Հազարան Բլբուլ կամ Ալո-Դինոյի նաղլը
[ 5 ] Ժամանակով մի թաքավոր ա ըլնըմ, իրեք տղա ա ունենըմ, էրկուսը՝ խելոք, մինը՝ մի քիչ խելքից պակաս։ Էս խելքից պակասի անըմը Ալո-Դինո ա ըլըմ։
Էտ թաքավորին մի լավ հ’իքի ա ըլըմ. էտ հ’իքու միչին մի հատ խնձորի ծառ ա ըլըմ, վրին իրեք խնձոր։
Օրերի մի օրը մի աղքատ հալիվոր գալիս ա ըտի ողորմութուն ուզելու։
Բաղմանչին ասըմ ա, որ.— Ի՛նչ պտուղ ուզըմ ես, քաղեմ տամ։
Ասըմ ա.— Էտ իրեք խնձորից մինը քաղա, տուր։
Բաղմանչին ասըմ ա, թե.— Կարելի չի, էտ թաքավորի հըմար ա, հ’ուրիշ ինչ կուզես՝ տամ։
Հալիվորն ասըմ ա, թե.— Կարելի չի՛, էտ խնձորներիցը տալ պըտես։
Վերչը շատ ա մուննաթ անըմ՝ էտ խնձորներից տալիս չեն. հ’իքուն անիծըմ ա՝ հ’իքին ղազալաթափ[1]՝ ա ըլըմ։
Բաղմանչին հարցնըմ ա հալիվորին, թե.— Ո՞նց պըտի ըլի, որ էս հ’իքին կանանչի,
Ասըմ ա.— Ընչար Հազարան բլբուլը բերեք ո՛չ, կանանչիլ չի։ [ 6 ] Թաքավորը գալիս ա հ՚իքին, տենըմ չորացած, կանչըմ ա բաղմանչուն, նեղանըմ, թե․ — Էս հ՚իքին ո՞նց ես պահել, որ չորացել ա։
Բաղմանչին պատասխանըմ ա թաքավորին, թե. — Մի հալիվոր էկավ ողորմութուն ուզեց, ինչ պտուղ տվի ընդունեց ոչ, էս իրեք խնձորից մինը ուզեց՝ տվի ոչ, հ՚իքուն անըծեց՝ չորացավ։ Ետո հարցրի թե. «Բիձա՛, ո՞նց պըտի անենք, որ հ՚իքին կանանչի», ասեց. «Ընչար Հազարան բլբուլը բերեք ո՛չ, կանանչիլ չի»։
Թաքավորն ասեց.— Ի՞նչ անենք, ո՜վ կբերի էս Հազարան բլբուլը, ով չի բերիլ։
Մենձ տղեն էկավ կաննեց թաքավորի հ՚առաչն, ասեց.— Թաքավորը ապրած կենա, ես կբերեմ։
Միշնեկն էլ էկավ ասեց.— Ե՛ս կբերեմ։
Թաքավորն ասեց.— Որ ըտենց ա, էրկուսդ էլ գնացե՛ք։
Էրկու ախպերը ձի նստեցին, գնացին։
Ալո-Դինոն էկավ տուն, մորիցը հաց ուզեց ուտելու։ Տեհավ, որ հ՚իրա ախպերտինքը տանը չեն, ասեց.— Ազի՛, իմ ախպերտինքը հ՚ո՞ւր են։
Մերն ասեց.— Ա՛յ ֆողը գլխիդ, վրիդ խաբար չկա, ախպերտինքդ ըսօր վեց օր ա գնացել են Հազարան բլբուլը բերելու։
Ալո-Դինոն վե կացավ, գնաց ախոռապետի կուշտը, ասեց.— Մի լավ ձի ջոկա՛, ես պըտի նի՚լնեմ էթամ։
Ախոռապետն ասեց.— Ձիանքը ըստոնք են, որը ուզում ես՝ էն նստի գնա։
Գնաց, ձիերի միշքին ձեռ տվուց, ձիանը բիրադի մեշքները կռացրին, դիմացան ոչ դրա ձեռի տակին։ Էկավ տեհավ, որ դռան տակին մի քոսոտ ձի կա կապած, աշկից քցած, ձեռը տվուց ձիու յալին, շատ թափեթափ տվուց, տեհավ, որ ձին հեչ եռըմ չի[2]. թամբահ արուց ախոռապետին, որ օրենը իրեք հետ լեզացընեն և ամեն ժըմին մի փութ չամիչ տան։
Իրեք օրից ետո Ալո-Դինոն գնաց էտ ձին նստեց, քշեց գնաց իրա ախպորտանցը հասավ։
Մենձ ախպերը բարկացավ դրա վրին, թե.– Խի՞ էկար, ա՛յ գիժ. ուզըմ ես մեզ էլ խայտառակես քեզ հետ։— Ասեց ու մի սիլլա, տվուց։ [ 7 ] Միջնեկ ախպերն ասեց․— Խի՛ ես սիլլա տալիս, էկել ա՝ էկել, թող մեր ձիանը պըհի, մեզ հըմար չայ շինի, ծառայի։
Վե կացան իրեքով ճամփա ընկան, գնացին։ Գնացին, տեհան իրեք ճամփա, մեչտեղը մի հալիվոր նստած ա։ Իրեքը միհետից բարով տվին, ասեցին․— Բար'աչողը'մ, ափո՜ւ։
Հալիվորն ասեց․— Ասսո՛ւ բարին, թաքավորի տղեք։
Թաքավորի մենձ տղեն հարցրուց, ասեց.— Էս իրեք ճամփեն ի՞նչ ճամփա ա։
Ասեց․— Մինը Թիֆլիս ա էթըմ, մինը հ՚Էրևան ա էթըմ, համա էս ճամփեն էթողը ետ չի գալիս, գեդան-գյալմազի[3] ճամփեն ա։
Ալո-Դինոն ասեց մենձ ախպորը․— Էկեք դուք էրկուսդ էս անվնաս ճամփով գնացեք, ես էս գեդան-գյալմազի ճամփովը կէթամ։
Մենձ ախպերը շատ ուրախացավ, ասեց․— Թող էթա կորչի էս գիժը մեզնից։
Էթալու վախտը թամբահ տվին հալիվորին, ասեցին․— Պապի՛, ասսու սիրուն, որըս որ թեզ կգանք, ըստի պըհի, ընչար որ իրեքս էլ հավաքվենք, հ՚իրար հետ ետ դառնանք տուն։
Էս էրկուսը վե կացան, գնացին յա Թիֆլիս, յա հ'Էրևան, շատ փորցանքների մեչ ընկան, հ՚իրանց ձիանն էլ ծախեցին կերան, հ՚իրանց շորերն էլ ծախեցին կերան, վերչը գնացին համամչու ծառայեցին, մինը համամը վառող էլավ, մինն էլ քյուլհանչի էլավ։
Ալո-Դինոն էլ ձի նստեց գնաց։ Շատ գնաց, թե քիչ գնաց, աստված գիտի, գնաց ընկավ մի կարմիր ֆող, մեշի մեջ ծառերը՝ կարմիր, ֆողը՝ կարմիր, քարը՝ կարմիր։ Էտ հրոպպեին ասսու հրամանով Ալո-Դինոյի ձին լիզու էլավ, ասեց․— Ալո՛-Դինո, հ՚ո՞ւր ես քշըմ ինձ։
Ասեց.— Բա՛ ինչ անեմ, պըտի էթանք։
Ասեց․— Էս Կարմիր դևի ֆողն ա, հ’իրիկունը սրան ղոնաղ ենք։ Հ’ինքը իրեք գլխանի ա։
