Jump to content

ՀՍՀ/Ադյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ադյաման Հայկական Սովետական Հանրագիտարան

Ադյան

ԱԴՆ


ինստիտուտում։ Ա֊ի աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթեմատիկական տրամաբանությանը։ «Խմբերի մի քանի հատկությունների որոշման պրոբլեմների ալգորիթմական անլուծելիությունը» (1955) աշխատությունը շահել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերության մրցանակը (1956), իսկ խմբերի և կիսախմբերի տեսության ալգորիթմական պրոբլեմներին նվիրված աշխատությունները՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահության Պ. Լ. Չեբիշևի անվան մրցանակը (1962)։ 1968-ին հրատարակած (ակադ. Պ. Ս. Նովիկովի հետ համատեղ) աշխատությունների ցիկլում լուծված է պարբերական խմբերի պրոբլեմը, որ առաջադրել է Բեռնսայդը դեռևս 1902-ին։

Երկ. Определяющие соотношения и алгоритмические проблемы для групп и полугрупп, М.. 1966.

ԱԴՆ (ADN–Allgemeiner Deutscher Nachrichtendienst), ԳԴՀ հեռագրական տեղեկատու գործակալությունը։ Գտնվում է Բեռլինում։ Հիմնվել է 1946-ին։


Ա֊ԴՈ (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես Գրիգորի, 1867–1954), հայ պատմաբան, տնտեսագետ֊վիճակագիր։ Ծնվել է հունվարի 14-ին, Նոր Բայազետում (այժմ՝ Կամո)։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1891), ապա սովորել Խարկովի համալսարանի իրավաբանական և Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստ֊ի հոգեբանության ֆակուլտետներում։ 1903-ին հեռացել է դաշնակցական կուսակցությունից, որի անդամ էր 1895-ից։ Ա֊ի գործերը նվիրված են հայ ժողովրդի ազատագրական շարժումների ու սոցիալ֊տնտեսական կյանքի հարցերին և հարուստ վիճակագրական նյութ են պարունակում։ «Հայ֊թուրքական ընդհարումը Կովկասում» (1907) աշխատության մեջ Ա. կոնկրետ փաստերով ցույց է տվել ցարիզմի և բուրժուա֊շովինիստական տարրերի ազգային քաղաքականության հակաժողովրդական բնույթը։ «Ազատագրական շարժումը Ռուսաստանում իր ծագման առաջին օրերից» (1908) գրքի համար Ա. բանտարկվել է ցարական իշխանությունների կողմից։ Արևմտյան Հայաստանում իր ուղևորությունների ժամանակ հավաքած նյութը նա ամփոփել է «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները» (1912) և «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914–1915 թթ.» (1917) ուսումնասիրություններում։ 1903-ին հրատարակած «Մակեդոնիա» գրքում Ա. նկարագրել է մակեդոնացիների ազատագրական շարժումներն ու նրանց հայդուկային կռիվները։ Ա. ունի նաև գրականագիտական աշխատություններ («Միքայել Նալբանդյանի կյանքի հետաքրքիր մի էջը և Բակունինի նրան գրած նամակները», 1908, «Խ. Աբովյանի կյանքի վերջին հինգ տարիները», «Նոր հոսանք» և «Գործ» հանդեսներում, 1913–17 ևն)։ Սովետական իշխանության հաստատումից հետո 30 տարուց ավելի Ա. աշխատել է Հայկոոպում՝ որպես կոոպերատոր և վիճակագիր։ Ուշագրավ են Հայաստանի կոոպերատիվ շարժմանը նվիրված Ա֊ի հոդվածները։ Մահացել է փետր. 7-ին, Երևանում։ Ե. Տոներյան


ԱԴՈԼԻՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), VI դ. բյուզանդական հայազգի ռազմական գործիչ, Հայոց իշխան Ակակիոսի որդին։ Մասնակցել է հայերի 536-ի ապստամբության ճնշմանը։ Հետագայում Հուստինիանոս I արքունիքում դարձել է սիլենտիարիոս (բարձրաստիճան պաշտոնյա)։ Հայկական զորքի գլուխն անցած մասնակցել է Բելիսարիոսի մղած կռիվներին՝ ընդդեմ Խոսրով Անուշիրվանի։ Պարտություն կրելով Ծաղկոտն գավառի Անգղ գյուղում՝ փախել է և ճանապարհին սպանվել։


