Կուզը
Երկարաձիգ նեղկեկ փողոցի մը մեջտեղ, փայտե հին տունի մը տակոքը, փոքրիկ փցոմն խանութի մը մեջ առտվրնե մինչև իրիկուն կերերցուցներ իր սրտաճմլիկ կուզըճ նպարավաճառ Կումիկը, զոր խամպուռ պախալը կանվանեին հոն այդ թաղին մեջ։
Տասներկու տարեկանեն ետքը իր ազազուն ու ծուռիկ֊մուռիկ իրանը դադրած էր բարձրանալե, լայնանալե. զարգացումի բնական օրենքը մեռած էր այդ արարածին մեջ, տարիներու բոլորման հետ հարաճուն դառնություն մը լացնելով անոր նեղլիկ սիրտին մեջ. և ի՞նչ ցավագին ծամածռումով դիտած էր իր անիծյալ կուզին անզգալի տվայտումը։ Այնքան մանրահոգ քննության մը առաըկա ըրած էր զայն, որ քսան տարու եղած ատենը արբշիռ ուրախությամբ դիտած էր թե կռնակին այցուտը ա՛լ դադրած էր ուռճանալե։ Այն ատեն անսահման սփոփանք մը զգաց, իր կռնակին, անհեթեթ բեռն ա՛լ այնքան անշնորհք չերևցավ աչքին. այս համոզումը կազմելեն ետքը կարծեց թե ինքն ալ ամեն մարգերու պես եթե ոչ վայելուչ գեթ ոչ շատ տգեղ մարդ մըն էր. իր այդ անբացատրելի գիտակցությունն այնքան շլացուր իր միտքը, այնքան սխրանք տվավ իր թույլ զգայությա֊ նը, որ հեք Եումիկի աչվըները ամեն կռնակի վրա իրենին պես բան մը կը կարծէին նշմարել, դուրս ցցված կլորություն մը որ ավելի վայելչություն կուտար հասակին քան տձևություն։ Մինչև այդ երանագեղ օրն հուսահատ ապրած էր․ կյանքի ինքնավար հոսանքին տված էր իր կարճուկ կլորիկ մարմինը, որ խութերու խոչերու վրայե անցնելե ետք, հիմակ անդորրիկ, ծովուն վրայեն կը վազեր կարծես դյուրությամբ։ Անգամ մը որ իր անծին անխախտ գիտակցությունն ունեցավ շատ նպաստավոր կերպով, մտածեց թե՝ քանի որ ինքն ալ մարդ էր՝ ամեն մարդերու պես ապրելու էր աշխատությամբ, որուն պտուղը վայլելու էր իր շնորհքով մարմնին բոլոր խանդովն ու բոլոր ըղձանքովը։ Ասդին անդին ինկավ, ճար ճարակ ըրավ, իր կերպարանքին տխրազդեցիկ սիլուետն ամեն տեղ, ամենուն առջև պտըտցուց, աղաչանք, պաղատանք թափեց թափթփեց, և վերջապես հաջողեցավ մեկ քանի գթոտ սիրտերռ փրցնել քիչ մը դրամ, զոր անմիջապես փորձեր շահագործել։ Այն թաղը եկավ, տունին տակի այն ծակը մագրւր իր սապատող իրանը, հետն ունենալով նպարեղեններու շատ վտիտ մթերք մը, զոր փռեր րուրագրեր հոն։ Փողոցին մեջ ախորժելի անակնկալ մը եղավ Կումիկին երևումը։ Ամեն մարդ արգահատալից կարեկղություն մը զգաց այդ խեղճ սապատողին նկատմամբ, զոր բախտին մեկ անգութ ապտակն այգ վիճակին հասցուցեր էր։ Ժողովրդային շատ հին ավանդական սովորության մը հնազանդելով, մկրտեցին զայն խամպուռ պախալը մակդիրով, զոր մի այն իրենց մեջ կը գործածեին։ Ալ սկսավ ինք հոգալ մո֊ տակա տուներու նպարեղենի մանր մունր պետքերը, իր հտպիտական ձևերովն ու միմոսի շարժումներովը խնդուք պատճառելով իր դրացուհիներուն մանավանդ, որոնք բավական բարեսիրտ էին ան որ երեսին չտալու մարմնին այդ անճոռնի թերությունը։ Անանկ որ ամլ բոլորովին մոռցած էր Կումիկ իր կուզը։
Տունը՝ որուն տակ կապրեր խամպուռ պախալը, կը բնակեին հայր մը, մայր մը և մեկ հատիկ աղջիկ մը տասնվեց տարու։ էլիզա վառվռուն քումայթ աղջիկ մըն էր, զվարթության և աշխուժի խառնուրդ մը փթթինազարդ, որուն մեջ ծնողքը վայելում մը կը գտնեին, ամուսիններու առաջին սիրույն անհետացումեն ետք վրա հասնող այն կակուղ, քնքուշ վայելումը, որուն հեշտանքը, սակայն, փոխանակ մարելու հետզհետե կը շատանա, կը սաստկանա։ Կուզին ներկայությունը զվարճության շարժառիթ մը եղած էր Էլիզային համար․ իրիկունները, դպրոցեն արձակվելե ետք, պատանուհին անոր խանութը կերթար և խնդալեն կը մարեր Կումիկին ծիծաղաշարժ պատմություններեն, զորս սապատողը կը համեմեր չես գիտեր ինչ թաքուն ավյունով մը, անսանձ ոգևորությամբ մը։ Կումիկ բանը գործը երեսի վրա կը թողեր երբ զվարթ աղջիկն իր քովը կուգար, աչվըներն անսովոր բոցով մը կը վառվռեին, երանության ժպիտ մը կերերար միշտ բարակ անգույն շուրթերուն վրա և… երջանիկ Էր Կումիկ։ Օրե օր սիրտին մեջ կաճեր այն տեսակ մը բանը զոր նախ տարտամ, անորոշ կը կարծեր, բայց որ հետզհետէ գույն մը, երանգ մը, նեղացուցիչ հանգամանք մը կը ստանարր էլիզային ներկայությունը, մանավանդ անոր փողփողուն աչվըները տարօրինակ տպավորություն մը ի գործ կը դնեին իր վրա, խուսափիլ կուզեր անոնցմե, բայց ջանք մը, ճիգ մը շէր ըներ, իր կամքեն վեր զգալով այդ բանը։