Հ’իրիկունը գնացին Կարմիր դևի տունը, տեհան մի կնիկ կար։
Էտ կնիկը շատ ափսոս էկավ էտ տղին, ասեց․– Ա՞յ, տղա, հ’արի՛ քեղ պըհեմ։
Ալո-Դինոն ասեց․— Ւ՞նչ պըհելու վախտ ա, ես սոված եմ, հաց բեր ուտենք։ [ 8 ] Ասեց.— Նստի՛։
Ալո-Դինոն նստեց, դևի կնիկը գնաց հաց բերելու, մի էրկու— իրեք բոթնոց հաց բերուց, Ալո-Դինոն ասեց.– Ի՞նչ ես անըմ, ինձ հըմար հաց բեր։
Դևի կնիկը տեհավ, որ էտ մարթը կշտանըմ չի, ասեց.– Արի՛ էթանք դևի կիրակուրը ընտեղ ա, իժդար սիրտդ կուզի՝ կեր։
Գնաց, տեհավ հինգ լիդրը բրինձ էփած, էրկու հատ էլ եզ մորթած պղնձի մեչ դրած ա, իրեք լոխմա արուց էտ փլավը ու կուլ տվուց. մի եզը քցեց մի չանի տակը, մինն էլ քցեց մի չանի տակը ու ջարթեց, օսկոռ-մոսկոռ հ'իրար հետ կերավ։
Դևի կնիկը էտ տղին էլի ափսոս էկավ, ասեց.— Հ՚արի՛ քեզ պըհեմ, ափսոս ես։
Ալո-Դինոն ասեց, թե.— Ես դևի հըմար եմ էկել։
Գնաց օթախըմը նստեց, տեհավ որ օթախը անկարծ ժաժ էկավ տեղիցը։
Ասեց.— Էս խի՞ ժաժ էկավ։
Դևի կնիկն ասեց.— Դևը գալիս ա։
Դևն էկավ տուն, գել, աղվես, հ’առչ քշեց, բերուց արուց հ’իրանց բակը։ Նի էլավ հ’իրա օթախը, տեհավ մի մարթ նստած ա, հասկացավ, որ Ալո-Դինոն ա, ասեց.— Բարո՛վ ես էկել, Ալո-Դինո։
Ալո-Դինոն ասեց,— Դու ի՞նչ գիտես, որ ես Ալո-֊Դինոն եմ։
Ասեց. — Ես որ սարերովը ման ի գալիս, էն վախտը ծառերը, քարերը, խոտերը ձեն տվին, թե. «Ալո-Դինոն մորիցն էլավ», թե որ դու Ալո-Դինոն չըլնես՝ մեր տունն իմ ահիցը մարթ կարալ չի գալ։
— Կնի՛կ,– ասեց,— վե՛, վե՛, հաց բեր ուտենք։
Ասեց. — Քու կիրակուրը էտ տղեն քոմմա կերավ, բան չթողուց։
Վե կացան՝ էտ հ’առչը, գելը, աղվեսը, ինչ որ դևը բերել էր, մորթեցին, կերան։ Դևը տեհավ, որ էս մարթը ըսկի օսկոռ չի հանըմ, բռնածը կուլ ա տալիս։
Կերան պրծան, ասեց.— Ի՞նչ անենք, հըմի կռիվ անե՞նք, թե հ’առավոտը։
Ալո-Դինոն ասեց.— Ինչ վախտ քու սիրտն ուզի՝ ես հազիր եմ։
Հ’առավոտը լիսը բացվեց, վե կացան դևը, Ալո-Դինոն. դևը հ’իրան գուրզը վե կալավ, Ալո–Դինոն էլ հ’իրանը վե կալավ։
Ալո-Դինոն ասեց,— Սրեն քունն ա, ես ղոնաղ եմ։
Դևն ասեց.— Հազիր կաննի, էկա՜վ գուրզը։ [ 9 ] Ալո-Դինոյի ձին ասեց.— Ինձ մի հատ ղամշի կտաս՝ ես կթըռչեմ, գուրզը կգա իմ տակովը հ'անց կկենա։
Դևը իրեք հետ գուրզը քցեց, հեչ բան չէլավ Ալո-Դինոյին։
Ալո-Դինոն ասեց.— Կա'ննի, սրեն իմն ա։
Դևը կաննեց։ Ալո-Դինոն ձին լցրուց, քշեց, գնաց դևի վրա, թրով տալուն պես իրեք գլուխն էլ թռցըրուց, քիթ ու պռոշները կոտորեց, լցրուց հ'իրա խուրջինը, գնաց դևի օթախը, դևի կնկանն ասեց․ — Բարո՛վ, հարսի։
Դևի կնիկն ասեց. — Ի՞նչ հարս, դու՝ իմը, ես՝ քունը։
Ասեց.— Չէ՝ ես հ'ուխտ եմ արել,— ասեց,— դու իմ մենձ ախպոր նշանածն ես։
Ըտեղ նշան տվուց, նշան առավ, իրեք օր ղոնաղ մնաց, ասեց.— Մնաս բարո՛վ, ես էթըմ եմ։
Դևի կնիկն ասեց․ — Հ'ո՞ւր ես էթըմ։
Ասեց,— էթըմ եմ Հազարան բլբուլը բերելու։
Ասեց,— Ա՜յ տղա, էթալ մի՛, շատ դժար ա, գլուխդ վայ կտաս։
Ասեց.— Անկարելի ա, տամ-չտամ՝ էթալ պըտեմ։
Քշեց, գնաց մի ֆող ընկավ, տեհավ որ ֆողը՝ սիպտակ, քարը՝ սիպտակ, ծառը՝ սիպտակ, դևի ղոնաղխանեն էլ սիպտակ։
Ձին լիզվավորեց, ասեց.— Վե արի՛, ինձ մի քիչ ման ածա։
Ալո-Դինոն վեր էկավ, ձին ման ածեց։
Ձին ասեց. — էս, — ասեց, — Սիպտակ դևի ֆողն ա, հ'իրիկունն ընտեղ ղոնաղ պըտի ըլենք, ըտի Կարմիր դևի պես չի, սրան ունի օխտը գլուխ։
Ալո-Դինոն ասեց.— Վնաս չունի, օխտն էլ կթռցնենք։
Հ'իրիկնապահին գնացին ղոնաղ, տեհան, որ դռները շինած ա․ Ալո-Դինոն բանցր ձենով ձեն տվուց, ասեց.— Ո՞վ կա տանը, էկե՛ք, ձին քաշեցեք։
Տեհավ, որ մի հատ կնիկ էկավ, դռները բաց արուց, ասեց.— Հրե՛տ, ձիդ տար գոմը կապա՛։
Ալո-Դինոն տարավ ձին կապեց, հ'ինքը նի էլավ վիրև։
Ասեց.— Մի քիչ հաց բե՛, ուտեմ։
Կնիկը բերուց մի հինգ-վեց բոթնոց հաց։
Ասեց.— էս էրեխու ես խափը՞մ, հաց բե՛, հա՜ց։ [ 10 ] Դևի կնիկը բեզարեց քառսուն փիլաքյանը նի'լլելով՝ վե գալով, ասեց.— Համեցե՛ք, էթանք, դևի կիրակրի վրին կաննի կեր, իժդար սիրտդ ուզըմ ա։
Գնաց տեհավ, որ մի քսան ունկանի պղինձ, մեչը քսան լիդրը բրինձ փլավ քցած, իրեք հատ էլ եզ մորթած՝ վրին դրած։ Կաննեց, էրկու չանչուլ տվուց, էտ փլավը մի դրբի կուլ տվուց, ամեն եզը էրկու կտոր արուց ու կուլ տվուց։ Գնաց հ'իրա տեղը նստեց։
Մի քիչ կացավ՝ տեհավ, որ օթախը ժաժ էկավ, դևի կնկանը հարցրեց թե.— Օթախը խի՞ ժաժ էկավ.
