ՀՍՀ/Աբբաս
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Աբբայություն | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբբաս I → |
ԱԲԲԱՍ Խոջա Ահմադ (ծն. 1914), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։ Ծնվել է հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935-ից։ Գրում է անգլերեն և ուրդու լեզվով։ Բեմադրել է «Ուղևոր» (1953, ՍՍՀՄ էկրաններում՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը ևն։ Ա. խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։