Jump to content

Շարանի վերջում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Դուք ինձ տեղ տվեք շարանի վերջում...
Ապրածօրերիս պատմագիրն եմ ես,
Ե՛վ իշխանն եմ ես, և՛ արքան եմ ես,
Ե՛վ զինվորն եմ ես, և՛ դասալիքն եմ,
Ե՛վ պարտվողն եմ ես, և՛ մահապարտը:
Ապրած օրերիս տարանիշն եմ ես,
Ոսկուց շլացած դավակիցն եմ ես,
Ե՛վ հանցագործն եմ, և՛ դատավորը,
Աղքատն եմ վերջին, և՛ մեծատունը,
Հույսը փայփայող տարանջատն եմ ես:
Կյանքս մատյան է` անավարտ, կիսված,
Դուք ինձ տեղ տվեք շարանի վերջում,
Ապրած օրերիս տարագիրն եմ ես...