Jump to content

Ես վեր եմ ելնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Սկիզբս մոռացած, իսկ վերջս անհայտ`
Ես վեր եմ ելնում,
Տարիներս` սանդուղք, օրերս` աստիճան,
Ես վեր եմ ելնում,
Բախտս բախտի քմահաճույքին`
Ես վեր եմ ելնում,
Ո՞ր աստիճանին մենք կհանդիպենք,
Մահ իմ կնճռոտյալ...