ԱԴՈՅԱՆ Ադո Գրիգորի (ծն. 1905), հայ սովետական լրագրող, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Հայկական ՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1967)։ Ծնվել է սեպտեմբերի 1-ին, Արևմտյան Հայաստանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում։ Ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (1929)։ 1935–36-ին սովորել է Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (Մոսկվա)։ 1929–34-ին վարել է կուսակցական պատասխանատու պաշտոններ Ղափանում, Գորիսում, ՀԿ(բ)Կ Կենտկոմում։ 1956-ից ՀԿԿ Կենտկոմի «Լենինյան ուղիով» տեսական֊քաղ. ամսագրի խմբագիրն է։ Եղել է Հայկական ՍՍՀ V, VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Տպագրել է բարոյագիտական, քաղ., սոցիոլոգիական, հայագիտական հոդվածներ և «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» գիրքը (հ. 1–2, 1967–72)։


ԱԴՈՆԻԶԻԴ, դեղանյութ, յուրահատուկ հոտով, դեղնավուն, թափանցիկ հեղուկ։ Ստացվում է կուժկոտրուկ բույսից։ Օգտագործվում է սրտի հիվանդությունների և նևրոզների դեմ։ Հակացուցված է սրտի և արյունատար անոթների օրգանական խոր փոփոխությունների դեպքում։


ԱԴՈՆԻՍ (հուն. Άδωυις, փյունիկ․ դոն— պարոն, տեր), փյունիկյան աստված, որն անձնավորում էր մահացող և վերակենդանացող բնությունը։ Ա֊ի պաշտամունքը հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից։ Մ. թ. ա. V դ. թափանցել է Հունաստան և ապա՝ Հռոմ։ Ըստ հունական դիցաբանության, Մյուռան (կամ Զմյուռնիան) սիրահարվում է իր հորը՝ Կիպրոսի արքա Կինյուրասին և, թաքցնելով իր ինքնությունը, կենակցում նրա հետ։ Իմանալով ճշմարտությունը՝ հայրը ցանկանում է սպանել դստերը, բայց աստվածները, խղճալով նրան դարձնում են զմուռսի ծառ, որից ծնվում է որդին՝ Ա.։ Բացառիկ գեղեցկությամբ օժտված Ա. դառնում է Աֆրոդիտեի սիրելին։ Երբ որսի ժամանակ Ա. մեռնում է վարազի հասցրած վերքերից, Աֆրոդիտեի խնդրանքով Զևսը նրան ետ է բերում մեռելների աշխարհից (Հադեսից) և համաձայնում, որ տարվա կեսը Ա. մնա այնտեղ, իսկ մյուս կեսը՝ երկրի վրա, Աֆրոդիտեի մոտ՝ կարմերփյան անիմոն ծաղկի տեսքով։ Ա֊ի առասպելը մեծ ազդեցություն է ունեցել Քրիստոսի մասին ստեղծված առասպելների վրա (Քրիստոսի հարության առասպելը ևն)։ Ա. Առաքելյան


ԱԴՈՆՑ Հրանտ Տիգրանի (ծն. 1914), հայ սովետական էներգետիկ։ Տեխ. գիտ. դ֊ր (1956), պրոֆ. (1958), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է սեպտեմբերի 15-ին, Բաքվում։ Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստ֊ը։ 1956-ից ՀՍՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբորատորիայի, իսկ 1959-ից էներգետիկայի հայկական ԳՀԻ֊ի դիրեկտոր։ Ա. մշակել է էլեկտրահամակարգերի բարդ անհամաչափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկի մեթոդները, էներգահամակարգերի բեռնվածքների հանգույցների ինքնագործարկման հաշվարկի մեթոդները, բազմաբևեռի պարամետրերի ու ռեժիմների տեսության հիմունքները։ Ա֊ի ղեկավարությամբ ստեղծվել է նոր ավտոմատացված անալոգային հաշվողական մեքենա, որը ներդրված է Չիտաէներգո, Կիրգիզէներգո, Մոլդովէներգո և այլ էներգահամակարգերում։ Նրա ղեկավարությամբ կատարվել են նաև հետազոտություններ միջհամակարգային էլեկտրահաղորդումների զարգացման, միացյալ էներգահամակարգերի ստատիկ ու դինամիկ կայունության, էլեկտրահաղորդման գծերի ավտոմատ կրկնակի միացման ռեժիմների բնագավառում, և արդյունքներն արմատավորվել են հայկական, անդրկովկասյան և այլ էներգահամակարգերում։

Երկ. Многополюсник, Е․, 1965; Алгоритм расчета установившегося режима энергосистемы с учетом нелинейных характеристик генераторов и нагрузок, «Электричество», 1970, № 2.


ԱԴՈՆՑ Մուշեղ Համբարձումի (ծն. 1910), հայ սովետական տնտեսագետ։ Տնտ. գիտ. դոկտոր (1958), պրոֆ. (1961)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է մայիսի 16-ին, Բաքվում։ 1958—61-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1961–65-ին՝ ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ֊ի դիրեկտորի տեղակալ, 1966-ից՝ ՀՍՍՀ պետպլանին կից էկոնոմիկայի և պլանավորման ԳՀԻ֊ի