էլիզային հաճույքն ալ նույն համեմ ատությա մբ կը շատնար, երբ կը տեսներ կուզիկին խայտացումն, մանուկի կամ լավ ես ստրուկի այն ձևերը, որոնցմով կուզեր հրապույր մը ազդել իրեն։ Օր մը, ա՛լ չդիմանալով իր չարաճճի աղջկան դրդումին, էլիզան ձեռքն հանկարծ տարավ կուզին կռնակին․
— Ա՞ս ինչ է, ըսելով և մեծաժխոր քրքիջ մը արձակելով։
Կումիկ վեր ցատկեց՝ կարծես էլեկտրական թանձր հոսանուտն մը ցնցված․ արյան կոհակ մը ելավ խուժեց անոր կապտագույն այտերը, աչվըներուն մեջ դիվային փայլակ մը բոցավառվեցավ, դեպի ետև ընկրկեցավ, և իր ըրած ընդոստ շարժումին մեջ գնաց զարնվեցավ պատին։ Այդ բախումը սուր ճիչ մը կորզեց խեղճ սապատողի կոկորդեն․ կուզը ցցված էր և քիչ մըն ալ մորթը սկրթված։ էլիզա, այս անհեթեթ այլակերպումեն սարսափահար, դուրս վազեց և անհետ եղավ։
Հինգ վայրկյանի չափ այդ դիրքին մեջ մնաց խամպուռ պախալը, հետո ամեն բան մարեցավ, սքլեցավ անոր վրա․ երեսին մորթը իր բնական գույնը վերստացավ, աչվըներն հիմակ ավելի նվաղկոտ փայլ մը առին, գլուխը ծռեց կուրծքին վրա ու թաղվեցավ անզգա թմրության մեջ։ Ի՞նչ կը դառնար խեղճ արածին ներսիդին․ օվկիանոս մը որ մեկեն ի մեկ փրփրած, ալեկոծ եղած էր․ խուլ մռնլյուններ, ողբագին ոռնոսէներ կը թնդային հոն, քայքայում մը եկած էր մեկեն ի մեկ, առանց կանխանշանի, և խորտակած էր այդ ափ մը սիրտը, որ քիչ մը առաջ երջանկությունեն կը սարսռար։ Կումիկ կը նմաներ այն մարդուն որ կանաչագեղ մարգի մը վրա հանդարտորեն քալած պահուն հանկարծ կը գահավիժի անտեսանելի անդունդե մը վար ու կը ջախջախվի։ Կը վախնար երերալու, կարծելով թե ամեն մեկ անդամները սուր, անտանելի խիթեր պիտի ունենային և հանկարծ պիտի խորտակվեին իր ոսկորները , կը վախնար ետին նայելու, կարծելով թե ճիվաղ մը պիտի տեսներ իր կռնակին վրա ահռելիորեն ցցված։ Աննկարագրելի ծանրություն մը կը զգար հիմակ իր վրա, բեռի մը տակ կը ճզմվեր, շունչը չէր ելներ, կուրծքը կը սեղմվեր, և տակավին իր ականջին մեջ կը հնչեր էլիզային քստմնելի քրքիջն ու սա խոսքը․
— Ա՞ս ինչ է։
Վերջապես երկար վարանումներե ետք ոտքի ելավ Կումիկ, կռնակն երերցուց և հառաչ մը արձակեց։
Դարակ մը քաշեց, ուր լոբիա լեցված էր, և քառակուսի ապակի մը դուրս հանեց,—հայելիի կտոր մը, զոր աեղի մը կրթնցնելով, հեռու գնաց և ինքզինքը անոր մեջ դիտեց կողմնակի։ Հայելիին մեջ կուղն երևցավ իր բովանդակ այլանդակությամբը։
Պախալը, առանց ճիչ մը հանելու բերնեն, առավ ապակիին կտորը, գետին նետեց, վրան կոխկռտեց և կտոր կտոր ըրավ։ Հետո, նստավ անհենարան աթոռակի մը վրա։ Խոշոր արցունքներ կը կաթեին անոր աչքերեն․ լռիկ մնջիկ կուլար հեք սապատողը, առանց կծկում մը ցուցնելու դեմքին վրա․ արցունքի հատիկները շարունակ կիյնային, թրջելով անոր երեսին մագաղաթագույն մորթը։
Նույն պահուն հաճախորդ մը ներս մտավ խանութեն և տեսնելով Կումիկին այդ ողորմելի կերպարանքը, հարցուց․
— Խեր ըլլա, Կումիկ ախպար։
Կուզը ելավ նստած տեղեն, բան մը չրսավ, ձայն չհանեց, կեցավ խանութին մեջտեղը ու ապուշ ապուշ եկողին երեսն սկսավ նայիլ։
— Ի՞նչ կա, Կումիկ, չըսե՞ս. նշանածդ մեռա՞վ։
Այս խոսքը ցնեց սապատողը, - որ կարծես խելաբերելով, երկու ձեռքերովը հախուռն կերպով սրբեց երկու այտերն ու՝
― Բան մը չի կա, մրմռաց։
Մարդն ուզածը առնելով դուրս ելավ, քիթին տակկն մըրթմրթալով.