Ասեց.— Ա՜յ տղա, դևը գալիս ա, հ'արի ես քեզ պըհեմ։
Ասեց.— Ի՛նչ պըհես, ես դևի հըմար եմ էկել։
Մի քիչ կացավ, տեհավ դևն էկավ։ Դևն էկավ՝ հ'ամենան մի անասուն՝ ասլան, հ'առչ, գել թոփ արուց բերուց հ'իրանց բակը։ Նի էլավ հ'իրա օթախը, տեհավ մի մարթ նստած ա, ձեռ բռնեց, ասեց.— Բարո՛վ, Ալո-Դինո։
Ալո-Դինոն ասեց.— Դու ի՞նչ հ'իմացար՝ ես Ալո-Դինոն եմ։
Ասեց.— Քու էլած օրը սարերը, քարափները, ծառերը, խոտերը ձեն տվին, բիրադի միհետից գոռացին թե. «Ալո-Դինոն մորիցն էլավ»։ Դու Ալո-Դինոն պըտի ըլնես, որ էկել ես ըստի, թե չէ հ'ուրիշ մարթ իմ ահիցն ըստեղ կարալ չի գալ։
Կանչեց կնկանը թե.— Հաց բե՛ ուտենք։
Կնիկն ասեց.— էտ տղեն քու բաժինը բիրադի կերել ա։
Ասեց.— Վնաս չո՛ւնի, թազա բերած ավերը մորթենք։
Բերած ավերը մորթեցին, էփեցին, նստեցին էրկըսով կերան։
Էտ դևը տեհավ, որ էս մարթը ոչ օսկոռ ա հանըմ, ոչ բան, ձեռն ընկածը կուլ ա տալիս։
Կերան պրծան, դևն ասեց.— Հը՞մի կռիվ անենք, թե հ'առավոտը։
Ալո-Դինոն ասեց.— Դու գիտես։
Դևն ասեց թե.— Մեր մեչ ադաթ կա, որ հ'իրիկունը ղոնաղին պըհենք, պատվենք, հ'առավոտը կռվենք։
Հ'առավոտը լիսը բացվեց, Ալո-Դինոն ձեն տվուց դևին, ասեց.– Վե՛ կաց տեղիցդ, կռվի վախտն ա։
Դևը վե կացավ տեղիցը, հ'իրան գուրզը վե կալավ, դուս էկավ մեյդան։
Ալո-Դինոն հ'իրա ձին նի էլավ, գնաց մեյդանը կտրեց։ [ 11 ] Ձին ասեց.— Ալո֊-Դինո՛, ինձ,— ասեց,— իրեք ղամշի կտաս դևի գուրզ քցելու վախտը, ես կբանցրանամ, գուրզը կգա, մեր տակովն հ'անց կկենա:
Թամբահ տալու վախտը վե կացան, գնացին մեյդան:
Դևն ասեց,— Սրեն քո՞ւնն ա, ի՞մը:
Ալո-Դինոն ասեց,— Ես ղոնաղ եմ, սրեն քո՛ւնն ա:
Դևն ասեց.— Հազիր կա՜ց, էկավ գուրզը:
Դևն իրեք անգամ գուրզը ձեռի միչին պըտըտեց, որ քցի, Ալո–Դինոն ձիուն իրեք ղամշի տվուց, ձին բանցրացավ, գուրզն էկավ, տակովը հ՚անց կացավ:
Դևն ասեց. — Հա՛, թոզ ու դումանը էկավ փակեց: Հը՜, — ասեց, — Ալո-Դինո, ո՞րդի ես, կա՛ց,— ասեց,— մի թութունի պես քաշեմ պինչս:
— Հը՛,— ասեց,— դև,— ասեց,— ի՞նչ մտքի ես, ես հազիր եմ:
Հը՛,— ասեց,— կաննի, դև, սրեն իմն ա:
Դևը կաննեց, Ալո-Դինոն ձին լցրեց, քշեց, գնաց դևի վրին:
Ասեց.— Կաննի՛, թուրն էկավ:
Թուրը վրա բերելուն պես օխտը գլուխն էլ կտրեց. Վեր էկավ ձիուցը, դևի քիթն ու պռոշները կտրատեց, լցրուց խուրջինը, վե կացավ, գնաց դևի օթախը.
Դևի կնիկը վազեց առաչը, ասեց.— Ես քեզ ղուրբան, էտ ինչ լավ բան արիր՝ դևին սըպանեցիր: Հ՚արի մի պռոշտի անենք:
Ալո-Դինոն ասեց. — Չէ՛, ըտենց կարելի չի, — ասեց, — դու իմ միշնեկ ախպոր նշանածն ես:
Ըտի նշան տվուց, նշան առավ, մի իրեք օր ըտի ղոնաղ մնաց, իրեք օրից ետը ասեց. — Մնաս բարո՛վ:
Ասեց. — Ա՜յ քու տունը շինվի, հ՚ու՞ր ես էթըմ:
Ասեց. — էթըմ եմ Հազարան բլբուլը բերեմ:
Ասեց. — Ա՛յ տունդ շինվի. Հազարան բլբուլը դու կարալ չես բերիր:
Ասեց. — Անկարելի բան ա, էթալ պըտեմ:
Գնաց, ընկավ Սև դևի ֆողը, ձին լիզու էլավ, ասեց. — Ալո-Դինո, տենը՞մ ես, որ էս ֆողն էլ ա սև, քարն էլ ա սև, ծառն էլ ա սև, խոտն էլ ա սև, էս քառսուն գլխանի Սև դևի ֆողն ա:
Գնաց ըտի, տեհավ մի քառսուն ունկանի պղինձ ա դրած, քառսուն լիդր բրինձ մեչը, փլավ են էփել, չորս հատ էլ եղ մորթած՝ [ 12 ] դրած վրին։ Իրեք օր Ալո-Դինոն հաց չէր կերել, էկավ, տեհավ փլավը, բերնի ջուրը գնաց. չորս բամփաջ[4] տվուց, կուլ տվուց. եզները կերավ, բերանը սրփեց, գնաց օթախը նստեց։ Հ՚իրիկնապահին տեհավ օթախը եռաց, ասեց.— էս ո՛վ ա գալի։
Ասեց.— Դևը գալիս ա, վախտն ա։
Դևը էկավ տուն, իրա ավերը բերուց արուց բակը, ինքը բանցրացավ վիրև. գնաց, տեհավ մի մարթ նստած ա օթախըմը:
Դևը միտք արուց, ասեց.— Էս ո՛վ պըտի ըլի, Ալո-Դինոյից սավայի մարթ չի ըլիլ. գնաց ձեռ բռնեց, ասեց. — Ալո-Դինո՛։
Ասեց. — Դու ի՞նչ հ՚իմացար իմ անըմը Ալո-Դինո ա։
Ասեց. — Ես սարերումը ավ անելուց հ՚իմացա, որ քարերը, սարերը, ծառերը, խոտերը ասացին, «Ալո-Դինոն էլավ մորիցը»։ Դե՛հ, — ասեց, — Ալո-Դինոյից սավայի մարթ կարալ չի գալ իմ ֆողը։
Նոր ետ դառավ կնկանն ասեց. – Կնի՛կ, վե կաց, հաց բե՛ ուտենք:
Կնիկն ասեց. — Քու փայն էտ տղեն կերել ա։
Ասեց. – Վնաս չունի, վե կացեք թազա բերած ավերը մորթեցեք, էփեցեք, բերեք։
Վե կացան, թազա բերած ավերը մորթեցին, էփեցին, բերին դրին հ՚առաչները կերան։ Սև դևը տեհավ, որ Ալո-Դինոն ըսկի օսկոռ չի հանըմ, ինչ դնըմ ա բերանը՝ կուլ ա տալիս։
Դևն ասեց. — Հըմի կռիվ անենք, թե հ՚առավոտը։
Տղեն ասեց. — Դու գիտես։
Դևն ասեց. — Մեր ադաթը էն ա, որ հ՚իրիկունը ղոնաղը կպըհենք, հ՚առավոտը կկռվենք։
Մնաց. հ՚առավոտը վե կացան, գնացին կռվի։ Իրեք օր, իրեք քշեր կռիվ արին, վերչը Ալո-Դինոն դևին ախտեց։ Վեր էկավ ձիուցը, դևի քիթ ու մռութը կտրատեց, լցրուց խուրջինը, ետ դառավ, գնաց դևի օթախը։
Դևի կնիկն էկավ բարովեց, ասեց.— Լավ արիր, որ դևին սըպանեցիր, սրանից ետը դու իմն ես, ես՝ քունը։
