Jump to content

Ղուշ-Փարին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
2. ՂՈԻՇ-ՓԱՐԻՆ

Ժամանակով մի թաքավոր ա ըլում, էտ թաքավորը իրեք տղա ա ունենըմ, գալիս ա մենձութան[1] ժամանակը՝ քոռանըմ ա. իժդար հեքիմ ա ըլըմ, հ՚աշկերը կարըմ չի սաղացնիլ։ Ետև մենձ տղին կանչըմ ա, ասըմ ա.— Էթալ պըտես հ՚աշկերիս հըմար դեղ բերես։

Ասըմ ա.— Ես ո՞րտեղ եմ գնացել, որ էթամ քու հ՚աշկերիդ հըմար դեղ բերեմ։

Ասըմ ա.— Ո՛րթի, ընդար գնա, որ ընդի իմ ձիու ոտը դիբած չըլի․ ընդիան որ ֆող էլ բերես՝ իմ հ՚աշկերին դեղ ա։

Տղեն դուս ա գալի, հ՚իրանց գոմիցը մի ձի ա դուս քաշըմ, նիլըմ ա, վեց ամիս ճամփա ա էթըմ, էթըմ ա, տենըմ մի չոլ տեղ մի հատ հ՚ախպուր, հ՚ախպրի վրեն մի հատ չոր ծառ։

Ասըմ ա.— Փա՜ռք քեզ, աստված, ըզդար ջրի վրին էս ծառն ըսենց չոր, մի շվաք էլ չկա, որ հովըմը քնեմ։

Յափընջին քցըմ ա ծառին, շվաքըմը թեք ընկնըմ, քնըմ։

Վեր ա կենըմ, տենըմ ա որ ծառը կանանչել ա, խնձորներ ա տվել, հ՚ամեն մինը մի գրվանքա։ Մի խուրջին խնձոր ա քաղըմ, մի հինգ-վեց բութարգա[2] ջուր ա վեր ունըմ, ասըմ ա.— Տանեմ հորս, ըզդար տեղ էկած չի՚լիլ։

Վեց ամիս էլ ետ ա դառնըմ հ՚իրանց տունը։ Հորն հ՚աշկալիս

2. ՂՈԻՇ-ՓԱՐԻՆ

Ժամանակով մի թաքավոր ա ըլում, էտ թաքավորը իրեք տղա ա ունենըմ, գալիս ա մենձութան[3] ժամանակը՝ քոռանըմ ա. իժդար հեքիմ ա ըլըմ, հ՚աշկերը կարըմ չի սաղացնիլ։ Ետև մենձ տղին կանչըմ ա, ասըմ ա.— Էթալ պըտես հ՚աշկերիս հըմար դեղ բերես։

Ասըմ ա.— Ես ո՞րտեղ եմ գնացել, որ էթամ քու հ՚աշկերիդ հըմար դեղ բերեմ։

Ասըմ ա.— Ո՛րթի, ընդար գնա, որ ընդի իմ ձիու ոտը դիբած չըլի․ ընդիան որ ֆող էլ բերես՝ իմ հ՚աշկերին դեղ ա։

Տղեն դուս ա գալի, հ՚իրանց գոմիցը մի ձի ա դուս քաշըմ, նիլըմ ա, վեց ամիս ճամփա ա էթըմ, էթըմ ա, տենըմ մի չոլ տեղ մի հատ հ՚ախպուր, հ՚ախպրի վրեն մի հատ չոր ծառ։

Ասըմ ա.— Փա՜ռք քեզ, աստված, ըզդար ջրի վրին էս ծառն ըսենց չոր, մի շվաք էլ չկա, որ հովըմը քնեմ։

Յափընջին քցըմ ա ծառին, շվաքըմը թեք ընկնըմ, քնըմ։

Վեր ա կենըմ, տենըմ ա որ ծառը կանանչել ա, խնձորներ ա տվել, հ՚ամեն մինը մի գրվանքա։ Մի խուրջին խնձոր ա քաղըմ, մի հինգ-վեց բութարգա[4] ջուր ա վեր ունըմ, ասըմ ա.— Տանեմ հորս, ըզդար տեղ էկած չի՚լիլ։

Վեց ամիս էլ ետ ա դառնըմ հ՚իրանց տունը։ Հորն հ՚աշկալիս են գալիս, թե մենձ տղեդ էկավ։ Հերն «ա՜խ» ա քաշըմ, թե․— Ի՜նչ անեմ թե էկավ, դարտակ գնացել ա, դարտակ էկել։

Գալիս ա տղեն հոր կուշտը, բարով ա տալի, հերը բարովն առնըմ ա, ասըմ ա.— Որթի՛ ջան, ընչանք ո՞րդի գնացիր։

Ասըմ ա.— Ա՛փու ջան, ընչանք գնացել եմ, որ քու պապերն էլ տեհել չեն ընդի։

— Դե ասա տենեմ, ո՞րդի գնացիր։

Ասըմ ա.— Ա՛փու, գնացի ընչանք մի հ՚ախպուր։

Հերն ասըմ ա.— Դու կաց, ես ասեմ,— ասըմ ա,— չոր ծա՞ռն էր։ Քնեցիր տակին, կանանչե՞ց, վրին խնձո՞ր էլավ։

