Jump to content

ՀՍՀ/Ամպերի օրենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամպեր–ժամ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ամպերի օրենք

Ամպերմետր


ԱՄՊԵՐԻ ՕՐԵՆՔ, միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող երկու հաղորդիչների տարրական հատվածներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական (պոնդերմոտորային) փոխազդեցության օրենքը։ Առաջին հաղորդչի հատվածի (Δl1) ազդեցության ուժը (F12) երկրորդի (Δl2) վրա որոշվում է

(1)

բանաձևով, որտեղ r12 հաղորդիչների միջև եղած հեռավորությունն է (ուղղությունը առաջինից դեպի երկրորդը), I1 և I2՝ անցնող հոսանքների մեծությունները, α1՝ Δl1–ի և r12-ի, Իսկ α2՝ Δl2–ի և Δl1-ով ու r12-ով անցնող հարթությանը տարված ո նորմալի միջև կազմված անկյունները (տես գծ. 1) k միավորների համակարգի ընտրությունից կախված գործակից (SI համակարգում k=μ0/4 π, որտեղ μ0 վակուումի մագնիսական թափանցելիությունն է)։

Հոսանքակիր հաղորդիչների հատվածների փոխազդեցության ուժը (կամ Ամպերի ուժը) կենտրոնական չէ՝ F12 ուժի ուղղությունը չի համընկնում այդ հատվածները միացնող ուղղին, այլ ուղղահայաց է Δl2 հատվածին և գտնվում է Δl2–ով ու r12-ով անցնող հարթության վրա։ Ուժի ուղղությունը որոշվում է խցանահանի կանոնով։ F21 ուժը, որով երկրորդ հաղորդչի հատվածն է ազդում առաջինի վրա, որոշվում է (1)–ին համանման բանաձևով։ F12 և F21 ուժերն ունեն նույն բացարձակ մեծությունը, սակայն ընդհանուր դեպքում նրանց ուղղությունները չեն գտնվում նույն ուղղի վրա (բացառությամբ այն դեպքի, երբ բոլոր r12-ները ուղղահայաց են հաղորդիչների հատվածներին), ուստի, նրանք չեն բավարարում ազդման և հակազդման հավասարության սկզբունքին։ Զուգահեռ հաղորդիչների դեպքում, եթե նրանցով անցնող հոսանքների ուղղությունները (գծ. 2. ա) համընկնում են, փոխազդեցության ուժերը ձգտում են հաղորդիչները մոտեցնել իրար (հաղորդիչները միմյանց ձգում են), իսկ եթե հոսանքների ուղղությունները (գծ. 2. բ) հակառակ են՝ հեռացնել իրարից (հաղորդիչները վանվում են)։

Ա. օ. են անվանում նաև հոսանքակիր հաղորդչի Δl հատվածի վրա մագնիսական դաշտի գործադրած ուժը որոշող օրենքը.

(2)

I հոսանքի ուժն է, B՝ մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորը, ν՝ Δl–ի և -ի միջև կազմված անկյունը (SI համակարգում է k=1)։ (2) բանաձևը (1)–ի մասնավոր դեպքն է։