Jump to content

ՀՍՀ/Աբաղայի դաշտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբաղա (քաղաք) Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաղայի դաշտ

Աբաղյանց


ԱԲԱՂԱՅԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից հյուսիս–արևելք, Բերկրի գետի ավազանում։ Տարած․ 1800 կմ² է։ Բարձր․ 1800–2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներն են՝ ծածկված ալյուվիալ–մանրահողային բերուկներով։ Օգտակար հանածոներից են՝ բազալտը, տուֆը, կրաքարը, տորֆը։ Ձմեռը խստաշունչ է, երկարատև ու ձյունառատ (հունվ․ միջին ջերմաստիճանը՝ –10°C, –14°C), ամառը՝ զով (օգոստ․ 14°C, 17°C)։ Տարեկան տեղումները՝ 500–700 մմ։ Լանդշաֆտը մարգագետնա֊տափաստանային է։ Հիմնականում անասնապահական շրջան է։ Մշակում են հացահատիկ։ Ա․ դ․ XIII դ․ մոնղոլ իշխան Աբաղայի բանակատեղին էր․ ենթադրվում է, որ դաշտը կոչվել է նրա անունով։ Մինչև XVII դ․ այդտեղ եղել է հայկական խիտ բնակչություն (մոտ 300 գյուղ)։ Այժմ Ա․ դ֊ում բնակվում են խաշնարած քրդեր։ Ա․ Ասլանյան