— Հա՛, ափու ջան։

— Ես,— ասըմ ա,— որթի, որ էթըմ ի, հ՚առավոտը ըստի չայ ի խմըմ, էթըմ ի ընդի ճաշվա հացս ուտըմ։— Ասեց.— Էտ զատ լավացնիլ չի։

Միշնեկ տղին կանչեցին։

Միշնեկ տղին ասեց.— Ա՛յ որթի, հ՚արի դու գնա։

Ասեց.— Ա՛փու ջան, որ դա կարաց ոչ բերիլ, ես որդիա՞ն բերեմ։

Հերն ասեց.— Ինչ անեմ, էթալ պըտես, հնար կա ոչ։

Տղեն գնաց ըլեդ գոմիցը մի ձի դուս քաշեց, հ՚իրա հըմար խարջլըղ վե կալավ, վե կացավ ու գնաց։

Վեց ամսից հասավ էտ ծառի կուշտը, ասեց.— Ախպորս տեղը էս ա։

Իրեք ամիս էլ դենը գնաց, տեհավ մի կոնդ[5] կոնդի վրին քահրըպար[6] կա, անգին քար կա, ալմաստ[7] կա. ասեց.— Որ իմ հերը ըստեղարենք էկած ըլեր՝ հըմի մեր խազընեն ըստուց լիքը կըլեր։

Խուրջընի էրկու հ՚աշկը լիքը լցրուց ու ետ դառավ: Էկավ, էլի հասավ հ՚իրա հորը: Հորն էլի գնացին աշկալիս.— Հ՚աշկդ լիս, միշնեկ տղեդ էկավ:

Էլի հերը «ախ» քաշեց.— Է՜,— ասեց,— էկավ, համա դարտակ էկավ։

Էկավ տղեն ներքսև, հորը բարով տվուց, հոր ձեռը պաչեց։ Հերն էլ բարովն առավ, տղի թշերը պաչեց։ — Է՜, որթի ջան, ասա՝ տենեմ, ընչանք ո՞րդի գնացիր։

Ասեց. — Ա՛փու ջան, ընչանք գնացել եմ, քու օխտը պապն էլ գնացել չի։

— Դե ասա՛ տենեմ, որթի, ո՞րտեղ։

— Ա՛փու, գնացի մի կոնդ…

— Դե, — ասեց, — որթի, ասիլ մի, որ կոնդն ես գնացել, ես հ'իմացա, — ասեց, — անգին քար ես բերել, մարքարի՛տ, ջավահի՛ր, չէ՞։

— Հա՛, — ասեց, — ափու։

— Գնա, — ասեց, — բե խուրջինդ տենեմ։

Բերին բաց արին, տեհան որ անպետքը կովազիզիկ[8]

Ասեց. — Գնա՛, գնա՛, որթի, աստված քեզ էլ օխնի։

— Դե՛հ, — ասեց, — պուճուր տղիս կանչեցեք։

Պուճուր տղեն էկավ ըտի կաննեց, ասեց. – Ի՞նչ ես ասըմ, ափու ջան։

Ասեց. — Ափուն էս ա ասըմ, որ էթաս պըտի հ'աշկերիս հըմար պըտես դեղ բերի։

Տղեն ասեց. — Ափու ջան, հըլա ես պուճուր եմ, տանիցը դուս էկել չեմ, ես ո՞րդի էթամ քու հըմար դեղ բերեմ։

Ասեց. – Որթի, էթըմ ես՝ գնա, էթալ պըտես. իլլաջ կա ոչ։

Տղեն ինադ արուց, գնաց հ'իրանց բախչըմը, հավըզի վրին թեք ընկավ՝ քնեց։

Հ'էրազըմը էկան ասեցին. — Ա՜յ տղա, խի՞ ես էկել ըտեղ թեք ընկել քնել։

Ասեց. — Ի՞նչ անեմ, հերս ինձ ասըմ ա՝ գնա՛ հ'աշկերիս հըմար դեղ բեր, ես ճամփա գիտամ ոչ, գիտամ ոչ թե դվորն էթամ։

— Որթի, — ասեց, — գնա հորդ ասա՛. «Մատիդ մատանիքը տո՛ւր, վրիդ թուրը տո՛ւր, տակիդ ձին տո՛ւր էթամ բերեմ»։

Էն հրոպպըմը տեղիցը վե կացավ տղեն, էկավ հոր կուշտը, ասեց. – Ա՛փու ջան, տակիդ ձին եմ ուզըմ, վրիդ թուրը, մատիդ մատանիքը, կտաս՝ կէթամ կբերեմ։

Հերն ուրախացավ, տղին խտըտեց, էրկու թուշն էլ պաչեց։

— Իմ ղոչաղ տղեն դու ես,— ասեց,— գիտեմ, որ կբերես։ Վե կացավ հ'առավոտը, մատի մատանիքը տվուց, վրի թուրը տվուց, մեհտարին էլ ասեց․ — Ձիս հազրեք, թամբեք։

