօտը կտանէս իմ ախչկանն էլ շանց կտաս էտ քարափը, վօր իմ ախչիկն էլ օսկէ մաղ ունէնա»։
Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ «Գ՛էհ,— ասէց,— վօրթի՛, վնաս չունի, մէնձ կնիկ էմ, իմ սրփօղս օ՞վ ա, գէհ մի չիչ նստի, գ՛լուխս դ՛նէմ ծ՛նգանդ, մի չիչ քութութա»։ Ախչիկը նստէց, պառավը գ՛լուխը դ՛րուց ծնգան վրա, ախչիկը քութութէց, վօր պրծավ պառավն ասէց․ «Վօրթի՛, ի՞մ գ՛լուխն ա թամուզ, թէ քու մօր գ՛լուխը»։ Ախչիկը բ՛արկացած [ 573 ] ասէց. «Վա՜յ քու գ՛լխին, իմ մօր գ՛լուխը թամուզ ա»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, յէս մի չիչ կքնէմ, մի գ՛էզին ջ՛ուրը կգա՝ ինձ հ’իմաց տաս վօչ, մի կարմիր ջ՛ուր կգա՝ էլյէդ հ’իմաց տաս վօչ, յէտօ մի սէվ ջ՛ուր կգա՝ ինձ իմաց տուր»։ Պառավը քնէց, աղջիկը տէհավ, վօր դ՛էզին ջ՛ուրն էկավ` ձ՛էն տվուց վօչ, յէտօ էկավ կարմիր ջ՛ուրը` էլի ձ՛էն հանէց վօչ. էկավ սէվ ջ՛ուրը` պառավին ձ՛էն տվուց, պառավը զարթնէց, ախչկա ոննէրից բ՛ռնեց, կախէց ջ՛րի մէչը, հէխճ ախչիկը սէվ-սէվացավ, մի մսի կտօր էլ ճակտիցը կախ էլավ։ Պառավն ասէց. «Վօրթի՛, դ՛ուռը բ՛աց ա, գ՛նա՛»։ Ախչիկը մտիկ արուց, տէհավ որ դ՛ուռը բ՛աց ա, թէշին վէ կալավ, էկավ իմ կուշտը։ Տէհա` զարհուրէցի, մի այբէջար բ՛ան էր դ՛առէլ՝ ասէցի. «Ախչի, խի՞ ըտէնց էլավ»։ Ասէց «Յէսիմ, պառավն ինձ կօխէց սէվ ջրի մէջ, ըսէնց էլա»։ Վէկացանք գ՛նացինք տուն, մէրս վօր տէհավ հ’իրա ախչկանը էս օրին՝ փէտը վէ կալավ ինձ ծէծէց, տանից դ՛ուս արէց, էկա հանդը, նստէցի ծառի տակը, լաց ի ըլըմ, քու սալդաթնէրը էկան ինձ բ՛ռնէցին, բ՛էրին։ Ասէցի, «Հ’ո՞ւր էք տանըմ»։ Ասէցին. «Քէզ տանըմ էնք թաքավօրի տղի հըմար»։
Յէս էլ վէ կացա էկա, թաքավօրն ապրած կէնա։