Jump to content

ՀՍՀ/Ամպերմետր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամպերի օրենք Հայկական Սովետական Հանրագիտարան

Ամպերմետր

Ամպիր


ԱՄՊԵՐՄԵՏՐ, էլեկտրական հոսանքի ուժը չափելու գործիք։ Ա–ի ցուցնակի վրա գրվում է «A» (կամ mA–միլիամպերմետր, kA–կիլոամպերմետր)։ Հոսանքի շղթային միացվում է հաջորդաբար և ունի անհամեմատ ավելի փոքր դիմադրություն, քան շղթայի դիմադրությունն է։ Հոսանքի մեծությունը որոշվում է Ա–ի սլաքի շեղումով, որը կատարվում է հոսանքի էլեկտրադինամիկական կամ ջերմային ազդեցությամբ։

Ա–ում օգտագործում են մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրադինամիկ, ջերմային, ինդուկցիոն, դետեկտորային, 330 ԱՄՊԻՐ

տորային, թերմաէլեկտրական և ֆոտոէլեկտրական համակարգերի չափիչ սարքեր։ Մագնիսաէլեկտրական համակարգի Ա. օգտագործվում է միայն հաստատուն հոսանքի, ինդուկցիոն և դետեկտորային համակարգերի Ա–երը՝ միայն փոփոխական հոսանքի ուժը չափելու, իսկ մնացած համակարգերի Ա–երը կարող են օգտագործվել թե՛ հաստատուն, և թե՛ փոփոխական հոսանքների ուժը չափելու համար (տես նկ.)։ Ա. Խաչատրյան

ԱՄՊԻՐ (<ֆրանս. empire — կայսրություն), XIX դ. առաջին երեք տասնամյակների եվրոպական ճարտարապետության և կերպարվեստի (հիմնականում՝ դեկորատիվ-կիրառական) ոճ, որով ավարտվեց կլասիցիզմի զարգացումը։ Տիպարներ փոխառնելով անտիկ արվեստից՝ Ա. օգտվեց նաև արխաիկայի շրջանի Հունաստանի ու կայսերական Հռոմի գեղարվեստական ժառանգությունից՝ վերցնելով ռազմական հզորություն ու փառք մարմնավորող մոտիվներ՝ վիթխարի մույթերի (առավելապես դորիական և տոսկանական օրդերների) մոնումենտալ ձևեր, զինանշաններ (լիկտորական ժապավեններ, զենք ու զրահ, դափնեպսակներ, արծիվներ են)։ Ա. ներառավ նաև հին եգիպտական ճարտարապետության և քանդակագործության առանձին մոտիվներ (պատերի և մույթերի խոշոր, չմասնատված հարթություններ, երկրաչափական հոծ ծավալներ, զարդանախշ, սֆինքսներ ևն)։ Ա. կազմավորվելով կլասիցիզմի ընդերքում՝ նրա ձևերի և հարդարանքի նրբագեղությունն ու պարզությունը հետզհետե փոխարինեց առավելագույն խստությամբ և մոնումենտալ արտահայտչականությամբ։ Դրա ծայրահեղ արտահայտությունը եղավ Կ. Լեդուի և ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի մի շարք այլ ճարտարապետների նախագծերում տեղ գտած քաղաքացիական պաթոսով տոգորված խստաշունչ ասկետիզմը։ ՆրաՆց քաղաքաշինական և գեղարվեստական գաղափարները դարձան համաեվրոպական Ա–ի զարգացման հիմք՝ տարբեր երկրներում ստանալով տեղական բնութագծեր։ Նապոլեոն I կայսրության շրջանում պետության փառաբանմանը ծառայեց մեմորիալ ճարտարապետությունը (հաղթակամարներ, հուշասյուներ)՝ երբեմն կրկնելով հին հռոմեական օրինակները, ինչպես Փարիզի Կարուզել հրապարակի հաղթակամարը (1806, ճարտ. Շ. Պերսիե և Պ. Ֆոնտեն), որը Հռոմի Մեպտիմիոս Սևերոսի կամարի կրկնությունն էր։ Պերսիեի ու Ֆոնտենի վերակառուցած պալատների (Մալմեզոն, Ֆոնտենբլո, Բոգառնե ևն) հանդիսավոր ինտերիերի հարդարանքում՝ եգիպտական հարթաքանդակների, էտրուսկյան սկահակների, պոմպեյան որմնանկարների, հունական և հռոմեական դեկորի, Վերածննդի շրջանի ֆրեսկոների և զարդանախշերի մոտիվները համահնչյուն են Ֆ. Ժակոբի ամպիրյան կահույքին և Պ. Թոմիրի բրոնզյա իրերին, որոնք ոճավորված են հին հռոմեական հարուստ բնակելի տան կահավորանքի ոգով։ Կազմավորվելով Ֆրանսիայում՝ Ա. ազգային ինքնատիպ գծեր ձեռք բերեց Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Իտալիայում, Ռուսաստանում և Գերմանիայում՝ դառնալով այդ երկրների պետական անկախության գաղափարների արտահայտությունը։

Պատկերազարդումը տես աղ. XV, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ․ Некрасов А. И., Русский ампир М., 1935; Borgeois Le style Empire ses orgines et ses caractères, P., 1930.