Տղեն իսկը[9] ձին նի էլավ ու գնաց։ Գնաց ոնց որ հերն ասել էր, հ'առավոտը տանը չայն էր խմել, ճաշին էլ գնաց էտ չոր ծառի տակին հացը կերավ, հ'իրիկվապահին գնաց էտ կոնդը հասավ, հ'իրիկվանը ուզըմ էր հ'անց կենա էտ կոնդը՝ տեհավ, որ հրես մի արև երկնքըմն ա, մի արև էլ գեննին ա։

Ասեց. — Փա՛ռք քեզ աստված, էս ինչ թավուր աշխարք ա. մի արև երկընքըմն ա, մի արև էլ գեննըմն ա։

Ձին քշեց, քշեց, գնաց տեհավ, որ մի բմբուլ։ Ձիուցը վեր էկավ․ բմբուլն էտ գեննիցը վե կալավ, խրեց փափախածալը։

Ձին ասեց. — Ա՛յ տղա, էտ բմբուլը վե՛ քցա։

Ասեց. — Խի՞ վե քցեմ։

Ասեց. — Բմբլիցը քեզ շատ շառ կգա։

Ասեց. — Բմբուլն ի՞նչ ա, որ շառն ի՞նչ ըլի։

Երեք հետ ասեց ձին, տղեն հ'անգաջ արուց ոչ։

— Դե՛,— ասեց ձին, — գնա՛, քու մեղքը քու շըլինքը։

Բմբուլը վե կալավ ու ձին քշեց։ Գնաց մի թաքավորի քաղաք. խաբար տարան թաքավորին, թե մի տղա ա գալի, մի արև երկընքըմն ա, մին էլ դրա փափախածալըմն ա։

Թաքավորն ասեց. — Գնացեք, էտ տղին կանչեցեք, բերեք։

Գնացին, տղին բերին թաքավորի կուշտը։

Թաքավորն ասեց. — Ա՛յ տղա, ի՞նչ տղա ես։

Ասեց. — Ղարիբ տղա եմ, էկել եմ էս երկիրը ման գալու։

Ասեց. — էս ի՞նչ արև ա փափախածալըմըդ։

Ասեց. — Թաքավոր, մի բմբուլ էր, ճամփին վեր ընկած էր, վեր եմ կալել։

— Դե, — ասեց, — տուր տենեմ։

Տղեն հանեց բմբուլը, տվուց թաքավորին։

Հենց թաքավորը որ բմբուլը տեհավ՝ խելքը գլխիցը գնաց։

Ասեց. — Դե գնա՛, շնորակալ եմ։

Տղեն գնաց։ Թաքավորը բմբուլը խրուց պատը ու հ'աշկը վրիցը չէր վերնըմ։ Ըժդար գանգատավոր էր գալի՝ ասըմ էր. — Ժամանակը չի՛, գնացեք։ Մի օր էլ մի պառավի ճուտերը գողացել ին, էկավ թաքավորի կուշտը գանգատ անելու, թաքավորն ասեց. — Գնա՛, պառավ, վախտը չի։

Պառավը տեհավ, որ թաքավորը հ'իրա ուշքը քցել ա բմբլին, ասեց,— Թաքավոր, էտ հըլա մի բմբուլ ա, որ ըտենց ուշագնա ես էլել, բալի դրա ղուշն ես տենըմ։

Թաքավորը ետ դառավ ասեց, — Նանի՛ ջան, սրա ղուշն ո՞վ կբերի։

Պառավն ասեց. — Բմբուլը բերողը ղուշը բերիլ չի՞, ով որ բմբուլը բերել ա՝ ղուշն էլ նա կբերի։

Թաքավորը մարթ ղրկեց, թե. — Գնացեք էն տղին քթեք, բերեք։

Գնացին ման էկան տղին, խանիցը վե կալան, բերին։

Տղեն ասեց. — Հա՛, — ասեց, — թաքավորն էն օրը որ բմբուլը ձեռիցս առավ՝ խելքը գնաց, խարջլըղ չտվուց, ըսօր կանչըմ ա, որ խարջլըղ տա. ի՞նչ եմ անըմ դրա խարջլըղը։

Գնաց թաքավորի կուշտը տղեն, օխտն անքամ գլուխ տվուց, վրա ութըմը ձեռ կապեց, կաննեց։

Թաքավորն ասեց. — Տղա՛, գիտե՞ս խի եմ կանչել։

Ասեց. — Ի՞նչ հ'իմանամ, թաքավոր։

Ասեց. — Էթալ պըտես, էս բմբըլի տեր ղուշը բերես։

Տղեն ասեց. — Ես ղարիբ եմ, էս երկիրը ըսկի էկել չեմ, ես ո՞րդիան բերեմ էտ ղուշը։

Թաքավորն ասեց. — Գիտեմ ոչ, որդիան բերըմ ես՝ բեր, որ բերես ոչ գլուխդ կկտրեմ։

Տղեն ետ դառավ, գնաց լաց ըլելով խանը։ Որ շատ լաց էլավ, ձին ասեց. — Հ'աշկդ դուս գա, բա՛ որ ասըմ ի վե մի ունիլ բմբուլը, վնաս կքաշես, դու հենց գիտեիր, քեզ փիս եմ ասը՞մ. հըլա հո ետ չի, ընգար խաթաբալա գա գլո՜ւխդ։

