Հայաստան հանրագիտարան/Ֆիզիկաաշխարհագրական շրջանները
ՖԻԶԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագր. շրջանացման սխեմաների հանդիպում ենք դեռևս վաղ միջնադարի հայ պատմիչների աշխատություններում, որտեղ «աշխարհները» և «գավառները» առանձնացվել են լեռնաշխարհի լեռնագր. առանձնահատկությունների հիման վրա։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին մշակվել են Հայկական լ-աշխարհի բնության առանձին տարրերի՝ ռելիեֆի, կլիմայի, հողերի, բուսականության շրջանացման բազմաթիվ սխեմաներ։
Ներկայումս բնական պայմանների ներքին միասնության և ինքնատիպության հիմքով ՀՀ-ում առանձնացվում է ֆիզիկաաշխարհագր. 7 շրջան՝ Արարատյան, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի, Սևանի ավազանի, Վայքի, Տավուշի։
Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան
Արարատյան ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը։ Հս-ում եզրավորված է Արագած լեռնազանգվածով, Փամբակի և Ծաղկունյաց լ-շղթաներով, արլ-ում՝ Գեղամա լ-վահանով ու դրա հվ. շարունակության՝ Երանոսի և Ուրծի, հարավում՝ Հայկական Պար լ-շղթաներով, Մեծ ու Փոքր Մասիսներով, արմ-ում՝ Կարսի սարահարթով։ Ռելիեֆի գլխ․ տարրը Արարատյան գոգավորությունն է, որը ձգվում է Ախուրյանի գետաբերանից մինչև Նախիջևանի դաշտ։ Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև իջնում են դեպի Արարատյան դաշտ, լ-ճյուղները ջրբաժան են գետերի միջև, դրանք առաջացել են նեղ և խոր քարքարոտ կիրճեր (Քասախի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն): Նախալեռն. սարավանդները և լ-լանջերը ծածկված են երիտասարդ հրաբխային ապարներով:
Լեռնագր. հիմն․ միավորներն են Ծաղկունյաց լ-շղթան, Արայի լեռը, Հատիս և Գութանասար հանգած հրաբուխները, Եղվարդի եռաբլուրները, Արտենի, Իրինդ հրաբխային կոները։ Գոգավորության ցածրադիր մասի ռելիեֆը ձևավորվել է Արաքսի ազդեցությամբ, որը հաճախ փոխել է հունը՝ առաջացնելով դարավանդներ։ Արմավիրի մարզում պահպանվել է Երասխահունը (Արաքսի հին հունը)։
Կան մարմարի, գրանիտի, քվարցային ավազի, բազալտի, տուֆի, պեռլիտի, Լեռնային բնապատկեր հրաբխային խարամի, քարաղի, հանք. (Արզնի, Բջնի, Հանքավան, Արարատ), անուշահամ (Քառասունակն) և արտեզյան (Արարատյան արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։
Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2500-2800 Ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40։ Ձմռանը լանջերից ցած իջնող սառը օդը կուտակվում է Արարատյան դաշտում՝ առաջացնելով ջերմաստիճանի շրջադասություն (ինվերսիա)։ Օդի ջերմաստիճանի տարեկան միջին տատանումները հասնում են ավելի քան 30 °C-ի, նվազագույնը - 42 °C է (Ապարան), առավելագույնը՝ 42 °C (Արարատ)։ Գարունը կարճատև է, համեմատաբար՝ խոնավ, փոփոխ., ամառը՝ տևական (4-5 ամիս)՝ շոգ, չորային։
Միջլեռն. գոտում կլիմ. եղանակները համընկնում են տարվա օրացուցային եղանակներին։ Կլիման ավելի մեղմ է։ Ամառվա միջին ջերմաստիճանը 18-20 °C է։ Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով։ Կլիման դեպի լ-գագաթներ խստանում է. ձմեռը երկարատև է՝ 5-6 ամիս, ամառը՝ կարճատև, օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ 10-14 °C։ Ձմռան ամիսների միջին ջերմաստիճանն իջնում է -10 °C-ից, նվազագույնը՝ -40 °C։ Քամիների արագությունը 5-7 մ/վ է, տարեկան տեղումների միջին քանակը՝ 230-900 մմ։
