ՀՍՀ/Ամպերաչափություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամպեր Հայկական Սովետական Հանրագիտարան

Ամպերաչափություն

Ամպեր–գալարներ


[ 329 ] ԱՄՊԵՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ամպերաչափային տիտրում, քանակական անալիզի էլեկտրաքիմիական եղանակ։ Պոլյարոգրաֆիական եղանակի ձևափոխումն է։ Տիտրման վերջնակետը որոշվում է լուծույթով անցնող սահմանային դիֆուզիոն հոսանքի ուժի փոփոխությունը չափելու միջոցով։ Եթե տիտրվող նյութը էլեկտրոդի վրա վերականգնվում կամ օքսիդանում է, ապա, ըստ լուծույթից նրա հեռացման չափի (նստվածքագոյացման, օքսիդացման–վերականգնման, կոմպլեքսագոյացման կամ չեզոքացման ռեակցիաների միջոցով), հոսանքը փոքրանում է։ Վերջնակետին հասնելուց հետո հոսանքն այլևս չի փոխվում։ Եթե էլեկտրոդային ռեակցիային մասնակցում է միայն ռեակտիվը, ապա հոսանքը ռեակցիայի վերջնակետից հետո աճում է։ Ա. թույլ է տալիս որոշել իոնների և վերականգնվելու կամ օքսիդանալու ունակ նյութերի փոքր քանակները [10-2 - 10-6 գմոլ/լ