ՀՍՀ/Աբասթումանի աստղադիտարան
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Աբասթուման | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբասի → |
ԱԲԱՍԹՈՒՄԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Վրացական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի աստղաֆիզիկական դիտարան Աբասթուման ավանի մոտ, Կանոբիլի լեռան վրա, բարձրությունը 1650 մ։ Հիմնադրվել է 1932-ին։ Ա. ա֊ում հետազոտվում են լույսի միջաստղային կլանմանը, փոփոխական աստղերին, Արեգակի ծառայությանը և Երկրի մթնոլորտին վերաբերող հարցեր, դասակարգվել են մոտ 35 հզ. աստղերի սպեկտրներ։ Խոշորագույն գործիքը Մաքսուտովի տիպի 70 սմ֊անոց աստղադիտակն է, իր տեսակի մեջ ամենամեծը աշխարհում։