Տղեն ասեց,— Դե ի՞նչ անեմ, ձի ջան, ոտիդ ու դռնաղներիդ մեռնեմ. նեղն եմ ընկել, էս տեղիցն ազատ արա ինձ։

— Բան չկա, — ասեց, — տղա, թեք ինկ քնի, ես հ'առավոտը էտ նեղ տեղիցը կազատեմ քեզ։

Տղեն թեք ընկավ, ընչանք լիսը բացվիլը տղի քունը տարավ ոչ։

Հ'առավոտը տղեն վե կացավ, ձիուն մի լավ թիմարեց, հ'ինքը մըխելի հաց կերավ. ձին դուս քաշեց, ասեց. — Ձի ջան, դվո՞րն էթամ։ Ձին ասեց.– Դու նոխտես բոշ թող, ես դվորը կէթամ՝ կէթամ։

Բոշ թողուց. ձին շատ էր գնացել, քիչ էր գնացել, շատ ու քիչն աստված գիտա, հասավ մի մեշի մեչ, ասեց. — Ա՛յ տղա, էս գիտե՞ս որ մեշեն ա։

Ասեց․ — Ես ի՞նչ հ'իմանամ, գիտեմ ոչ։

Ձին ասեց․ —Սրան Վերանա մեշա են ասըմ։

Վեր էկավ ձիուցը։ Ձին ասեց. — Ղոլաններս բոշացրու, գյամս գլխիցս հանա, մտիկ արա. տենը՞մ ես, մեշի մեշտեղը մի բանցր ծառ կա, չինարի, տենը՞մ ես։

Ասեց. — Տեհա՛։

— Դե՛, — ասեց, — էտ ծառի տակին մառմառ քարից շինած հավուզ կա։ Կէթաս էտ հավըզի կողքին մի ֆոր կքանդես, նի կմըննես ֆորի մեչը, տափ կկենաս[10], նա՛ մի հուրի-փարի ախչիկ ա, ըսօր ուրփաթ ա, — ասեց, — ուրփաթե-ուրփաթ գալիս ա էտ հավըզըմը լեղանըմ ա. կգա, խրխին կհանի, կդնի ղրաղ, տկլոր կմննի հավըզի մեչը, ետև կլեղանա հավըզըմը, դուս կգա, շորերը կհաքնի, շորերը հաքավ՝ խոսաս ոչ, խրխին որ կհաքի կպրծնի՝ հ'իրա բմբլները կդըզի, որ բմբլները դըզեց, կամանց-կամանց ձեռդ կհանես, էրկու ոտիցը ղայիմ կբռնես. էրկու ոտիցը որ ղայիմ կբռնես՝ վե կունես, կբերես իմ կուշտը։

Ոնց որ ձին ասել էր, տղեն ընենց ֆորը շինեց, տափ կացավ, ղուշն էկավ խրխին հանեց, շորերը հանեց, նի մտավ հավուզը, մի շատ լավ լեղացավ, դուս էկավ շորերը հաքավ, խրխին հաքավ, ուզըմ էր բմբլները դըզի, տղեն ձեռը մեկնեց ու ղուշը կալավ։

Ղուշն ասեց. — Ա՜յ տղա, դու ինձ հ'արի՛ բաց թող, ինձնից խեր չես տանիլ ձեր տունը։

Տղեն ասեց. — Ղուշ ջան, անըմիդ մեռնեմ, ոններիդ մեռնեմ, չէ՞ ես էլ եմ ջահել տղա. հ'աշկս մուրազի ա, որ քե տանեմ ոչ՝ թաքավորը գլուխս կկտրի։

Ղուշն ասեց. — Դե դու գիտաս, քու մեղքը քու շըլինքը։ Հենց տեղ ղրկեմ, որ էթալդ ըլի, գալդ չըլի։

Տղեն վե կալավ ղուշը, բերուց ձիու կուշտը, նի'լավ ձին ու էկավ թաքավորի կուշտը։ Բերուց տվուց թաքավորին ղուշը։ Ըլեդ թաքավորը ղուշն առավ, բմբըլի ղայդա, ասեց. — Շնորակալ եմ, գնա՛։ Մի խարջլըղ էլ տվուց ոչ։

Տղեն վե կացավ ըլեդ էկավ խանը։ Թաքավորը ղուշը դրուց ղաֆազի մեչ, պատիցը քաշ տվուց։ Ետև թաքավորը շլիզ մտկի հետ ընկավ, ղուշը խոսըմ չի, ձեն հանըմ չի, թաքավորի սիրտը ուզըմ ա բերնովը դուս գա, թաքավորի իլլաջը կտրվեց. — Ա՛յ ղուշ ջան, ինչ ուզես կտամ, թաքլի հետս խոսաս, ես հ՚իմանամ քու ձենդ ինչ ջուռա ձեն ա։

