Jump to content

ՀՍՀ/Աբասթուման

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբաս-Գյոլ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբասթուման

Աբասթումանի աստղադիտարան


ԱԲԱՍԹՈՒՄԱՆ, քաղաքատիպ ավան Վրացական ՍՍՀ Ադիգենի շրջանում։ Լեռնակլիմայական առողջարան Մեսխեթի լշ. հվ. լանջին, Օձխե գետի կիրճում, բարձր. 1300 մ։ 5 հզ. բն. (1969), վրացիներ, հայեր։ Հեռավորությունը Ախալցխա երկաթուղային կայարանից 28 կմ է։ Շրջակա լեռները ծածկված են փշատերև անտառներով։ Ունի տաք ջրեր (40°C—48°C)։ Առողջարանում բուժում են թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը և դրան ուղեկցող հիվանդություններ (հոդերի, ծայրամասային նյարդային համակարգության, կանացի)։ Առողջարանը գործում է ամբողջ տարին։