Jump to content

Հաճույքների զանգակներն են ղողանջում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վիրավոր ժամանակ (Հաճույքների զանգակներն են ղողանջում)
***

Եվ երկնքում` բարձունքներում` ինչ-որ տեղ,
Հաճույքների զանգակներն են ղողանջում
Հավերժորեն և նվաղկոտ, հեշտագին...
Ամեն ղողանջ անցնող կյանքի պատառիկ:
Ու գիրկ-գրկի` հաճույքից ժամանակն է ծվատվում,
Այդ պահի մեջ լոկ դարեր են միշտ անցնում:
Ու թվում է` գիշերվա թափառական արծաթ լուսինն արարված է`
Որ պարուրի քո սիրելու չքնաղ դեմքը`
Մեր խաղաղիկ, մերթ կաթնագույն, կրքահորդ...
Եվ երկնքում` բարձունքներում` ինչ-որ տեղ,
Հաճույքների զանգակներն են ղողանջում
Հավերժորեն և նվաղկոտ, հեշտագին...