Մակերևութային հոսքը գրեթե բացակայում է։ Բացի Մեծամորից՝ գետերը (Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Վեդի) տարանցիկ են, վարարում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հուները։ Հրաբխային լ-զանգվածների շրջանում գերիշխում է ստորգետնյա հոսքը, որը միախառնվում է Արարատյան արտեզյան ավազանին։
Տարածքում են Թալինի, Ապարանի, Արագածի, Ազատի, Աղբյուրակի ջրամբարները, Աշտարակի, Արտաշատի, էջմիածևի, Կոտայքի, Գառնու, Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Ստորին Հրազդանի ջրանցքները։
Լավ արտահայտված է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը. իրար են հաջորդում անապատակիսաանապատային, լ-տափաստանային, տեղ-տեղ՝ անտառային, ենթալպյան ու ձնամերձ լանդշաֆտային գոտիները։ Լանդշաֆտները փոխվել են մարդու տևական գործունեության ազդեցությամբ։
Հս-ում և արլ-ում որոշ տարածքներ ներառված են Խոսրովի անտառ ու «Էրեբունի» արգելոցների և «Գոռավանի ավազուտներ», «Որդան կարմիր», «Բանքսի սոճի», «Հանքավան» արգելավայրերի մեջ։ Տանգեզուրի ֆիգիկաաշխարհագրական շրջան Զանգեզուրի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Սյունիքի մարզը, Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների և Մեղրի գետի ավազանները, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթնային մասը, արլ. լանջերը։ Արլ-ում սահմանակից է ԼՂՀ Շահումյանի, Քաշաթաղի շրջաններին, արմ-ում Նախիջևանի ՀանրապետույՅյանը, հարավում՝ Իրանին։ Մակերևույթը խիստ լեռնային է. հրաբխային զանգվածների ու սարավանդների, ծալքաբեկորավոր լեռնաշղթաների, անդնդախոր կիրճերի, ձորերի ու գետահովիտների բարդ համակցություն է՝ Օրդուբադի (արևմուտքից) և Հագարիի (արևելքից) միջլեռև. գոգավորությունների միջև։ Բնորոշ են ռելիեֆի էրոզային և հրաբխային ձևերը, բնական բրգաձև գոյացումները (Գորիսի բուրգեր), քարանձավները, քարակարկառները։ Առավելագույն բարձրություն 3904 մ է (Կապուտջուդ), նվազագույնը՝ 375 մ (Մեղրու կիրճ)։ Հիմն, լեռնագր. միավորից՝ Զանգեզուրի լեռնաշղթայից, ճյուղավորվում և տարածքն արևմուտքից արլ. հատում են Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները, հարավ-արևելք ում է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լ-շղթան (Խուստուփ, 3202 մ), որը Ողջիի հովտով բաժանվում է Խուստուփ և Կատար զանգվածների։ Հս-արլ. մասը զբաղեցնում են Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքոււք Կապանի գոգավորությունը։ Շրջանի հս-ը բնութագրվում է ողորկ և փոքրաթեք լ-լանջերով, դյուրանցանելի լ-անցքներով՝ Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ), հարավում Մեղրու պլուտոն ներժայթուքն է, որով պայմանավորված է օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, նեֆելինային սիենիտներ) պաշարների բազմազանությունը, կան նաև շինանյութերի, դիատոմիտի, կրաքարի, հրաբխային խարամի հանքավայրեր, հանք, ջրերի Ելքեր (Քարաշամբ, Տաթև, Նիսիան և այլն)։
Երկրաշարժաակտիվ գոտի է։ Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել 1931-ին և 1968-ին։
Կան ՀՀ տարածքին բնորոշ կլիմայի գրեթե բոլոր տիպերը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2120 (Գորիս)-2660 ժ է (Սիսիան)։ Հունվ. միջին ջերմաստիճանը 0,9-ից -9,8 °C է, նվազագույնը՝ -40 °C (Սիսիան), հուլիս-օգոստ-ին՝ 13,9-25 °C, առավելագույնը՝ 41 °C (Մեղրի), տարեկան տեղումների միջին քանակը՝ 250 (Մեղրի)֊800 (Կապան) մմ։ Ցանկադիր գոտում ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Ջրագր. ցանցը խիտ է: Շրջանի հվ-ով հոսում է Արաքսը:
Գետերը լեռնային են՝ V-աձև հովիտներով, արագահոս, սահանքավոր, ունեն մեծ անկում, ջրաէներգիայի մեծ պաշարներ, առաջացրել են ջրվեժներ (Շաքի)։ Խոշոր գետերն են Որոտանը՝ Շաղատ, Նիսիան, Վարարակ, Խնձորեսկ, Շաքի, Ողջի վտակներով, և Մեղրին։ Կան սառցադաշտային ծագման (Կապույտ, Ալ, Սև, Ղազանի և այլն) լճեր։ Որոտանի վրա կառուցվել են Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի ջրամբարները:
Տարածված են սևահողերը, լ-անտառային դարչնագույն, լ-մարգագետնային, ճմատորֆայիև և ձնամերձ գոտու հողերը։ Գերիշխում են անտառային և ալպյան բուս ատեսակները։ Մեղրու շրջանում Արաքսի հովտում (մինչև 600 մ բարձրություն), լեռնաչորասեր բոկսեր են, ավելի վեր՝ սաղարթավոր նոսրանտառներ և շիբլյակ։ Տարածքի շուրջ 20 %-ն անտառապատ է. գերիշխում են կաղնին, բոխին, թխկին, հացեևին, գիհին և ան, Եռաբլրի և Գորիսի սարավանդնԵրում տափաստանային բուսականությունը։
Շրջանում հերթափոխվում է վերընթաց լանդշաֆտային 5 գոտի՝ չոր մերձարևադարձային (Մեղրի գետի ավազան), չոր լ-տափաստանային՝ մինչև 900-1000 մ բարձրություն, լ-անտառային՝ մինչև 2500-2600 մ (Ծավ, Ողջի, Որոտան գետերի հովիտներում, Մեղրու շրջանում), լ-մարգագետնային և ձնամերձ։ Շրջանի հվ. մասը ներառված է Շիկահողի արգելոցի մեջ։ Լոռու ֆիգիկաաշխարհագրական շրշան
Լոռիի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Լոռիի մարզը։ Հս-ում եզրավորված է Վիրահայոց, արմ-ում՝՝ Ջավախքի, հվ-ում՝ Փամբակի, արևելքում՝ Գուգաց լ-շղթաներով: Բարձր. 390 (Դեբեդի հովիտ)-3196 (Աչքասար լ.) մ է: Սահմանակից է Շիրակի, Տավուշի, Արարատի ֆիզիկաաշխարհագր. շրջաններին, հս-ում՝ Վրաստանին։ Երկրաշարժաակտիվ գոտի է (1988-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալլի)։ Լեռնագր. խոշոր միավորներ են Լոռու դաշտը, Փամբակի գոգավորությունը և դրանք բաժանող Բազումի լեռնաշղթան, Լալվար Լոռու ձորը (2544 մ), Լեջան (2527 մ) լ-գանգվածևերը, Լոռու ձորը՝ Դեբեդի (խոր.՝ մինչև 300 մ) ու Գայլաձորի կիրճերով, և Ձորագետի կանիոևակերպ հովիտը։ Սպիտակի լ-անցքով (բարձրություն՝ 2378 մ) շրջանը կապվում է Արարատյան ֆիզիկաաշխարհագր. շրջանին, Պուշկինի լ-անցքով (բարձրություն՝ 2038 մ) Լոռու դաշտը՝ Փամբակի գոգավորությանը։ Կան բագմամետաղների, պղնձի, կաոլինային ապարների, շինանյութերի, բարիտի, գիպսի, կրաքարի, հանք, և արտեզյան ջրերի (Լոռու արտեզյան ավազան) պաշարներ։
Կլիման բարեխառն է, չափավոր խոնավ, արևափայլքի տարեկան միջին տևողությունը՝ ավելի քան 2000 Ժ (Վանաձոր), անարև օրերի թիվը՝ 43։ Նախալեռն, գոտում ձմեռը կարճատև է, մեղմ, բարձրադիր գոտում՝ տևական՝ ցուրտ եղանակների գերակշռությամբ, հաստատուն ձնածածկույթով։ Հունվ. միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -6 °С է, բարձրադիրում՝ -12 °С (նվազագույնը՝ -42 °С), հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 23 °С (առավելագույնը՝ 40 °С) և 10 °С։ Տարեկան տեղումների միջին քանակը 400-800 մմ է, անսառնամանիք օրերի թիվը՝ 130-230։ Ջրագր. ցանցը խիտ է։ Տարածքում են Դեբեդը՝ Մարց, Շնող, Ախթալա, Փամբակը՝ Ջրաշեն, Չիչխան, Ձորագետը՝ Տաշիր, Լոռիգետ, Ուռուտ և այլ վտակներով։ Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռան հս. լանջից սկիզբ է առնում Աղստևը։
Շրջանում հերթափոխվում են չոր տափաստանային, լ-անտառային, լ-տափաստանային և լ-մարգագետնային, մերձալպյան և ալպյան վերընթաց լանդշաֆտային գոտիները։
Գերակշռում են անտառային գորշ և դարչնագոգն հողերը, Լոռու դաշտում՝ սևահողերը, լեռնամարգագետնատափաստանային, տեղ-տեղ՝ գետահովտաճահճային հողատիպերը։ Փամբակի հովտում գերիշխողն անտառն է, հիմն. ծառատեսակները՝ հաճարենին և կաղնին, հանդիպում են վայրի տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի, քարափներին մասրենու, ցաքու թփուտներ են, Լոռու դաշտում՝ հացազգի տարախոտային և մարգագետնատափաստանային բուսատեսակները, հս-արլ-ում՝ գիհու նոսրանտառները։ Լոռու դաշտում կան ճահճուտներ և տորֆ։
Լեռների բարձրադիր գոտում հերթափոխում են ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսատեսակները։ Շրջանն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ։
Տարածքում են Գյոզագարակի, Մարգահովտի, Մրտավարդեևու արգելավայրերը։
Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջան
Շիրակի ֆիզիկաաշխարհագրակաև շրջան Շիրակի ֆիզիկաաշխարհագր. շրջանն հիմնականում ընդգրկում է ՀՀ Շիրակի մարզի տարածքը՝ Ախուրյանի վերին և միջին հոսանքների ձախափնյա ավազանը։ Եզրավորված է Եղնախաղի ու Ջավախքի լեռնաշղթաներով, Բազումի ու Փամբակի լեռնաշղթաների արմ. լանջերով, Շարայի, Արագած լ-զանգվածներով ու Կարսի սարահարթով։ բարձրություն 1500-4090 մ է (ամենաբարձրը՝ Արագած լ.)։ Երկրաշարժաակտիվ գոտում է:
Շրջանի հվ-ը զբաղեցնում է Շիրակի դաշտը, հս-ը՝ Աշոցքի սարահարթը: ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
որոնք բաժանված են Շիրակի լ-շղթայով։ Հվ-ում տարածվում է Թալինի սարավանդը, հս-արլ-ում՝ Շարայի լեռը։ Արլ-ում Ջաջուռի (1952 մ) ու Քարախաչի (2273 մ) լ-անցքներով շրջանը կապվում է Լոռու ֆիզիկաաշխարհագր. շրջանին։
Մակերևույթն անտառազուրկ է. բնորոշ են հրաբխային կոներն ու լավային հոսքերը։ Կան շինանյութերի (տուֆ, բազալտ, պեռլիտ, անդեզիտաբազալտ, հրաբխային խարամ) հարուստ պաշարներ, պեմզայի, գորշ ածխի, զառիկի, քրոմի, այրվող թերթաքարերի, կրաքարի հանքավայրեր, հանք, ու անուշահամ ջրերի պաշարներ։
Կլիման ցուրտ լեռնային է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900 (հս-ում)-2500 (Գյումրի) ժ է։ Հունվ. միջին ջերմաստիճանը հս-ում -12 °C է, հարավում՝ -6 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 12 °C և 20 °C (առավելագույնը՝ 36°C)։ Աշոցքի սարահարթում է ՀՀ ամենացուրտ վայրը՝ Պաղակն գյուղը (նվազագույն ջերմաստիճանը՝ -42°C)։ Ձմռանը կլիմայի ձևավորման վրա որոշակի է Կարսի անտիցիկլոնի ազդեցությունը։ Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են կայուն ձնածածկույթը, ձնաբքերն ու մառախուղը, ամռանը՝ ամպրոպները։ Տարեկան միջին տեղումները 450-900 մմ են։
Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում է շրջանի ամենամեծ՝ Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով, որոնց միախառնվում են Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակներ։ Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, որը 1950-ից վերածվել է ջրամբարի։ Մակերևութային ջրերի պաշարները պահպանելու, կարգավորելու, տարածքի ոռոգումն ապահովելու նպատակով կառուցվել են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, ամենախոշորը՝ ՀՀ-ում), Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի, Սառնաղբյուրի, Սարալանջի ջրամբարները, Շիրակի, Ախուրյանի, Կապսի ջրանցքները։ Ջրի պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը։ Կան բազմաթիվ ջրհան կայաններ։
Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի տարածքը 2681 կմ2 է՝ ՀՀ տարածքի 9 %-ը։
Լանդշաֆտը լ-տափաստանային ու լ-մարգագետնային է, Արագածի բարձրադիր գոտում (3500 մ բարձր)՝ ձնամերձ։
Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջան
Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջանի տարածքը 5348 կմ2 է՝ ՀՀ տարածքի 18 %-ը։
Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի հիմն. մասը, Սևանա լիճը՝ իր ավազանով։ Միջլեռն. եռանկյունաձև տեկտոն. իջվածք է՝ 1900-3000 մ բարձրների վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ լ.), որի հատակն զբաղեցնում է Սևանա լիճը։ Եզրավորված է Արեգունու, Սևանի, Արլ. Սևանի, Վարդենիսի, Փամբակի լ-շղթաներով, Գեղամա լ-վահանով։ Գերիշխում են ռելիեֆի տիպիկ հրաբխային ձևերը՝ լավային սարավանդներ, հրաբխային կոներ (Արմաղան, Եռաթմբեր, Վարդենիս ևն), բրգաձև ժայռեր ևն։ Արեգունու և Սևանի լ-շղթաների լճահայաց լանջերը զառիթափ են՝ կտրտված կարճ, ոչ խոր հովիտներով։ Գոգավորության արմ. և հվ. նախալեռները փոքրաթեք կուտակումային հարթավայրեր են (Մասրիկի, Գավառագետի, Նորատուսի, Մարտունու, Արգիճիի ևն)՝ կազմված լճային, լճագետային և հեղեղաբերուկային նստվածքներից։ Մասրիկի դաշտում տեղ-տեղ պահպանվել են Սևանա լճի դարավանդները։ Շրջանին բնորոշ են քարակարկառները։ Հովիտները կարճ են, ոչ խորը, ունեն ձագա- րաձև ջրհավաք ավազաններ։ Շրջանը Սևանի լ-անցքով (2114 մ) կապվում է Աղստևի հովտին, Սուլեմայի լ-անցքով (2410 մ)՝ Վայքին, Սոթքի լ-անցքով (2366 մ)՝ Թարթառի հովտին։
Կան ոսկու (Սոթք), քրոմի (Շորժա), սնդիկի, պեռլիտի, վանակատի (օբսիդիան), բազալտի, անդեզիտի, հրաբխային խարամի, հրակայուն ապարների, տորֆի (Մասրիկի դաշտ), հանք. (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։
Կլիման բարեխառն լեռնային է, չափավոր ցուրտ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը մինչև 2878 ժ է (Մարտունի), ամպամած օրերի ավազանից թիվը՝ 19 (Արեգունու ափամերձ լանջ)։ Հունվ. միջին ջերմաստիճանը -4,6-ից (Շորժա) -10°C (Սևան ք.) է, նվազագույնը՝ -32°C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 16°C և 8°C, առավելագույնը՝ 35 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը լճափին 450 մմ է, բարձրադիր գոտում՝ մինչև 970 մմ։ Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ։ Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր գոտում՝ 80-90։ Ձմռանը գերիշխում են արմ. և հվ-արմ. ցուրտ հոսանքները։ Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզները (հատկապես՝ ամռանը)։
Ջրագր. ցանցը պատկանում է Սևանա լճի ավազանին։
Շրջանում կան 29 գետ ու գետակ, առավել խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, որոնք թափվում են Սևանա լիճը։ Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Տարածքում են Որոտան-Արփա-Սևան ջրատեխ. համալիրի հս. մասը, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի ջրամբարները, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները։