Տեղերը քցեցին, քնեցին: Մի էրկու շաբաթ մնաց ըտի, մի օր Հազարան բլբուլը միտն ընկավ, մի «ա՜խ» քաշեց։ [ 13 ] Կնիկն ասեց. — Խի՜ «ախ» քաշեցիր. ինձանից լավը պըտի առնե՞ս։
Ասեց. — Ա՜յ տունդ շինվի, մեր հ'իքին չորացել ա, ես էկել եմ, որ էթամ Հազարան բլբուլը բերեմ՝ էկել եմ նստել ըստի։
Կնիկն ասեց. — Նրա բերիլը շատ դժար ա, նրա տերը Չաչոնց թաքավորն ա. նրա տերը քառսուն օր քնած ա, որ զարթնեց,— ասեց,— քեզ պես քսանն էլ ըլի, կսըպանի։
Ասեց. — Ինչ կուզի՝ թող ըլի, էթալ պըտեմ։
Վե կացավ, զնաց դեմ էլավ մի եքա ծովի։
Ձին ասեց. — Ալո-Դինո՛, ես ծովեղեն չեմ, էտ ծովը կարալ չեմ անցկենալ։
Ալո-Դինոն ձին ծովի ղրաղին բրախ տվուց, մեշկը դեմ արուց մի քարի, քնեց։ Թե քնած էր, թե զարթուն էր, աստված գիտեր, մի ձեն հ'իմացավ, ասեցին որ. «Ալո՛֊-Դինո, էտ քարը պոկա, էտ քարի տակին իրեք հատ ծովեղեն ձիու գյամ կա»։
Վե կացավ քարը պոկեց, տեհավ որ դրուստ իրեք ծովեղեն ձիու գյամ կա. վե կացավ, ասեցին որ. «Էրկուսը կապա մեշկդ, մինը կախ արա ծովը, ծովեղենը դուս կգա։ Նա կուզենա, որ քեզ կուլ տա, դու ջալդ արա՝ ձեռդ քցա ձիու յալը, ղայիմ բռնա։ Էն վախտը գյամը տու ձիու բերանը։ Ձին կասի. — Հը՜, Ալո-Դինո, ի՞նչ կուզես՝ ես կատարեմ: Ասա՛.— Հազարան բլբուլը կուզեմ»։
Ալո-Դինոն էրկու գյամը փաթըթեց իր մեշկը, մինն էլ կախ արուց ծովը։ Ծովեղեն ձին դուս էկավ, ուզեց որ Ալո-Դինոյին կուլ տա՝ Ալո-Դինոն ձեռը քցեց, ղայիմ բռնեց, թռավ քամակին նստեց։
Ձին ասեց.— Ալո-Դինո, ի՞նչ ես ուզըմ՝ կատարեմ։
Ասեց.— Հազարան բլբուլն եմ ուզըմ։
Ձին ասեց.— էտ իմ բանը չի, ես քեզ կտանեմ ծովի էն ղրաղը, իմ մենձ քիրն ընդի ա, նրա բանն ա, իմ բանը չի։
Ձին տարավ ծովի էն դըհի ղրաղը, Ալո-Դինոյի մտիցն ընկավ, գյամը թողուց ձիու գլխին, ձին առավ մտավ ծովը։
— Վա՛յ, — ասեց. — ձին գյամը տարավ, ես ի՞նչ անեմ։
Էտ ծովի ատեն բավականին ման էկավ, գնաց տեհավ մի հալիվոր մարթ նստած ա։
Ասեց. — Բա՛րև քեզ, ափո՛ւ։
Ասեց. — Որթի՛, դու էլ ես ընկե՜լ Հազարան բլբուլի շառը։ [ 14 ] — Բա՜,– ասեց,– ես էլ էկա որ Հազարան բլբուլը տանեմ, ձին գյամը տարավ. ընկավ ծովը, մնացի ըստի։
Էտ ասելու վախտը ձեռը տարավ մեշկը, տեհավ էրկու գյամ էլ ունի:
Հալիվորը որ տեհավ էտ տղեն էրկու գյամ էլ ունի, ասեց. — Որ բլբուլը կբերես, աստված սիրես, ինձ շանց տու, նոր տար։ Հարիր հ՚իցցուն տարի ես ըստեղ եմ էտ բլբուլի խաթեր:
Ալո-Դինոն գյամի մինն առավ ձեռը, մինը կապեց մեշկը, գնաց կախ արուց էն դըհի ծովը, մի ծովեղեն ձի դուս էկավ, ուզեցավ Ալո-Դինոյին կուլ տա: Ալո-Դինոն ձիուն տվուց գեննովը, վրին նստեց։
Ձին ասեց. — Տղա՛, ինչ մուրազ ունես, ասա կատարեմ:
Տղեն ասեց. — Հազարան բլբուլն եմ ուզըմ։
Ասեց. — Ա՜յ տղա, էտ բանը շատ դժար ա,— ասեց։— Հրե՛,—ասեց.— Չաչոնց թաքավորի պալատի ծովի գիհը բլբուլի ղաֆազը դրած ա, կարա՞ս ինձ մի ընենց ղամշի տաս, որ իրեք հարիր վաթսունըվեց տամարս գողա, ես բանցրանամ ընչար փանշարեն, ձեռդ գցես՝ միհետից ղաֆազը վեր ունես, թե վե չըկալար, էրկուսս էլ վե կընկնենք, կմահանանք։
Տղեն ասեց.— Շատ լավ կըլի։
Քաշեց ղամշին, ձիուն ընենց տվուց, որ ջիգյարը վառվեց, իրեք հարիր վաթսունվեց տամարը վառվեց, ձին բանցրացավ, հասավ փանշարին, տղեն ձեռը քցեց՝ ղաֆազը վե կալավ, ձին վե էկավ, էլի էն ատեն կաննեց, ասեց. — Վե՛ արի, գնա՛ քու բանիդ, ես ըզդարը անջախ կատարեցի։
Ալո-Դինոն էկավ հալիվորի կուշտը, էտ բլբուլը շանց տվուց, հալիվորը բլբուլը տենելու պես մահացավ։
Ալո-Դինոն էտ հալիվորին ըտեղ թաղեց, հ՚իրա ղուշը վե կալավ, հ՚իրա ձին նստեց էկավ։
Էկավ հասավ Սև դևի ֆողը, վեր էկավ հ՚իրա կնկա կուշտը, ասեց.— Բլբուլ ջան, մի խոսա՛՝ էս սև սարերը կանանչեն։
Բլբուլը խոսաց, սարերը կանանչեցին։ Կնիկը տեհավ բլբուլի շնորքը, զարմացավ։
Մի ամիս, յա էրկու ամիս ըստի մնացին։ Մի օր Ալո-Դինոն ասեց.— Ա՜ կնիկ, վե կաց, էթանք մեր հայրենիքը։ Մեր թաքավորութունը խանգարված ա, սաբաբ՝ էս ղուշը: [ 15 ] Վե կացան մարթ ու կնիկ, դևին իժդար թանգագին բաներ ուներ, վե կալան, ձի նստեցին, քշեցին էկան Սիպտակ դևի ֆողը. միշնեկ ախպոր հարսին վե կալավ, էն դևի թանգագին բաներն էլ վե կալավ ձիերին բարցեցին, քշեցին էկան Կարմիր դևի ֆողը: Մի էրկու օր էլ ըստի մնացին, Կարմիր դևի թանգագին բաները թոփ արին, բարցեցին ձիանոցը, էկան հալիվորի կուշտը:
Հասան հալիվորին, Ալո-Դինոն ասեց. — Բար՚աչողը՛մ, պապի:
Ասեց. — Բարո՜վ, հազա՛ր բարով, թաքավորի տղա։
Ասեց. — Իմ էրկու ախպերն էկան գնացի՞ն, թե ոչ:
Ասեց. — Չէ՛, թաքավորի տղա, հալա մարթ էկել չի:
— Դե որ մարթ էկել չի, — ասեց, — էս իրեք հարսին ու էս ղուշն ըստի պըհես, ես էթամ, իմ ախպորտանցս բերեմ:
Հալիվորն ասեց. — Շատ լա՛վ, թող մնան ըստի, ասսուն ամանաթ։
Տղեն գնաց քաղաքները ման էկավ, ո՛չ մի տեղ քթավ ոչ ախպորտանցը։ Գնաց մի քաղաք, մի տուն ղոնաղ էլավ։ Հարցրեց էտ տան տիրոնչը, ասեց. — Ըստի ղարիբ մարթը ոնց կարան քթնիլ:
էտ տանտերն ասեց. — Մեզ, — ասեց, — ղարիբական ժամ ունենք, դու կէթաս հ՚առավոտը զանգակները կքաշես, օխտը եզ կմորթես, ղարիբական մարթիկը կիմանան, որ էտ եկեղեցըմը ժամ պատարագ կա, մատաղ կա, կթափեն կգան: Թե քու մարթիկդ քըթնես՝ ընտի կքթնես։
Գնաց քշերով օխտը եզ առավ, մորթիլ տվուց, էփիլ տվուց, սեղանը պատրաստեց, զանգակները տվուց։ Զանգակները որ տվուց, էտ էրկու ախպերը հարցրին տանտիրոնչը, թե զանգակները ընչի հըմար են տալի:
Ասեց. — Նրա հըմար են տալի, որ անըմը ղարիբական մարթը էթա՛ մատաղ ուտի:
Մենձ ախպերն ասեց. — Խազեին, մեզ էլ բաց թողա՞ս էթանք, մենք էլ մատաղ ուտենք, գանք:
Խազեինը բաց թողուց, էկան տեհան, որ իժդար ղարըբական կա՝ նստած մատաղ են ուտըմ: Ալո-Դինոն տեհավ, որ հ՚իրա էրկու ախպերն էկան, ըստոնց գինի տվուց, մատաղ տվուց, ասեց. – Ինձ ճանանչը՞մ եք, ես ո՞վ եմ։
Ասեցին. — Չէ՛։ [ 16 ] Ասեց.— Բա դուք ի՞նչ տեղ եք ծառայըմ։
Ասեցին․ — Մինս քյուլհանչի ա, մինս՝ համամչի։
Վե կալավ էտ էրկու ախպորը, էկավ խազեինի կուշտն, ասեց․ — Սրանց հախը տո՛ւր, ես տանըմ եմ սրանց։
Ասեց. — Սրանք քու ի՞նչն են, որ տանըմ ես։
Ասեց.— Սրանք իմ ախպերտինքն են։
Մենձ ախպերն ասեց. — Դու ո՞վ ես, որ մեր ախպերն ես։
Ասեց. — Ես Ալո-Դինոն եմ։ Վա՛յ, հողը ձեր գլխին. մեր թաքավորութունը թողել եք, էկել եք մինդ քյուլհանչի՛ եք դառել, մինդ էլ համամչի՞։
Ասեց. — Թե դու մեր ախպերն ես, ասա՛ տենեմ, մենք ը՞նչի ենք գնացել։
Ասեց. — Հազարան բլբուլի. էն ա ես բերել եմ։
Ասեց. — Ո՞րդի ա։
Ասեց. – Էն հալիվորի մոտին, էկե՛ք էթանք։
Տարավ ամենքին մի ձեռք թամուզ շոր առավ, հաքցրուց, վե կալավ, գնացին հալիվորի մոտ։
Գնացին, բարով տվին հալիվորին, ախպերտինքը տեհան, որ ըտի իրեք հարս կա կաննած։
Ասեց. — Ալո-Դինո, սրանք ո՞վ են։
Ալո-Դինոն ասեց. — Էս մինը, — ասեց, — Կարմիր դևի նշանածն ա, ա՛յ պռոշները կոտորել եմ, — հանեց շանց տվուց, — էս մինը քե՛զ։ Էս մինն էլ Սիպտակ դևի նշանածն ա, սրան էլ սըպանել, պռոշները կոտորել եմ, հրե՛ս, տեհեք։ Էս էլ միշնեկ ախպորս նշանածն ա։ Էս էլ Սև դևի նշանածն ա, էս էլ իմն ա։
Մենձ ախպերը նախանձվեց, ասեց. — Սիրունն ինքն ա վեր ունըմ, փիսը մեզ տալի։
Վե կալան Հազարան բլբուլը, նստեցին ձիերը, հ՚ամեն մարթ հ՚իրա նշանածին քաշեց հ՚իրա թարքը, քշեցին գնացին։
Շատ գնացին, քիչ, աստված գիտի, գնացին, ճամփին, մեշի մեչ մի ջրի ֆոր պատահեց։
Ըտի ասեցին թե. — Ո՞վ պըտի ջուր հանի, մեր ձիերն էլ են ծարավ, մենք էլ ենք ծարավ։
Միշնեկին ասեցին. — Դու նի մի՛տ ֆորը, — միշնեկը մտավ ոչ. մենձ ախպորն ասեցին. — Դու նի մի՛տ ֆորը։
Մինն էլ մտավ ոչ։ [ 17 ] Ետո ասեցին. — Ալո-Դինո, դու նի մի՛տ։
Ալո-Դինոյի կնիկն հ՚առաչ էկավ, ասեց. — Դու մննիլ մի՛, քեզ ֆորումը կթողան։
Ալո-Դինոն ասեց. — Բա իմ ախպերտինքը ծարավ մնա՞ն։ Ես մննիլ պըտե՛մ։
— Դե որ մննըմ ես, — ասեց, — առ իմ թաթմանիս մի հատը, պըհա մոտիդ, մըն էլ առ իմ ոննամանիս թայը, պըհա մոտիդ։ Ես թաքավորից կուզեմ իմ թաթմանիս ու ոննամանիս թայը, թե որ քթան բերին, կիմանամ որ դու ֆորից դուս ես էկել։
Ալո-Դինոն որ մտավ ֆորը, ախպերտինքը խորուրթ արին, որ Ալո-Դինոյին թողան ֆորի մեչ, որ չէթա թաքավորի կուշտը պարծենա, թե հ՚ինքն ա բերել Հազարան բլբուլը։
Ալո-Դինոյին թողին ֆորի մեչ, իրանք վե կալան Հազարան բլբուլն ու հարսներին, գնացին իրանց քաղաքի գլուխը, խաբար արին թաքավորին, թե աշկդ լիս՝ տղեքդ էկան։
Թաքավորը ոնց որ կարքն էր, հ՚իրա ժողովուրթը վե կալավ, էկավ տղեքանց հ՚առաչը, մենձ պատվով, հանդեսով տարավ տուն։ Տարավ տուն, հարցրուց. — Էս հարսները ո՞վ են։
Մենձ ախպերն ասեց.— Էս մինը իմ նշանածն ա, էս մինն էլ քու միշնեկ տղինն ա, էս էլ ղարավաշ[5] ենք բերել։
Ալո-Դինոյի կնիկն ասեց. — Թաքավոր, սուտ ա ասըմ, ես դրա կնիկը չեմ, ես տեր ունեմ։
Թաքավորն ասեց. — Որթի՛ք, ձեր միչին վեճ կա, ես հավատըմ չեմ, որ Հազարան բլբուլը դուք բերած ըլիք, էկեք բլբուլը խոսացրեք, որը որ խոսացրուց՝ նա՛ բերած կըլի։
Մենձ ախպերն ասեց. — Ե՛ս եմ բերել, կացեք խոսացնեմ։
Ասեց. — Դե՛ խոսացրու, թող մեր բախչեն կանանչի։
Մենձ տղեն էկավ, ասեց. — Բլբուլ ջան, խոսա՛, թող բախչեն կանանչի։
Բլբուլը խոսաց ոչ։
Միշնեկ տղեն էկավ, ասեց. — Թաքավորն ապրած կենա, դա՛ չի բերել, ես եմ բերել։
Ասեց. — Դե՛հ, որթի, դու խոսացրու։
Էկավ ասեց. — Բլբուլ ջան, խոսա՛, թող բախչեն կանանչի։ [ 18 ] Էլի խոսաց ոչ։
Մնացին մտածմունքի մեչ. բախչեն կանանչեց ոչ։
Մենք խաբարը Ալո-Դինոյից տանք։
Ալո-Դինոն ֆորըմը մնաց, շատն ու քիչը աստված գիտեր, մի բազըրկյան էկավ ֆորի կուշտը, հրամայեց հ՚իրա նոքարներին, որ ջուր քաշեն ֆորիցը։ Ալո-Դինոն ֆորըմը հասկացավ, որ մարթ ա էկել ֆորի ղրաղը, ուզում են ջուր քաշեն, ձեն տվուց, ասեց. ― Հ՚իմանում չեմ՝ հայ եք, թուրք եք, ինձ էս ֆորից հանեցեք, իժդար ջուր ուզեք, ես կտամ։
Մարթիկը կախկալը[6] կախ արին ֆորի մեչ, իժդար ջուր հարկավոր էր՝ հանեցին, ետո մըն էլ Ալո-Դինոն ձեն տվուց՝ թե. — Ինձ էլ հանեցեք։
Չվանը կախ տվին, Ալո-Դինոն կապեց մեշկը. տասը, տասնըհինգ ֆոքով քաշեցին, հանեցին ֆորի միչից:
Դուս էկավ, հարցրուց բազրկյանը, ասեց. — Ի՞նչ մարթ ես։
Ասեց. — Աղա, ես ճամփորթ ի, քշերը մութն էր, էկա, ընկա էս ֆորը։
— Բա, — ասեց, — հ՚ո՞ւր ես էթըմ։
Ասեց.— Պըտի էթամ ֆլան քաղաքը։
Հ՚իրիկունը մնաց բազրկյանի կշտին, հաց կերան, առավոտը վե կացան, բեռները բարցեցին, ընկան ճամփա, էկան էտ թաքավորի քաղաքը։
Ալո-Դինոն դուս էկավ էտ բազրկյանի քարվանից, գնաց հ՚իրանց քաղաքը, մի հալիվորի տղա դառավ։
Հալիվորը օրվա մի օրը լսեց, որ թաքավորի մարթը ձեն ա տալի, թե. «Թաքավորը տղին պսակըմ ա, ըսենց մի հատ թաթման կա, էս թաթմանից ո՞վ կարա կարիլ»։ Էկավ, Ալո-Դինոյին նաղլն արեց, ասեց. — Մի հատ թաթման են ման ածըմ, ու հարցնըմ, թե. «Ով կարա էս թաթմանիցը կարի, թաքավորի հարսն ուզըմ ա»։
Ալո-Դինոն ասեց. — Ես էլ քու կշտին մնալ չեմ, էթըմ եմ հ՚աշկերտ ըլնելու։
Գնաց մի դերձկի կշտի ընչար հ՚իրիկուն կաննեց։
Ուստեն ասեց. — Ա՜յ տղա, ի՞նչ տղա ես։ [ 19 ] Ալո-Դինոն ասեց. — Ես անտեր տղա եմ, ի սեր ասսու, ինձ էտ արհեստը սարվացրու։
Ուստեն ասեց․ — Որթի, արի գնա՛ ընտեղ նստի դուքանըմը։
Ուստեն գիտեր ոչ, թե դա ո՞վ ա, յա ո՞ւմ տղեն ա։
Ալո-Դինոն վե կալավ ավիլը, դուքանը սրփեց, ջուր բերուց, շաղ տվուց, ուստեն տեհավ, որ շատ լավ, խելոք տղա ա։
Հ՚էքսի օրը թաքավորի նազիր, վազիրը էտ թաթմանը ման ին ածըմ էտ դերձըկների դուքանները։ Էկան հասան էտ տղի դուքանի կուշտը, ասեցին. — Ուստա, էս թաթմանից կարա՞ս կարել։
Ասեց. — Կարալ չեմ կարի։
Տղեն տեղիցը վե կացավ, մոտ էկավ, ասեց. — Ես կկարեմ, ուստա։
Ուստեն բարկացավ հ՚աշկերտի վրին, թե. — Հ՚էրեկ ես էկել, ո՞նց ես կարըմ։
Ասեց.— Ես կկարեմ, ուստա։
Ուստեն շատ բարկացավ աշկերտի վրին, նազիրն ու վազիըը բարկացան ուստի վրին, ասին.— Խի՞ ես արքելում, որ էտ մարթը փորցի։ Թե որ կարեցար ոչ ըսենց կարիլ, հ՚առավոտը թաքավորը քու գլուխը կկտրի։
Ասեց.— Շատ լավ կըլնի։
Ուստեն մնաց տարակուսված։
— Ուստա,— ասեց,— խի՞ տարակուսված մնացիր։
Ասեց.— Դու հ՚էրեկ ես էկել, ես քսան տարվա ուստա եմ, ես կարալ չեմ կարի, դու ո՞նց ես կարելու։ Զուր տեղը գլուխդ խի՞ ես վրա տալիս։
Ասեց.— Ուստա, ես կկարեմ, թե որ հինգ փութ ֆնդուխտ բերես՝ ջարթեմ, ուտեմ։
Ուստեն գնաց չորս փութ ֆնդուխտ առավ, բերուց տվուց աշկերտին։
Ասեց.— Ուստա, խի՞ մի փութ պակաս բերիր։
Ասեց.— Վնաս չունի, փող չունեի, ըդարն էլ բոլ ա։
Տղեն ֆնդուխտը ջարթեց ու կերավ, ընչար լիսը բացվեց։
Ուստեն ասեց.— Էթամ տենեմ կարե՞լ ա։
Էկավ տեհավ, որ մի թաթման վազրների բերած թաթմանի հետ վեր ա դրած։ Էկավ որ վեր ունի, Ալո-Դինոն ասեց.— Ուստա, իրավունք չունես ձեռ տալու, խարար կանես։ [ 20 ] Էտ խոսվածքի միչին թաքավորի նազիրն ու վազիրն էկան։
— Հա՛,– ասեցին,– ուստա, կարե՞լ ես։
Ուստեն վախեցավ, ջուղապ չտվուց։
Տղեն հ՚առաչ կաննեց, թաթմանները բերուց, տվուց, ասեց․— Համեցե՛ք։
Մտիկ արին, տեհան, որ շատ զարմանալի կարած ա:
— Դե,— ասեցին,— ուստա, համեցե՛ք էթանք, որ թաքավորը ձեր հախը տա։
Ալո-Դինոն ասեց.— Ուստա, վե կաց նազիր ու վազիրի հետ գնա՛, մեր հախը առ, հ՚արի՛։
Ասեց.— Որթի, ես կարալ չեմ, դու գնա՛, բալքի հավանեց ոչ,— ասեց,– թող քու գլուխը կտրի։
Ալո-Դինոն վե կացավ, նազիր, վազիրի հետ գնաց։
Թաքավորին շանց տվին թաթմաններն, ասեց.— Իմ բանը չի, տարեք հարսին շանց տվեք թե որ կհավանի, լա՛վ։
Հարսը տեհավ՝ թաթմաններին հավան կացավ, հանեց ուստին իրեք հարիր մանեթ փող բախշեց։
Հ՚աշկալիս էկան թաքավորին, ասեցին.— Հարսը թաթմաններին հավան կացավ։
Ասեց.— Ուստին կանչեցեք գա։
Ուստեն էկավ, թաքավորին գլուխ տվուց, կաննեց։
Տեհավ որ շատ լավ, սիրուն տղա ա, ասեց.— Դո՞ւ ես կարել էս թաթմանը։
Ասեց.— Հրամանք ես, թաքավորն ապրած կենա։
Թաքավորը կանչեց, էրկու հարիր մանեթ էլ հ՚ինքը բախշեց ուստին։
Ալո-Դինոն փողերը վե կալավ, էկավ դուքան, ասեց.— Ուստա, համեցե՛ք, էս քու փողերը։
Ուստեն ուրախացավ, փողերը վե կալավ։
Ալո-Դինոն ասեց.— Ուստա՛, դու լավ մարթ չես։
Ասեց.— Ընչի՞ հըմար։
Ասեց.— Նրա հըմար, որ ես քեզնից ուզեցի հինգ փութ ֆնդուխտ, դու գնացիր չորս փութ բերիր, ես էլ քու կշտին մնըմ չեմ։
Ըտիան դուս էկավ, գնաց ոննաման կարողի կուշտը, դռանը կաննեց, ուստեն ասեց.— Ա՜յ տղա, ի՞նչ տղա ես։ [ 21 ] Ասեց.— Ուստա, հ՚անտեր տղա եմ, տեր չունեմ, տիրական չունեմ, քու վարցքիդ խաթեր ինձ էտ փեշակը սարվացրու։
Տղեն գնաց, դուքանըմը նստեց։ Ուստեն էկավ ջուր ուզեց․ էտ տղեն վե կացավ, կուժը վե կալավ, ջուրը բերուց, լցրուց, տվուց ուստին, ուստեն խմեց․ էտ վախտը թաքավորի նազիր, վազիրը մի ոննամանի թայ ձեռներին ման ին զալիս, թե.— Ո՞վ կարա ըսենց մի թայ կարի։