— Աս զավալլըն բան մը ունի։
Ա՛լ անկից ետքը ի՞նչպես ապրեցավ խամպոտ պախալը։էլիզան մեկ խոսքով, ձեռքի մեկ շարժումով արթնցուցած էր, հրաբուխի հեղակարծ պոռթկումի պես դուրս ժայթքեցուցած էր այդ զգայնոտ հոգիին բովանդակ եսն, գեղեցկությունե մարմնական վայելչությունե զուրկ գտնվելուն ահռելի ու անդարմանելի վիշտն, որ վիշտերուն սաստկագույնն ու է՛ն ավերիչն է։ Իր այդ անակնկալ փոփոխումի մասին դրացիներուն ուղղած հարցումներուն սա խոսքով միայն պատասխաներ Կումիկ.
― Պան մը չէ, կասնի:
Բայց չէր անցներ. օրե օր կը նիհարնար անիկա, այտերը կը հալեին ու ոսկորներուն ձևերը կը ցուցնէին. աչվրներուն պճլտացող բոցը կը մարեր զգալի կերպով. կռնակն ավելի կը շեշտեր իր այտուցը։ Գիշերներն, երբ խանութը գոցեր և առանձին մնար, կը հանվեր, շապիկն ալ կը հաներ և ձեռներովը շարունակ կուզը կը շոշափեր, կը քերթէր, կը սեղմեր՝ զայն անհետ ընելու հույսի գերագույն ճիգով մը, բայց իր աշխատանքն ավելի կը սաստկացներ իր հոգեկան չարչարանքը, սիրտին հատումը կավելցուներ։ Կռնակին վրա կը պառկեր գետինը, ջանալով իր ծանրության տակ ճզմել, ճզմել դժոխային այդ ուռուցքը որ իր կյանքը կը խորտակեր աղէտալի կերպով։ Չէր հաջողեր։
Այն ատեն հուսահատությունն իր ծայրագույն աստիճանին հասավ.առաջ գոնե կամք մը ուներ այդ աղետքին առաջքն առնելու.հիմակ այդ ալ կը պակսեր։ Խանութին մեջ սրտամորմոք լքում մը կը տիրեր. տակն ու վրա էր ամեն բան. ալյուրը լուբիային խառնված, սոխը ձիթապտուղին մեջ ձգված, քացախը յուղին մեջ լեցված, և այս ամենը թանձր փոշիով շաղապատուն։ Հաճախորդները միշտ անկյունը նստած կը գտնեին Կումիկը, գլուխը կուրծքին կրթնցուցած, աչքերը գետին հառած, հուսահատության արձանը ներկայացնելով՝ իր ներս քաշված կուրծքով ու դուրս ելած կռնակով։ Քիչ քիչ հեռացած էին անկից, արգահատախառն զզվանք մը զգալով այդ աղտոտութենեն ու խեղճութենեն։
Օր մը տեսան որ խանութն ա՛լ չէր բացված․ զարկին․ ձայն չի կա․ ստիպվեցան կոտրել։ Ներս մտան։ Խամպուռ պախալը պառկած էր գետինը, հին, բզկոտված անկողնի մը վրա, անշունչ անշարժ։ Աղեխարժ բան էր։
Վեր առին վերմակը և հետս ընկրկեցան պարզված տեսարանեն։
Խամպուռ պախալը երեսի վրա պառկած էր մերկ, և դուրս ցցված կուզին վրա ահռելի վերքեր բացված էին։
Բժիշկ մը վաղցուցին։ Սա՝ հետ քննության՝ հաստատեց թե Կումիկ մեռած էր իր վերքերեն։
Ու բժիշկը կը սխալեր։
Կումիկ սիրտին ցավեն մեռած էր։