Jump to content

ՀՍՀ/Անկյուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անկյան եռատում Հայկական Սովետական Հանրագիտարան

Անկյուն

Անկյունակապ


ԱՆԿՅՈՒՆ (հարթ), մեկ կետից ելնող երկու ճառագայթներով սահմանափակված հարթության մաս։ Այդ կետը Ա–յան գագաթն է, իսկ ճառագայթները՝ Ա–յան կողմերը։ Ա. չափվում է աստիճաններով, ռադիաններով ևն։ Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե նրանցից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակություններն են. նրանք կոչվում են կից, եթե ունեն մեկ ընդհանուր կողմ, իսկ մյուս կողմերը իրար շարունակաթյուններ են։ Ա. կարելի է դիտել նաև որպես պատկեր, որն առաջանում է կողմերից մեկը գագաթի շուրջը պտտելով։ Պտտման ուղղությունից կախված Ա–ները լինում են դրական և բացասական։ Անկյան գաղափարի այս ընդլայնումը թույլ է տալիս դիտարկել 0°, 180°, 360°, ինչպես նաև 360°–ից մեծ ցանկացած Ա–ներ։ Երկու կորերով կացմված Ա. նրանց հատման կետում շոշափողներով կազմված Ա. է։ Ա–յան գաղափարը ընդհանրացվում է տարածական որոշ կերպարների համար ևս. օրինակ, ուղղի և հարթության միջև կազմված Ա. ուղղի և հարթության վրա նրա պրոյեկցիայի միջև կազմված Ա. է (տես նաև Երկնիստ անկյուն, Մարմնային անկյունՆ. Գասպարյան