Ղուշն ասեց. — Տունդ քանդվի, թաքավոր, ես ընենց մի ախչիկ եմ, որ Արևելքից ման գաս Արևմուտ՝ իմ նմանը քթնիլ չես։ Իմ ուզածը որ բերես, խրխիս կհանեմ, ես կըլնեմ թաքուհի, դու էլ կըլես թաքավոր զաթի, ըժդար թաքավորներ կա, քեզ բախտավոր կտան։

Ասեց. — Ուզա՛, ղուշ ջան, ինչ որ ուզես՝ ես բերիլ կտամ։

Ասեց. — Իմ ուզածը իմ ղարավաշս ա, Սև ծովի. Սիպտակ ծովի արանքըմն ա. Կարմիր դևի ձեռին, էթաս բերես՝ ես զաթի կըլեմ քեզ թաքուհի։

Ասեց. — Ղո՛ւշ ջան, ո՞վ կբերի։

Ասեց. — Թաքավոր, ինձ որ էն դժար տեղիցը բերուց էն տղեն, ընդուց զիլ հեշտ ա՝ կբերի։

— Դե՛,— ասեց,— գնացեք տղին կանչեք՝ գա։

Գնացին, տղին կանչեցին բերին։

Տղեն ասեց. — Ախպեր, կրակի մեչ եմ ընկե՛լ, հըլա էս հետ էլ էթամ տենեմ ի՛նչ ա ասըմ։

Տղեն վե կացավ գնաց, ոնց որ ղայդեն էր, թաքավորին բարև տվուց, ձեռները կապեց կաննեց։ Թաքավորը դրա բարովն առավ, ասեց. — Ա՛յ տղա, գիտե՞ս խի եմ կանչել։

— Ես ի՞նչ իմանամ,— ասեց,— խի՞ ես կանչել։

— Քե կանչել եմ, որ, — ասեց, — էթաս Սև ծովի, Սիպտակ ծովի արանքիցը Կարմիր դևի ձեռիցը մի ախչիկ կա՝ խլես, բերես։

— Թաքավոր, — ասեց, — ես ո՞նց եմ նի մննըմ ծովը, որ էթամ Սև ծովը, Սիպտակ ծովը հ՚անց կենամ, դևի հետ կռիվ անեմ, ախչիկը բերեմ։

— Գլուխս, — ասեց, — շատ տանիլ մի՛, զաթի կբերես՝ կբերես, բերիլ չես՝ գլուխդ կկտրեմ։

Տղեն ետ դառավ, ըլեդ լաց ըլելոն գնաց խանը։

Ձին ասեց. — Հը՛, հըմի՞ ինչ ա ըլել, ի՞նչ ա պատահել։ Ասեց. — Ի՞նչ ասեմ, ձի ջան, ոտիդ տակին մեռնեմ, էտ տունը քանդված թաքավորն ասըմ ա. «Պըտես էթալ Սև ծովի. Սիպտակ ծովի արանքը, ընտեղ մի ախչիկ կա, Կարմիր դևի ձեռին, կռիվ անես, քաշես, բերես»։

Ձին ասեց. — Ա՛յ տղա, լաց մի ըլիլ, աստված ողորմած ա, դու քամակը մուղաթ կաց. թեք ինկ, քնի։

Էտ քշերը սաքի թե տղեն թեք ընկավ մի պուճուր քնեց: Հ՚առավոտը վե կացավ, ոնց որ էն դռնըմը թիմարել էր ձիուն, էս դռնըմն էլ ընենց թիմարեց, մի էրկու դուռում հաց կերավ, ձին քաշեց դուռը, ասեց. — Ձի ջան, նի՛ ըլեմ, դվո՞րն էթամ։

Ձին ասեց․ —Քու ի՞նչ պետքն ա. ես դվորը կէթամ՝ կէթամ, դու նոխտես բոշ թող։

Ձիու նոխտեն բոշ թողուց, ձին գնաց: Շատ գնաց, քիչ գնաց, մինակ աստված գիդա, հասավ ծովի ղրաղը։

Ձին ասեց. — Ա՛յ տղա, էս Սև ծովն ա, հըմի ո՞նց պըտես հ՚անց կենա։

— Ա՛յ ձի ջան, — ասեց, — ես ի՞նչ գիդամ։

Ասեց. — Էտ թուրը որ կապել ես վրիդ, ըտու հունարը գիդա՞ս։

Ասեց. — Չէ, ձի ջան, ոնց որ կապել եմ վրիս, ըսկի տեղիցը հանել չեմ։

Ասեց. — Էտ թուրը քու հոր թուրն ա, կայծակիցն ա շինած, կհանես տեղիցը, ոռքը դեմ կանես ճակատիս՝ բերանը ջրին, քեզ ճամփա կտա։ Որ հ՚անց կացար էն դիհը, զաղի միչիցը մի բարակ մուխ ա վեր ըլնըմ, զաղի դռանը կկաննես, ձեն կտաս, կասես. «Դև՛, դուս հ’արի, կռիվ անենք»։ Նա կասի. «Հ’արի՛ հաց ուտենք», էթալ չես։ Իրեք հետ որ ասես՝ նա զաղիցը դուս կգա. թուրը կհանես՝ վրա կբերես. դևի գլուխը կկտրվի, նի կմննի գեննի մեչը, ետև կէթաս ախչըկա կռնիցը կբռնես՝ կքաշես թարքդ, թրի բերանն ըլեդ դեմ կանես ջրին, ջուրը ճամփա կտա, կբերես ախչիկը, կտաս թաքավորին։

