Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Մա՛յրիկ, ասա՛, ի՞նչու հայրըս
Երբ լըրագիր է կարդում,
Ձեռքը ծոցին, ամբողջ օրը
Գլխաքարշ է ու տրտում»։
-էնտուր համար նա տրտում է,
Որ լըրագրի մեջը միշտ
Նըկարած է խեղճ հայ ազգի
Անբաղդություն, ցավ ու վիշտ։
«Մա՛յրիկ, ինչո՞ւ ազգերի մեջ
Միայն մեր հայն է թշվառ.
Մի՞թե ոչ ոք դեռ գըտած չէ՛
Նորա ցավին հըզոր ճար»:
-Ա՜խ, կա, որդյակ, հայի ցավին
Հըզոր ճար ու փրկություն.
Ու այդ հրզոր ճարի անունն
է իրար սեր, զուգություն։
Մորը դեմքին նկարվեցավ
Աղետք, թախիծ, տրտմություն,
Աչքը երկինք, աղոթում էր
Տըղան ազգիս զուգություն։
|
|
|
|