ՀՍՀ/Ամպեր–գալարներ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
← Ամպերաչափություն | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ամպեր–ժամ → |
ԱՄՊԵՐ–ԳԱԼԱՐՆԵՐ, հոսանքակիր կոճի գալարների թվի և այդ կոճով անցնող էլեկտրական հոսանքի ուժի (արտահայտված ամպերով) արտադրյալը։ Նշանակվում է ա–գ (միավորների MKSA համակարգում)։ Ա–գ–ով չափվում է կոճը մագնիսացնող հոսանքի ուժը, իսկ ա–գ/մ–ով՝ կոճի մագնիսական դաշտի լարվածությունը, օր. տորոիդալ կոճի առանցքի վրա, ինչպես նաև բավականաչափ երկար ու նեղ, միաշերտ կոճի կենտրոնում մագնիսական դաշտի լարվածությունը հավասար է 1 ա–գ/մ, իսկ 1 ա–գ/մ = 0,4 π 10-2 է։