Jump to content

Հայաստան հանրագիտարան/Զինված ուժերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

Զինված ուժերը (ԶՈՒ) պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ ՀՀ ԶՈՒ կոչված է դիմակայելու հակառակորդի զինված հարձակմանը, պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես Նաև լուծելու միշագգ. պայմանագրերով (համաձայնագրեր) սահմանված խնդիրներ։

ՀՀ ԶՈՒ-ն կազմավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 18 տարին լրացրած ՀՀ քաղաքացիների ընդհանուր և պարտադիր զինակոչի միջոցով։

ԶՈՒ-Ն ներառում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու ռազմաուսումնական հաստատությունների ամբողջ, համակարգը։

ՀՀ ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, ընդհանուր ղեկավարը՝ ՀՀ նախագահը և ՀՀ Կառավարությունը, իսկ գլխավոր հրամանատարը (անմիջական ղեկավարը)՝ ՀՀ պաշտպանության նախարարը (2008-ից՝ գեն-գնդապետ Սեյրան Օհանյան)։

ՀՀ ԶՈՒ-ն անցել է կայացման 3 հիմն, փուլեր։

Առաջին փուլն ընդգրկում է 1988-ի փետր.-1992-ի մայիսը, երբ Դարաբա¬ ղյան շարժման ակտիվացման ու հայադրբ. հարաբերությունների սրման պայմաններում ՀՀ և ԼՂ բնակչության ռազմ, անվտանգության ապահովումը դարձել էր հրատապ։ Կազմավորվել են (մասամբ՝ տարերայնորեն) կամավոր, ջոկատներ, որոնց նպատակը ՀՀ սահմանների և ԼՂ հայ բնակչության պաշտպանությունն էր։

1990-ի սեպտ-ին կազմավորվել է Երևանի Հատուկ գունդը (3 գումարտակ, 21 վաշտ և 2 դասակ)։ 1991-ի մայիսին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության կոմիտե (ՊԿ, գլխավոր շտաբի պետ՝ գեն-մայոր Գուրգեն Դալիբալթայան), որի հիմքի վրա 1992-ի հունվ. 28-ին ձևավորվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 1991-ի դեկտ. 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը, գլխավոր շտաբի պետ՝ Գուրգեն Դալիբալթայանը (այժմ գեն-գնդապետ)։ ՊՆ ենթակայությանն են հանձնվել ՆԳՆ պարեկապահակային, հատուկ նշանակության օպերատիվ, քաղաքաց. պաշտպանության գնդերը և զինվորական կոմիսարիատը։

Երկրորդ փոզն ընդգրկում է 1992-ի հունիս-1994-ի մայիսը, Երբ անկախ ՀՀ-ն և ԼՂՀ-ն չհայտարարված պատերազմի մեջ էին Ադրբեջանի հետ, որն ավարտվել է վերջինիս զինադադարի պարտադրումով։ 1992-ի մայիսին ՊՆ-ն հանրապետության տարածքում սկսել է զորակոչ և ծավալել խորհրդային բանակում ծառայող հայ սպաներով հայկական ԶՈՒ-ն համալրելու աշխատանք։ ԳԵն-ներ Միքայել Հարությունյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հայկ Աևդրեասյանը, Քրիստափոր հվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գնդ-ներ Արկաղի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը, Մուրազ Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը, Անատոլի Զինևիչը և ուրիշներ ծառայության են անցել Հայոց ազգային բանակում։ Ամրագրվել և ձևավորվել են բանակի ղեկավարման օղակները, առաջին հերթին՝ գլխավոր շտաբը, ստեղծվել են թիկունքի և սպառազինության ծառայությունները, կազմավորվել զորատեսակները, զորամիավորումների և զորամասերի մարտ, կազմերն ու կառուցվածքները, ներքին ու սահմանապահ զորամասերը և այլն։

Երրորդ փուլն ընդգրկում է 1994-ի հունիսից, երբ կյանքի են կոչվել ու շարունակվում են բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, զինվորական կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմերի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերությունների սերտացման, ռազմ, պաշտպանական համակարգի ձևավորման, անհրաժեշտ ստորաբաժանումների ստեղծման գործընթացները։

2007-ի փետրվարին ընդունվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որով սահմանվել են Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար արժեքները՝ անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը և միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը, բարեկեցությունը, ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմն, երաշխիքները, այդ թվում՝ նաև ԶՈւ-ի մարտունակության բարձրացումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման գործունեությանը վերաբերող այլ համապետական խնդիրներ։