ԱՄՊԼԻՏՈՒԴ (<լատ. amplitudo — մեծություն), տատանման թափ, հավասարակշռության դիրքից ամենամեծ շեղումը ներդաշնակ տատանումների դեպքում։ Եթե տատանումը հաջորդական իմպուլսներով է, ապա Ա. անվանվում է ամենամեծ շեղումը իմպուլսի տևողության ընթացքում։ Ա. տերմինը հաճախ օգտագործում են նաև ավելի լայն առումով՝ որոշ չափով ներդաշնակին մոտ օրենքով փոփոխվող մեծությունների արժեքների, իսկ երբեմն էլ՝ նրանից բոլորովին տարբեր տատանումների նկատմամբ։


ԱՄՊԼԻՏՈՒԴԱՅԻՆ ՎՈԼՏՄԵՏՐ, փոփոխական լարման ամպլիտուդային արժեքը ցույց տվող էլեկտրաչափիչ սարք։ Պարզագույն Ա. վ. բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված դիոդից և կոնդենսատորից (տես. գծ.)։ Լարման ազդեցության տակ կոնդենսատորը լիցքավորվում է մինչև լարման առավելագույն արժեքը, որը որոշվում է վոլտմետրով։

Ամպերմետրի միացման սխեման, ա. շունտով (1-շունտ, 2–սպառիչ), բ. տրանսֆորմատորով (1 - հոսանքի տրանսֆորմատոր, 2–սպառիչ)։


ԱՄՊԼՈՒԱ (<ֆրանս. emploi — կիրառում, պաշտոն), նույնատիպ դերեր, որոնց կատարման համար պահանջվում են դերասանի որոշակի խառնվածք և մասնագիտացում։ Ա. սաղմնավորվել է անտիկ և միջևադարյան թատրոնում։ Իտալական Կոմեդիա դելլ’ արտեն դերասանի մասնագիտացումը հասցրեց մեկ հաստատուն տիպի դերեր (Առլեկին, Պանտալոնե ևն) կատարելու աստիճանին։ Գործող անձերի որոշակի հասարակական դրությամբ և կերպարների հստակ դասդասումով կայուն Ա-ներ (արքաներ, բռնակալներ, հայրեր, սիրահարներ են) ստեղծեց XVII դ. ֆրանս. կլասիցիստական թատրոնը։ Այս Ա-ների փոփոխակները մտան XVIII դ. եվրոպական մյուս երկրների թատրոնները։ Հայաստանում նույնպես Ա–ները սաղմնավորվել են շատ վաղ (ողբերգու գուսան, կատակագուսան, միմոս, ծաղրածու, այլաբանական, խորհրդանշային կերպարներ ու դիմակներ ևն)։ Նախասովետական ինչպես ռուս, այնպես էլ հայ թատրոնում կային բազմաթիվ Ա–ներ (առաջին սիրահար, կատակերգակ, հակառակորդ, բարոյախոս, պճնամոլ, սուբրետ, ինժենյու, տրավեստի ևն)։ Թատերարվեստի զարգացման որոշակի փուլերում Ա. նպաստեց դերասանի պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, Ա–ների համակարգը առաջ բերեց կատարողական ստանդարտներ, շտամպներ։ XIX դ. վերջին Ա–ի դեմ պայքար ծավալեցին եվրոպական, ռուսական, ինչպես և հայ թատրոնի խոշոր գործիչները՝ նպաստելով ռեալիստական դրամատուրգիայի և խաղաոճի, անսամբլային բեմարվեստի զարգացմանը։ Սովետական թատրոնը չի ընդունում Ա–ները և ձգտում է դաստիարակել ստեղծագործական լայն ընդգրկումի դերասաններ։


ԱՄՊՐՈՊ, մթնոլորտային երևույթ, արտահայտվում է ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող Էլեկտրական պարպումների (կայծակի) ձևով, որոնք ուղեկցվում են որոտով։ Ա–ի առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ և պայմանավորված Է մթնոլորտի անկայուն հավասարակշռության վիճակով։ ՀՍՍՀ–ում ամպրոպային օրերի թիվը տարվա ընթացքում 20–65 Է։


ԱՄՍԱԳԻՐ, տես Հանդես։


ԱՄՍՏԵՐԴԱՄ (Amsterdam սկզբում`Amstelredame — պատնեշ Ամստել գետի վրա), Նիդերլանդների պաշտոնական մայրաքաղաքը 1813-ից, թեև պառլամենտը, պետության ղեկավարը և կառավարությունը գտնվում են Հաագայում։ Գըտ– նըվում է Ամստելի գետաբերանին, Էյսել մեր ծոցի ափին, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Կապը դրանց միջև լաստա– նավային է (ներկայումս կառուցվում է ավտոմոբիլային։ թունել)։ 1040 հզ. բն. (1970)։ Քաղաքի իրավունք է ստացել 1300-ին (կամ 1301-ին), իսկ XVI–XVIII դդ. արդեն վերածվել է Արևմտյան Եվրոպայի առևտրական, ֆինանսական ու մշակութային կարևոր օջախի։ Ծովային նավահանգիստ է, երկաթուղային հանգույց, միջազգային օդանավակայան (Սհիպհոլ)։ Զարգացած