ՀՍՀ/Ագրոֆիզիկա
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Ագրոօդերևութաբանություն | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ագուլիս → |
ԱԳՐՈՖԻԶԻԿԱ, ագրոնոմիական ֆիզիկա, գիտություն բույսերի արտաքին կենսապայմանների հետազոտության ֆիզիկական մեթոդների և կենսագործունեության ֆիզիկական պրոցեսների մասին։ Ուսումնասիրում է հողի, բույսի և մթնոլորտի գետնամերձ շերտի ֆիզիկական երևույթները։ Օգտվելով ֆիզիկայի տեսական ու գործնական նվաճումներից՝ Ա. մշակում է բույսերի բերքատվության բարձրացմանը և վաղահասությանը նպաստող միջոցներ։ Ա֊ի հիմնական բաժիններն են՝ հողի ֆիզիկան (պինդ և գազային ֆազերի ֆիզիկա, հիդրոֆիզիկա, ջերմաֆիզիկա), օդի գետնամերձ շերտի ֆիզիկա (աերոդինամիկ, ճառագայթային և այլ պարամետրեր), բույսերի կենսաֆիզիկա կենսաֆիզիկա (լուսաֆիզիոլոգիա, ռադիոկենսաբանություն)։ ՍՍՀՄ֊ում ագրոֆիզիկոսների դպրոցի հիմնադիրը Ա. Իոֆֆեն է։