Այնքա՜ն դատարկ է տունն իմ մանկության.
Վաղուց չի լսվում քո ձայնը մեղմիկ,
Գյուղական անշուք գերեզմանոցում`
Կանաչ դաշտերի, այգիների մեջ,
Հանգչում ես մենակ, հանգչում ես լռին,
Իմ քաղցրահեզ, անուշ իմ մայրիկ:
Լուռ ու անտրտունջ դու ընծայեցիր
Ինչ որ ունեիր` օրերդ ու կյանքդ,
Ու իրիկնամուտին անձայն հեռացար:
Կուզե՜մ սիրտս քեզ մոտ թաղեմ,
Որ քեզանից կարոտս առնեմ,
Իմ քաղցրահեզ, իմ անուշիկ: