Jump to content

ՀՍՀ/Աբաշիձե (Գրիգոլ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբաշևյան մշակույթ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաշիձե (Գրիգոլ)

Աբաշիձե (Իրակլի)


ԱԲԱՇԻՁԵ Գրիգոլ Գրիգորիի (ծն. 1914), վրացի սովետական բանաստեղծ։ Ծնվել է հուլիսի 19(օգոստոսի 1)֊ին, Վրաստանի Ճիաթուրա քաղաքում։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Վրաստանի սովետական գրողների միության վարչության առաջին քարտուղար 1967-ից։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1938-ին։ Պատկերել է սովետական մարդկանց մարտական սխրագործությունները («Թշնամիներ», 1941, «Տանկերի մենամարտ», 1941, «Անպարտելի Կովկաս», 1943)։ «Հարավային սահմանի վրա» (1949) և «Լենինը Սամգորիում» (1950) բանաստեղծությունների շարքերում (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) գովերգել է ժողովուրդների բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Լեգենդ առաջին թբիլիսցիների մասին» (1959) պոեմը նվիրված է վրաց մայրաքաղաքի հիմնադրման պատմությանը։ Արձակ գործերից հայտնի է «Լաշարելա» (1957) պատմավեպը։

Երկ. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 508–600։ რჩეული, თბ., 1960; თხზულებანი სამ ტომად, ტ. 1, თბ., 1970.