2007-ի դեկտեմբերին ընդունված ՀՀ ռազմական դոկտրինով սահմանվել են պետության ռազմ, անվտանգության ռազմաքաղաքական հիմնադրույթները, ՀՀ պաշտպան, ռազմավարությունը, ռազմական անվտանգության ապահովման համակարգը և պետության ռազմ, անվտանգության ապահովմանը նպատակաուղղված գործունեությունը։

Ռազմական դոկտրինը նպատակաուղղված է ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետևող, պաշտպանությանը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման միջոցով ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

ՀՀ ՊՆ-ն երկկողմ համագործակցության շրջանակներում ակտիվ ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխ. համագործակցություն է ծավալում ՌԴ-ի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության հետ, պաշտպանական ոլորտի շփումներ են սկսվել Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Սկսվել է երկկողմ արդյունավետ համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ։ Զարգանում են կապերը Ֆրանսիայի, Չեխիայի, Սլովակիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների, ԻԻՀ-ի, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցություն՝ Չինաստանի հետ։

ՀՀ ՊՆ-ն համագործակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և նրանց փոխանակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով։
ՀՀ-ն ռազմական ներկայացուցիչներ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում (Մոսկվա, ՌԴ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել, Բելգիա), Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարությունում (Մոնս, Բելգիա) և Վերափոխումների դաշնային հրամանատարությունում (Նորֆոլկ, ԱՄՆ)։ Հավատարմագրված ռազմական կցորդներ ունի ՌԴ-ում, Վրաստանում, ԻԻՀ-ում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Կիպրոսում ու Գերմանիայում։

ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության շրջանակներում գործում են ստորագրված 40 պայմանագրեր ու համաձայնագրեր, արձանագրություններ և այլ փաստաթղթեր, իրականացվում են համակողմանի ռազմական համագործակցության ամենամյա ծրագրեր։

ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է 1992-ից։ Պայմանագիրը նախատեսում է միջազգային իրավունքում հայտնի ռազմ. համագործակցության ամենաբարձր մակարդակը՝ հարձակումն անդամ պետություններից որևէ մեկի դեմ հավասարազոր է բոլոր անդամ պետությունների վրա հարձակման՝ դրանից բխող հետևանքներով։

1993-ին ՀՀ-ն ստորագրել է քիմիական զենքի մասին համաձայնագիր և, որպես ոչ միջուկային պետություն, ներառվել է միջուկային զենքի չտարածման պայմանագրում։ ՀՀ-ն միացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին (1994) և Եվրատլանտյան գործընկերության խորհրդին (1995)։

2009-ին ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՀ-ն նույնպես մտել է Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմի մեջ։ Միջազգային խաղաղարար գործունեության շրջանակներում 2004-ից ՀՀ-ն խաղաղապահների զորախմբեր է ուղարկել Կոսովո, Իրաք և Աֆղանստան։ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունները շարունակվում են։

Ռազմական գիտություն և կրթություն

ՀՀ ՊՆ համակարգում գիտական մշակումներն իրականացվում են Դրաստամատ Կանայանի անվան ազգ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ), զինվորական կադրեր են պատրաստում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտները, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանը։

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, հիմնադրվել է 2005-ին, հրատարակում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը (ՌԳՀ), որը ստեղծվել է 1994-ին՝ բանակի անձնակազմին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ազգային ռազմական ավանդույթներին, համաշխարհային առաջավոր փորձին և ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու նպատակով։ Էական դեր է խաղում նաև հայերեն ռազմագիտական տերմինաբանության մշակման հարցում։

Հանդեսում տպագրվում են ԱՌՀԻ-ում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև հայ և օտարազգի հեղինակների հոդվածներ։ Հատուկ թողարկմամբ տպագրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահը ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր, հանդեսի 1-ին գլխավոր խմբագիր Հայկ Քոթանջյանն է, գլխավոր խմբագիրները՝ գնդապետ Ա. Սարգսյանը (1998-2005), գնդապետ Դավիթ Չիլինգարյանը (2005-ից)։

«Հայկական բանակը» 2007-ից լույս է ընծայում նաև հավելվածներ՝ «Աշխատանքային տետրեր», որտեղ ներկայացվում են ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի կիրառական մշակումները՝ տարածաշրջանի անվտանգության բնագավառի, Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ, կազմավորվել է 1998-ին՝ 1994-ին ստեղծված ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատար, ուսումնարանի հիմքի վրա։ ՀՀ ԶՈւ-ի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ 2000-ից՝ Վազգեն Սարգսյանի անվան։