Տղեն էլ գնաց, ձիու ասածի պես ծովն հ՚անց կացավ, դևին տվուց սըպանեց, վե կալավ ախչիկը, բերուց տվուց թաքավորին։

Թաքավորն ասեց. — Շնորակալ եմ, դե գնա,— մի խարջլըղ էլ տվուց ոչ։

Թաքավորն ասեց. — Ղո՛ւշ ջան, էս ա քու ուզած ախչիկը՞։

Ասեց. – է՜ս ա։ — Դե, ասեց, — ուզածդ բերի, հանա խրխիդ։

Ասեց.— Տունդ քանդվի, թաքավոր, ես որ խրխիս հանեմ, պատկերս տենես՝ կմեռնես։

— Բա էս ո՞նց պըտի ըլի, — ասեց թաքավորը։

Ասեց. — Ոնց որ պըտի ըլի, — ասեց,— ղրկա Կարմիր ծովըմը քառասուն հրեղեն ղսրախ կա, բեր նրա կաթովը լեղացի, դու էլ դառ հուրի-փարի, իրար հետ ապրենք, որ մեզնից էլած էրեխեքը հուրի-փարի ըլեն։

Ասեց. — Ո՞վ կբերի էդ ղսրախները։

Ասեց. — Ո՞վ պըտի բերի, ով ինձ բերել ա, իմ ղարավաշին բերել ա՝ ղսրախն էլ նա՛ կբերի։

Թաքավորն ասեց. — Վա՛զեք, էն տղեն փախչի ոչ, թեզ վե կալեք, բերեք։

Գնացին տեհան, որ էս տղեն հաց ա ուտըմ, ասեցին. — Հ'արի՛, թաքավորը քեզ կանչըմ ա։

Տղեն ասեց. — Լա՛վ, լա՛վ, ըսօր թաքավորը ինձ հաց ուտացնիլ պըտի՛, քանի ամիս ա տաք կիրակուր կերել չեմ։ Մի աման կիրակուր կբերեն, կուտեմ։

Վազելով գնաց թաքավորի կուշտը։ Գնաց ըլեդ գլուխը տվուց, ձեռը կապեց ու կաննեց։

Ասեց. — Ա՛յ տղա, գիտե՞ս խի եմ կանչել։

Ասեց. — Ի՞նչ հ'իմանամ՝ խի ես կանչել։

— Կանչել եմ, որ, — ասեց, — էթաս Կարմիր ծովըմը քառասուն ղսրախ կա, էթաս բերես, որ կթեմ, ընդու կաթովը լեղանամ։

Տղեն ասեց. — Թաքավոր, ես ո՞նց էթամ, ո՞նց ըտդար ղսրախը բերեմ, ես մի ֆոքի, մենակ ըտդարը ո՞նց բերեմ։

Թաքավորն ասեց.— Գլուխս շատ տանիլ մի, բերես՝ կբերես, բերիլ չես՝ զաթի գլուխդ կկտրեմ։

Տղեն ետ դառավ, ըլեդ լաց ըլելով գնաց ձիու կուշտը։

Ձին ասեց.— Ա՛յ տղա, հըմի՞ խի ես լալի։

Ասեց․ — Բա ես չլաց ըլեմ, ո՞վ լաց ըլի։ Հըմի էլ ղրկըմ ա, էդ տունը քանդված թաքավորը, թե. «Կարմիր ծովըմը քառասուն ղսրախ կա, բե՛»։

Ասեց. — Ա՛յ տղա, էլ լաց ըլիլ մի՛։ Ըստուց ետը ինչ վնաս որ գա՝ ինձ պըտի գա. քեզ էլ բան չկա. Դե գնա՛, — ասեց, — թաքավորի կուշտը, ասա՛. «Քառասուն դավաբեռը բուրթ ղրգա ծովի ղրաղը, քառասուն բեռն էլ քեչա, քառասուն բեռն էլ կաշի», ասա՛. «Տարեք ըտեղ վե դրեք, ես կէթամ ղսրախները կբերեմ»։

Տղեն գնաց թաքավորի կուշտը, ոնց որ ձին սարվացրել էր, ընենց էլ տղեն թաքավորին ասեց։

Թաքավորն ասեց. — Շա՛տ լավ կըլի, շատ քշերով կղրկեմ, կէթա։

Տղեն ետ դառավ, էկավ հ՚իրա խանը: Թաքավորը թադարեքը տեհավ, հ՚առավոտը ղրկեց գնաց։ Տղեն էլ ձին նի էլավ ու գնաց դըբա Կարմիր ծովը։

Որ ծովին մոտեցան, ձին ասեց. — Տղա՛, էն որ ասըմ են քառասուն հատ ա, քառասուն հատ չի, եռեսունը իննը հատ ա, մինը մերս ա, եռեսունը ութը՝ քիրս, ես կենտ տղա ի, ինադ արի, էս եռեսուն տարի ա ընկել եմ հորդ ձեռը. հըմի մերս ասըմ ա. «Ա՜խ տղես եփ ընկնիլ պըտի ձեռս, որ թիքա-թիքա կոտորեմ»։ — Ետև ասեց. — Ես ծովի ղրաղին թեք կընկնեմ. սըֆթա կբերես բուրթը վրա կտաս, ետո էլ քեչեն վրա կտաս, քեչիցը ետն էլ կաշին վրա կտաս, կէթաս հեռու տափ կկենաս. ես, — ասեց, — մի բարակ կխրխնջամ, ծովն հ՚իբար գլխով կդիպչի, ալեկոծըմ կըլի՝ չվախենաս. ետև մերս,— ասըմ ա,— ծովիցը դուս կգա, էն ինչ քվորտինքս են, մի ղիհ կկաննեն՝ լաց կըլեն, էն ինչ մերս ա՝ վրա կպրծնի ինձ, որ քրքրի. սըֆթա կաշին վե կունի իմ վրիցս դեն կքցի, խոսալ չես, քեչեն էլ վե կունի՝ դեն կքցի, խոսալ չես. կհասնի բրթին՝ բրթի կեսն էլ որ դեն կածի, կբեզարի, մի՛ կճլըմկոտա, էն վախտը հասի, ոտդ դի օրզանգուն, նի՛լ վրին, ղայիմ նստի, էն վախտը, — ասեց,— նա հավալամիշ կըլի, նի կըլի երկինքը, որ քեզ օթը խաշի, իսկը[11] կընկնես փորատակը, նա երկնքիցը վե կգա, կբերի որ տա գեննովը՝ նի մննես գեննի տակը, կըթռչես, տղամարթի պես թամքի միչին կնստես։ Որ նստեցիր, մի ընենց ղամշի կտաս փորատակին, որ կերած կաթը պնչերով վե գա, ընդուց ետը, — ասեց, — կասես. «Տերդ ես եմ», դըվորը քշես՝ դենը կէթա։ Քվորտինքս էլ, ես էլ կընկնենք եննուցդ, կգանք։

Էտ տղեն, ոնց որ ձին ասել էր, ընենց էլ կատարեց, ղսրախը նի էլավ՝ հ՚իրա քուռակները հետը բերուց թաքավորի գոմըմը կապեց։ Գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Թաքավոր, էս էլ քու ղսրախները։ Հ'իրա ձին վե կալավ, գնաց հ'իրա խանը։

Ղուշն ասեց, — Դե՛, թաքավոր, կթել տուր, վախտով լեղացի։

Թաքավորն ասեց. — Ո՞վ կկթի։

Ղուշն ասեց. — Տնաքանդ, խի՞ բաց թողիք տղին, էն ա տղեն կթեր պըտի։

Մարթ ղրկեցին տղին թե․ — Հ'արի՛, ղսրախները կթա։

Ձին ասեց. — Տղա՛, որ էթըմ ես ղսրախները կթելու, ինձ էլ տար՝ ընտեղ կապա, էն վախտը, որ կկթես՝ մատանիքդ թելով կկապես՝ կախ կտաս պղընձի մեչը, ետև թուրդ կհանես խեչմերուկ կդնես վրին, ետև կէթաս ղսրախները մի մին, մի մին բաց կթողաս, կգան պղընձի վրին կկաննեն, դու ըսենց մի մին, մի մին կկթես։ Որ կթեցիր պրծար՝ շորերդ կհանես՝ կլեղանաս, որ լեղացար պըրծար՝ թուրդ կհանես, կսրփես, կդնես տեղը, մատանիքդ էլ կհանես, կսրփես, կդնես մատդ՝ ետև կասես. «Թաքավորին ասեք, թող գա լեղանա»։ Թաքավորը որ շորերը կհանի, կլեղանա, էն վախտը որ կմննի պղընձի մեչ, կաթը կվառի, թաքավորը կէրվի, կդառնա ըսենց մի գունդ բան, վե կունես կքցես ջրֆորի մեչը, թաքավորի շորերը վե կանես, կհաքնես, իսկը քու շորերն էլ կքցես ջրֆորը, ետև կգաս, թաքավորի թախտի վրին կնստես։

Մոնց որ ձին խրատ տվուց, տղեն էլ կատարեց։

Թաքավորն էրվեց, հ'ինքը նրա շորերը հաքավ. էկավ թախտի վրին նստեց։

Ղուշը ալբիալն հ'իմացավ, որ թաքավորը վառվել ա՝ հ'իրա խրխին հանեց, դառավ մի սիրուն ախչիկ, էկավ ձեռները քցեց տղի ճտովը։

— Ես հենց քու հըմար ի աշխատըմ, — ասեց, — հըմի դու՝ թաքավոր, ես՝ թաքուհի։

Ժողովուրթը չիմացավ, թե ինչ ա ըլել, ինչ չի էլել։ Մի քանի ամիս թաքավոր նստեց, ղաֆիլ[12] հերը միտն ընկավ։ Հենց որ միտն ընկավ, նստեց լաց էլավ։

Ախչիկը չէկա՜վ տեհավ որ տղեն լաց ա ըլըմ, ասեց. — Ա՛յ քու տունդ շինվի, ինձ պես կնիկ ունես՝ դու էլ մի հասարակ մարթ իր, թաքավոր դառար, էլ աշխարքի տակին ի՞նչ դարդ ունես, որ նստել ես՝ լաց ես ըլըմ։

Տղեն ասեց. — Թաքուհի ջան, գլխիդ արևիդ մեռնեմ, չէ՛ իմ հերն էլ թաքավոր ա, հորս հ՚աշկերը քոռացել ա՝ ես էկել եմ, որ հորս հ՚աշկերի հըմար դեղ տանեմ, հըմի էկել եմ ըստեղ ղայիմ նստել եմ։ Հըմի գիտեմ ոչ, — ասեց, — հերս մեռե՞լ ա, թե սաղ ա, ըտու հըմար էլ լաց եմ ըլըմ։

Ախչիկը ծիծաղաց ու ձեռները քցեց տղի ճտովը, ասեց. — Ա՛յ քու տունը շինվի, էտ որ քու հերը քոռացել ա, տասը տարի եննուցս ման էկավ, կարաց ոչ կալնիլ, ընդու հըմար էլ քոռացել ա։ Հըմի որ, — ասեց, — ես հասնեմ հորդ, մատըս արընացընեմ, քսեմ հորդ հ՚աշկերը, էն սհաթը կլավանա։ Վե՛ր, — ասեց, — որ ըտենց ա, էթանք քու հոր տանը։

Տղեն կանչեց ժողովրթին, մի լավ հաց տվուց. — Մի լավ թաքավոր ինտրեք ձեզ հըմար, — ասեց, — ես հ՚ուրիշ երկիք պըտեմ էթալ։ Յա կգամ, յա ըսկի չեմ գալ։

Ժողովուրթն հ՚իրանց հըմար մի մարթ քթան, դրին թաքավոր, ախչիկն ու տղեն շնորակալութուն արին, հասարակ շորեր հաքան, հ՚իրանց հըմար ճամփի խարջլըղ վե կալան, երեսունիննը ղսրախը դուս քաշեցին, մին էլ էտ որց ձին, որց ձին նի էլավ կնիկը, մենձ ղսրախն էլ տղեն նի էլավ, շնորակալութուն արին ժողովուրթիցը, դուս էկան քաղաքիցը, մի օրվա ճամփա էլ բերին ճամփու դրին, ժողովուրթը դառավ հ՚իրա տեղը, տղեն գնաց հոր քաղաքը։

Քաղաքի ղրաղին մի չոբան քթավ, ասեց. — Թաքավորին հ՚աշկալիս տար, ասա, «Հ՚աշկդ լիս ըլի, քու տղեն էկավ»։

Չոբանը գնաց ասեց. — Թաքավոր, հ՚աշկդ լիս ըլի, քու տղեն էկավ։

Թաքավորն ասեց. — Չո՛բան, ի՞նչ ա բերըմ հետը տղես։

Ասեց. — Քառասուն կապիտ[13] ձի ա, համ էլ մի շատ սիրուն կնիկ ա հետը։

Թաքավորն ասեց. — Է՜հ, փա՜ռք քեզ աստված, թե հեռու ման էկա, մոտիկ քթա։ Գնացեք, — ասեց, — չոբանին մի կոտ ոսկի տվեք։

Տղեն հասավ տուն, գնաց հոր ձեռիցը պաչեց, հերը նրա թուշը պաչեց։ Թաքուհին բերուց մատը կտրեց, արինը քսեց թաքավորի հ'աշկերը, որ քսեց՝ թաքավորի հ'աշկերը բացվեց, թաքավորը վե կացավ, էտ ախչկա ճակատը պաչեց, թագը վե կալավ դրուց տղի գլուխը՝ ասեց. — Ըստուց ետը թաքավորութունը քեզ ա սազըմ, թաքուհութունը՝ սրան։

Նրանք հասան հ'իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինն ասողին, երկուսն էլ հ'անգաջ դնողին։

հ'աշկերը, որ քսեց՝ թաքավորի հ'աշկերը բացվեց, թաքավորը վե կացավ, էտ ախչկա ճակատը պաչեց, թագը վե կալավ դրուց տղի գլուխը՝ ասեց. — Ըստուց ետը թաքավորութունը քեզ ա սազըմ, թաքուհութունը՝ սրան։

Նրանք հասան հ'իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինն ասողին, երկուսն էլ հ'անգաջ դնողին։


  1. Ծերության (ծանոթ. բանահավաքի):
  2. Շիշ (ծանոթ. կազմողի):
  3. Ծերության (ծանոթ. բանահավաքի):
  4. Շիշ (ծանոթ. կազմողի):
  5. Բլուր (ծանոթ. բանահավաքի):
  6. Սաթ (ծանոթ. բանահավաքի):
  7. Ադամանդ (ծանոթ. բանահավաքի):
  8. Վանակն։ Գայլախազ կոչված կարծր սև քար։
  9. Դրուստ, ճիշտ որ, շիտակ որ
  10. Կթաքնվես
  11. Իսկույն
  12. Հանկարծ
  13. Կապույտ