Jump to content

Հայաստանի աստղը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի աստղը

[ 273 ]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՂԸ



Աստղերը պեծ-պեծ վերևն են փայլում
Նման տըղայոց ցոլուն աչերուն.
Մի սիրուն աստղիկ կա երկնից վրան-
Գիտեմ, այն աստղը որի՛ն է նրման։
Մեր դպրոցումը կա խելոք տըղա,
Դասերը միշտ լավ սովորում է նա,
Հըլու աշկերտ է, ժիր ամեն բանին.-
Նա կլինի Աստղը մեր Հայաստանին։