2003-ից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։

2004-ից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։

Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-07), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-08), 2008-ից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է։ ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիայի ինստիտուտ. հիմնադրվել է 2001-ին՝ 1994-ին ստեղծված Երևանի ռազմ. ավիացիայի թռիչքատեխ. ուսումնարանի հիմքի վրա։ Ինստ-ը ՀՀ ԶՈՒ-ի համար պատրաստում է օդաչուներ, ղեկապետներ, թռչող ապարատների և դրանց շարժիչների, ավիացիոն ու ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ավիացիոն սպառազինության շահագործման տեխնիկներ, սպա-կապավորներ և այլ մասնագետներ։ Ունի հեռակա բաժին։ 2005-ից՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) անվ․։

Ինստ-ի պետը 1994-ից գնդապետ Դանիել Բալայանն է։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ. հիմնադրվել է 1994-ին՝ բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա։ Շրջանավարտների հիմնական մասը ծառայում է ՀՀ սահմանամերձ գոտու զորամասերում՝ բուժծառայության և բուժկետի պետեր, ռազմաբժշկ. վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ, բժիշկներ։

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմամարզական գիշերօթիկ վարժարան. գործում է 1994-ից՝ 1993-ին ստեղծված ռազմամարզ. վարժարան-ուսումնարանի հիմքի վրա։ 1997-ին հանձնվել է ՀՀ ՊՆ-ին, վերակառուցվել ռազմ․ ուսումնարանի՝ միջնակարգ մասնագիտ․ ուսուցմանը զուգահեռ, կարգավիճակով։ 2010-ից, մասնագիտական ուսուցմանը զուգահեռ, իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն՝ ավագ դպրոցի հանրակրթական ծրագրով։ Պետը (2007-ից) գնդ․ Վիտալի Ոսկանյանն է։ 2001-ից գործում է նաև «Փոքր Մհեր» ռազմագիտ․ և ռազմահայրենասիր․ հանրակրթ․ գիշերօթիկ ուս․ հաստատությանը։

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի [5․03․1959, գ․ Արարատ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)-27․10․1999, Երևան, թաղված է Եռաբլուրում), Արցախյան ազգ-ազատագր․ շարժման ղեկավարներից։ Հայաստանի Ազգ․ (1999) և Արցախի (1999) հերոս։ ՀՀ պաշտպանության առաջին նախարարը՝ 1991-92-ին։ Ավարտել է ՖԿՀՊԻ-ն (1983)։ Որպես ռազմ․ և պետ․ գործիչ՝ ձևավորել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի և 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավոր․ ջոկատները։ 1992-ի օգոստ․ 15-ին հեռուստազորակոչով կազմավորել է «Արծիվ-մահապարտներր» կամավորականների խմբավորումը և էապես նպաստել ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի առաջխաղացման կասեցմանը։

1992-92-ին եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատների ընդհանուր հրամանատարը, 1993-ից՝ ԵԿՄ հիմնադիր-նախագահը։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահի՝ պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչը, 1993-95-ի ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պաշտպանության նախարար։ Ղեկավարել է ՀՀ կանոնավոր բանակի կազմավորման աշխատանքները։

1999-ին ընտրվել է ՀՀԿ-ի առաջնորդ, ապա՝ ՀՀԿ և ՀԺԿ համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կարեն Դեմիրճյանի հետ)։ 1999-ի մայիսի խորհրդարան. ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո հունիսին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Զոհվել է ՀՀ ԱԺ-ի դահլիճում հոկտ․ 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

Լույս է տեսել Վ․ Սարգսյանի «Հացի փորձություն» (1987) ժող-ը, հրապարակախոս. հոդվածներում անդրադարձել է պետ․ անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանականության բարձրացման ու հզորացման խնդիրներին։

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1990-92, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ)։

Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» (1999), ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1999) շքանշաններով։

Վ․ Սարգսյանի անունով են կոչվել ՀՀ ՊՆ Ռազմ․ ինստ-ը, Երևանի հանրապետ․ մարզադաշտը, մարզամշակութ․ կենտրոններ, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ Հուշարձանը կանգնեցված է Շուշիում՝ կիսանդրիները՝ Երևանում և Արարատում [«Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն թանգարանի (2003-ից) բակում]: