ՀՍՀ/Աբաս Ա
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Աբաս (սպարապետ) | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբասաբադ → |
ԱԲԱՍ Ա (ծն. թ. անհտ.— 1145), Լոռու թագավոր մոտ 1090-ից։ Կյուրիկե Ա-ի որդին և հաջորդը։ Իշխում էր եղբոր՝ Դավթի հետ միասին։ Ա֊ի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Նրանք 1111—13-ին վերջնականապես նվաճեցին Լոռու թագավորությունը։ Ա. ապաստանեց Ուտիքի Տավուշ բերդում, ուր հիմնեց իր իշխանությունը։ Սելջուկները մշտական սպառնալիքի տակ էին պահում նաև Տավուշի իշխանությունը. 1145-ին այն գրավեց Գանձակի Չոլի ամիրան։ Ա. անցավ եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ 1139-ին օժանդակել է Աղվանից Գրիգոր կաթողիկոսի ձեռնադրմանը։