Էտ տղեն վե կացավ ասեց.— Ուստա՛, ես կկարեմ։
Ուստեն բարկացավ տղի վրա, ասեց.— Հ՚էրեկ ես էկել, ըսօր ո՞նց ես կարըմ։
Ասեց.— Ուստա, բարկանալ մի՛, ես կկարեմ։
Ուստեն մնաց տարակուսված։
Նազիրն ասեց.— Որ կարեցիր ոչ, ձեր էրկսի գլուխն էլ կկտրի թաքավորը։
Ուստեն ասեց.— Դե՛ որթի, դու գիտես։
Ասեց.— Ուստա՛, թե որ քսան փութ ֆնդուխտ բերես՝ ես էս քշեր ուտեմ, կկարեմ։
Ուստեն գնաց, տասնըիննը փութ առավ, մի փութ պակաս առավ։
— Դե,— ասեց,— ուստա, դու գնա՛ տուն, ես կկարեմ։
Ուստեն էկավ տուն, համփերեց ոչ, քշերվա մի վախտն ասեց.— Էթամ տենեմ կարը՞մ ա, թե ոչ։
Էկավ երթիկից մտիկ արուց, տեհավ, որ տղեն ֆնդուխտ ա ուտըմ, ասեց.— Էս սալախանեն ո՞րտեղից ինձ պատահեց, առավոտն իմ գլուխը գնա՜ց։
Առավոտը լիսը բացվեց, ուստեն էկավ դուքանը, տեհավ, որ մի ոննամանը էրկուս ա դառել։
Ուստեն վե կալավ, որ ոննամանը տենի, աշկերտն ասեց.— Ուստա, իրավունք չունես ձեռը տալու դրան։
Ասեց.— Ընչի՞ հըմար։
Ասեց.— Դու էրեկ թողըմ չիր, որ ես կարեմ։
Էտ խոսվածքին՝ թաքավորի նազիրն ու վազիրն էկան ասեցին.— Ուստա, կարե՞լ եք։
Ուստեն ասեց.— Ես խաբար չեմ, հ՚աշկերտին հարցրեք։
Հ՚աշկերտը վե կացավ, տվուց թաքավորի նազիր, վազրին։
Տեհան, որ շատ լավ կարած ա։ [ 22 ] — Դե՛, ուստա,— ասեց,— մինդ էկեք էթանք, որ թաքավորը ձեր հախը տա։
Ուստեն ասեց.— Որթի՛, դու գնա՛ հետները։
Տղեն գնաց նազիր, վազրի հետ. տարան ոննամանը թաքավորին շանց տվին։
Թաքավորն ասեց.— Իմ բանը չի, հարսի բանն ա, տարեք տվեք, տեհեք հարսը հավանը՞մ ա։
Տարան հարսի կուշտը, հարսն հ՚իմացավ, որ հ՚իրա ոննամանն ա, տղին ճանանչեց, ասեց. — Խի՞ չես գալի։
Ասեց.— Հլա ժամանակ չունեմ։
Թաքավորի հարսը հանեց մի հինգ հարիր մանեթ բախշեց ուստին։
Էկան թաքավորին ասեցին, թե ոննամաններին հավան կացավ հարսը։
— Կանչեցե՜ք,— ասեց,— ուստին՝ գա։
Կանչեցին, ասեց.— Ուստա՛, հարսը հավան կացա՞վ ոննամաններին։
Ասեց.— Հրամա՛նք ես, հավան կացավ։
Հանեց մի հինգ հարիր մանեթ էլ թաքավորը բախշեց ուստին։
Վե կացավ էկավ դուքանը, փողերը տվուց ուստին, ասեց.— Ուստա՛, ես էլ քու կշտին մնալ չեմ, դու փիս մարթ ես։
Ասեց.— Խի՞։
Ասեց.— Ես քսան փութ ֆնդուխտ ուզեցի, դու տասնըիննը փութ բերիր։ Ես էլ մնալ չեմ քու կշտին։
Վե կացավ, էկավ հալիվորի կուշտը, որին տղա էր դառել։
Հալիվորն ասեց.— Որթի՛, ո՞րտեղ իր ըսդար վախտ։
Ասեց.— Ջահել տղա եմ, ինձ հըմար քաղաքըմը ման ի գալիս։ Հա՛,— ասեց,— ափու, չըլնի միսղդ պակսել ա, ա՛ռ փող տամ, տար խարջա։
Հանեց մի տասը բուռը ոսկի տվուց հալիվորին։
Հալիվորը մի օր գնաց բազարը, տեհավ որ ընդար զորք ա էկել, որ հատ ու հաշիվ չկա։
Հարցրուց հալիվորը, թե.— Էս ի՞նչ զորք ա։
Ասեցին թե. — Չաչոնց թաքավորը էկել ա բլբուլ ղշի բերողին ա ման գալի։ Թաքավորին ասըմ ա. «Յա բլբուլ ղշին բերող տղին ղրկա գա, յա քու թախտդ կվերչացնեմ»։ [ 23 ] Հալիվորը էկավ, տղին խաբար տվուց։
Տղեն ասեց.— Գնա՛ թաքավորին խնթրա, ասա, որ դու ըլես էն Ալո-Դինո տղի արևը, պըտի Ալո-Դինոյի ձին տաս, իմ տղեն նստի էթա էտ թաքավորին ջուղաբ տա, որ քու քաղաքի մի հավին վնաս պատահի ոչ։
Հալիվորը գնաց ձին ուզեց, թաքավորը ասեց.— Ինչ բերել են ձին, էն ընենց կապած մնըմ ա, մարթ չի կարալ կուշտն էթալ, ո՞վ կարա էն ձին հանի դուս։
Ալո-Դինոյի կնիկն ասեց թաքավորին.— Թաքավոր, հրաման տու, ես էթամ հանեմ էդ ձին, տամ հալիվորին։
Հարսը հասկացավ, որ իրա մարթն էր էտ հալիվորին ղրկել։
Թաքավորն իրավունք տվուց, հարսը գնաց ձին բերուց, թամբահ տվուց, թե. «Խելոք կէթաս քու տիրոնչ կուշտը», քաշեց տվուց հալիվորին. հալիվորը ձին քաշելով բերուց, տվուց Ալո-Դինոյին։
Ալո-Դինոն ձին նստեց, էկավ մեյդանը, տեհավ, որ հ՚իրա մենձ ախպերը մի ձի ա նստել, էթըմ ա, որ թաքավորին պատասխան տա։
Ալո-Դինոն հարցրուց, ասեց.— Ա՛յ տղա, հ՚ո՞ւր ես էթըմ։
Թաքավորի տղեն ասեց.— Բլբուլ ղուշը բերել եմ, էթըմ եմ թաքավորին պատասխան տամ։
Գնաց մտավ Չաչոնց զորքի մեչը, ասեց.— Ո՞րն ա թաքավորի չատիրը։
Ասեցին.— Հրե՛ն, էն կարմիր չատիրն ա։
Քշեց գնաց, օխտ հետ թաքավորին գլուխ վե բերուց։
Ասեց.— Դո՞ւ ես թաքավորի որթին։
Ասեց.— Հրամա՛նք ես, ես եմ։
Ասեց.— Դո՞ւ բերիր Հազարան բլբուլը։ Ասեց.— Հրամա՛նք ես, ես բերի։
Ասեց.— Ո՞նց բերիր։
Ասեց.— Էկա ձեր մեշիցը, ծառի վրեն կաննած էր, բռնեցի, բերի։
Ասեց.— Չէլա՛վ, չէլավ։ Դու չես բերողը, գնա՛ ռատ իլ։
Հրամայեց զորքին, որը փետով, որը ձեռով ծեծեցին, ճամփու քցեցին։ Լաց ըլելով էկավ տուն։
Միշնեկ ախպերն ասեց.— Խի՞ անտեղի դու ծեծվեցիր, չէ՞ որ ես եմ բերել ղուշը։
Մենձ ախպերն ասեց.— Որ դու ես բերել, գնա՛ պատասխան տուր։ [ 24 ] Միշնեկ ախպերը ձին նի՚լավ հպարտ-հպարտ գնաց դըբա զորքը։
Ալո-Դինոն ետևից հասավ, ասեց.— Ա՜յ տղա. հ՚ո՞ւր ես էթըմ.
