Jump to content

ՀՍՀ/Անխզելիության հավասարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անխել Հայկական Սովետական Հանրագիտարան

Անխզելիության հավասարում

Անծնոտներ


ԱՆԽԶԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, անընդհատության հավասարում, տարածության մեջ անընդհատ բաշխված որևէ ֆիզիկական մեծության (զանգվածի, էներգիայի, էլեկտրական լիցքի) պահպանում արտահայտող հավասարում՝

կամ ,

որտեղ –ը տվյալ ֆիզիկական մեծության տարածական խտությունն է, ՝ հոսքի խտությունը։ Ա. հ. օգտագործվում է ֆիզիկայի տարբեր բաժիններում։ Հիդրոմեխանիկայում այն արտահայտում է շարժվող հեղուկի զանգվածի պահպանման օրենքը (որտեղ -ն հեղուկի խտությունն է, , -ն՝ հոսքի արագությունը)։ Անսեղմելի հեղուկների համար () ։ Էլեկարադինամիկայում Ա. հ. արտահայտում է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը (այս դեպքում -ն լիցքի խտությունն է, -ն՝ հոսանքի խտությունը)։