Կոմիտաս (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Համբերությունս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Կոմիտաս)

Վարդան Հակոբյան

Տրամադրություն
ԿՈՄԻՏԱՍ


Հերկվող հողի
Բացվող ամեն մի ակոսից,
                Ջերմության հետ
Հորովելիդ ձայնն է ելնում...
Հնձվող արտի ամեն հասկի
Շշուկի մեջ,
Արտույտների ոսկե երգում
Հորովելիդ ձայնն է լսվում...
Իմ սեղանին դրված հացի
Բույրի մեջ տաք,
Ուր գույներ կան եւ արեւի,
Հորովելիդ բույրն եմ զգում.
Եվ մայրենի այդ բույրով են
Իմ հացն ու ջուրը քաղցրանում...