Ասեց.— Բլբուլ ղուշը բերել եմ, էթըմ եմ թաքավորին պատասխան տամ։
Ալո-Դինոն ասեց.— Գնա՛, դու էլ կծեծվես, ետ կգաս։
Գնաց զորքի մեչը հարցրուց, ասեց.— Թաքավորի չատըրը ո՞րն ա։
Շանց տվին, ասեցին.— Է՛ն կարմիր չատիրն ա։
Գնաց օխտ հետ գլուխ տվուց թաքավորին, վրա ութին ձեռը կապեց, կաննեց։
Թաքավորն ասեց.— Դո՞ւ ես բլբուլ ղուշը բերել։
Ասեց.— Հրամա՛նք ես, ես եմ բերել։
Ասեց.— Ո՜նց բերիր։
Ասեց.— Թաքավորը սաղ ըլնի, հ՚իրիկունը մութն էր, մըն էլ տեհա էտ ղուշը սարիցն էկավ, գնաց մտավ հ՚իրա բունը, ձեռս կոխեցի մեչը, բռնեցի բերի։
Ասեց.— Չէլա՛վ, չէլա՛վ, բլբուլը դու չես բերել, սուտ ես խոսըմ։
Հրամայեց զորքին, դրան ծեծելով դուս քշեցին։
Քամակիցը հրաման էկավ, թե. «Յա բլբուլ ղուշը բերողն եմ ուզըմ, յա երկիրդ քանդըմ եմ»։
Ալո-Դինոն էկավ թաքավորին խնթրեց, ասեց.— Իրավունք տո՛ւր, ես էթամ, ջուղաբ տամ։
Թաքավորը չէր ճանանչըմ, որ իրա տղեն ա։
Ասեց.— Դե՛, որթի, թե կարաս՝ գնա ջուղաբ տուր։
Ասեց.— Թաքավորն ապրած կենա, քեզ հետ ես պայման եմ անըմ և քեզնից ստորագրութուն եմ ուզըմ։ Եթե ես էտ թաքավորին ջուղաբ տվի՝ քու երկրիդ առանց վնաս տալ գնաց, իրեք սըհաթ թաքավորութունդ ինձ տուր, որ ինչ դատեմ՝ դատեմ։
Թաքավորը ստորագրութուն տվեց էտ տղին, տղեն պայմանն առավ դրուց ծոցը, վե կացավ գնաց Չաչոնց թաքավորի կուշտը, գլուխ տվուց, կաննեց։
Ասեց.— Դո՞ւ ես թաքավորի որթին։
Ասեց.— Ե՛ս եմ։
Ասեց.— Իմ Հազարան բլբուլը դո՞ւ բերիր։
Ասեց.— Հրամա՛նք ես, ես բերի։ [ 25 ] Ասեց.– Ի՞նչ ջուռա բերիր։
Ասեց.– Էկա Կարմիր դևի ֆողը, հ՚ինքն իրեք գլխանի էր, Կարմիր դևին սըպանեցի, գնացի Սիպտակ դևի ֆողը, հ՚ինքը օխտը գլխանի էր, դրան էլ սըպանեցի. Կարմիր դևի նշանածը ուզեցի իմ մենձ ախպորը, Սիպտակ դևի նշանածը ուզեցի միշնեկ ախպորս․ էկա Սև դևի ֆողը, հ՚ինքը քառսուն գլխանի էր, իրեք օր կռիվ արինք, վերչը դևին սըպանեցի, կնիկը ես առա։ Էկա մի մենձ ծովի պատահեցի, էտ ծովի ղրաղին մի քար կար, մեշկս դեմ արի էտ քարին, չիմացա, քնած ի, թև զարթուն՝ մի ձեն հ՚իմացա, ասեցին, թե. «Էտ քարի տակին ծովեղենի գյամ կա», վե կացա քարը պոկեցի, իրեք գյամը հանեցի, գյամի մինը ծովը քաշեցի, ծովեղենը դուս էկավ, էտ ծովեղենը ինձ բերուց քու ծովի կուշտը, ծովեղեն ձին ասեց, որ. «Դրա հնարքը իմ մենձ քիրը գիտի»։ Մըն էլ գյամը քաշեցի, ձին դուս էկավ, նի՚լա, ասեց. «Ինչ մուրազ ունես՝ ասա՛ կատարեմ»։ Ասեցի. «Իմ մուրազն էն ա, որ Հազարան բլբուլը պըտի տանեմ»։ Ձին ասեց. «Ինձ մի ղամշի կըտաս, որ իմ ջիգյարս վառվի, որ քեզ բանցրացնեմ թաքավորի փանջարի հ՚առաչը, միհետից ղաֆազը վե կալ»։ Ձին բանցրացավ, ես ղաֆազը վե կալա, էկա։
Ասեց.– Ալո-Դինոն դո՞ւ ես։
Ասեց.– Հրամա՛նք ես, ես եմ։
Ասեց.– Ո՞նց հավատամ, որ դու ըդար ղոչաղութունը արել ես։
Ըտեղ ձիու վրիցը խուրջինը վե բերուց. Կարմիր դևի, Սիպտակ դևի հ՚անգաջներն ու պռոշները լցրուց հ՚առաչը։
Թաքավորը համոզվեց որ սա ա բերել, ասեց.— Որթի՛, քեզ փեշքաշ ա իմ ղուշը,— ու զորքը քաշեց, գնաց։
Հ՚իրա հեր թաքավորը մտիկ տվուց, տեհավ որ Չաչոնց թաքավորը իրա զորքը քաշեց, հ՚առանց վնաս տալու գնաց։
Տղեն էկավ հոր կուշտը, ասեց.– Ինձ ճանանչըմ ե՞ս։
Ասեց.– Չէ՛, չեմ ճանանչըմ։
Ասեց.– Ես քու Ալո-Դինո տղեն եմ։
— Դե,— ասեց,— որ դու իմ տղեն ես, բլբուլ ղըշին խոսացրու, թող մեր հ՚իքին կանանչի։
Տղեն էկավ ասեց,— Բլբուլ ջան, խոսա՛, թող բախչեն կանանչի։
Ասելուն պես բլբուլը խոսաց, հ՚իքին կանանչեց։
Նոր թաքավորը հասկացավ, որ հ՚իրա տղեն ա։ [ 26 ] Ալո-Դինոն հանեց թաքավորի տված ստորագրութունը, ասեց.— Իրեք սհաթ թաքավորութունդ իմն ա։
Թաքավորն ասեց.— Իրավունք ունես։
Նստեց, դատ կտրեց իրա ախպորտանց վրա։
Ախպերտինքը հանցառու էլան, որ իրենք մեղավոր են։
Թաքավորին հարցրուց թե.— Ի՞նչ պատիժ տամ սրանց։
Թաքավորն ասեց.— Որթի՛, դու գիտես։
Ալո-Դինոն ասեց.— Չէ՛, սրանք ինձ սըպանեցին ոչ՝ ես էլ սրանց չեմ սըպանի։ Ես խնթրըմ եմ, հ՚ամեն մընի կնիկը տաս հ՚իրանց, ու երկրավտանկ անես քու ֆողիցը, քանի սաղ եմ, էլ իրավունք չունենան մննելու էս ֆողը։
Իրեք սհաթից ետո թաքավորը հ՚իրա թաքավորութունը ստացավ։
Մնաց մի էրկու տարի, թաքավորը մահացավ, իրա Ալո-Դինո տղեն նստեց թաքավոր։
Նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։
Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, էրկուսը՝ լսողներին, մինն էլ՝ ասողին։