Հողաբուս. ծածկույթն ու կենդ. աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության։ Գերիշխողը լեռն. տափաստանն է։ Լեռների բարձրադիր գոտում գերիշխում են մարգագետինները, 2800 մ-ից բարձր՝ ալպյան գորգերը։ Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լ-շղթայի արմ. լանջերին՝ կաղնուտներ։ Լճի ջրից ազատված որոշ տարածքներ անտառապատված են փշարմավի, բարդու, ուռենու, սոճու տնկարկներով։
Սևանա լճում կան իշխան, բախտակ, կոդակ, սիգ (կլիմայավարժեցված), գետերում՝ կարմրախայտ։ Շրջանի կենտրոնական հատվածը ներառված է Սևան ազգային պարկի մեջ։ Լճափերին ստեղծվել է հանգստյան գոտի։
Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջան
Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանի տարածքը 2300 կմ2 է՝ ՀՀ տարածքի 7,7 %-ը։
Վայքի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքը՝ Արփայի վերին և միջին ավազանները։ Եզրավորված է Սյունիքի բարձրավանդակով, Զանգեզուրի, Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաներով։ Սևանի ավազանին կապվում է Սուլեմայի, Սյունիքին՝ Որոտանի, Արարատյան գոգավորությանը՝ Զովաշենի լ-անցքներով, Նախիջևանին՝ Արփա գետի հովտով։
Ընդարձակ գոգավորություն է՝ բնական պայմանների մեծ հակադրություններով, 920 (Արփայի հովիտ)-3522 (Վարդենիս լ) մ բարձր-ներում՝ երկրաշարժաակտիվ գոտում։ Բնորոշ են անդնդախոր կիրճերը (Արփայի, Եղեգիսի), հեղեղատներն ու ձորերը, որով պայմանավորված է տեղանունների «ձոր» վերջավորությունը (Վայոց ձոր, Եղեգնաձոր, Աղավնաձոր, Գլաձոր և այլն)։ Լեռն, խիստ կտրտված մակերևույթը, ռելիեֆի հրաբխային (կոներ, լ-զանգվածներ, լավային հոսքեր, քարակարկառներ ևն) ու սառցադաշտային (3000 մ-ից բարձր) ձևերի, գոգահովիտների (Ջերմուկի, Արփայի, Գնիշիկի և այլն) զառիթափ անհամաչափ լանջերով լ-ճյուղերի (Թեքսարի, Արտա- վանի, Գայլասարի, Գնիշիկի, Հարսնասարի ևն), քարափների, նեղ ու երկար սարավանդների (Ջերմուկի, Աղավնաձորի, Գլաձորի, Գնդեվազի, Ելփինի ևն) բարդ համակցություն է։ Կարևոր լեռնագր. միավորներ են Վայքի լեռնաշղթան, Արփայի ու Եղեգիսի ջրբաժան Թեքսարի լեռնաշղթան, Գոգի (3120 մ), Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), Վայոցսար (2581 մ) լեռների հրաբխային կոները։ Բնորոշ են լ-ճյուղերի անհամաչափությունը (հվ-ը՝ երկար, հս-ը՝ կարճ լանջերով), ռելիեֆի խորը մասնատվածությունը (Եղեգիսի հովտում՝ մինչև 1300 մ), կլիմայի չորությունն ու ցամաքայնությունը, օգտակար հանածոների բազմազանությունը։ Կան բազմամետաղների (մոլիբդեն, պղինձ, մանգան) հանքավայրեր ու երևակումներ, շինանյութեր (տուֆ, բազալտ, գրանիտ, կրաքար, կավ և այլն), սառնորակ, անուշահամ ու հանք. (Ջերմուկ ևն) ջրերի բազմաթիվ ելքեր։ Զարգացած են կարստային երևույթները, բնական հուշարձան-կերտվածքներ են հողմահարված բուրգերը, սեպաձև ժայռերը, ռելիեֆի սնամեջ ձևերը՝ քարանձավները (Արջերի, Մագիլի), ջրվեժները (Ջերմուկի և Հերհերի)։ Տարածքում են Ջերմուկի ջրաբան., Ջերմուկի, Հերհերի նոսրանտառային, Եղեգնաձորի արգելավայրերը։
Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ձնառատ, ամառը՝ շոգ, տաք։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր, խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, բարեխառն և ցուրտ լեռն, կլիմաները։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2400-2700 ժ է, անարև օրերի թիվը՝ 30- 40։ Հունվ. միջին ջերմաստիճանը -3,2- ից -14 °C է (նվազագույնը՝ -40 °C, Ջերմուկ), հուլիսինը՝ 8-26 °C (առավելագույնը՝ 41 °C, Արենի)։ Տարեկան տեղումների միջին քանակը 400-800 մմ է (առավելագույնը՝ գարնան վերջին, նվազագույնը՝ ամռան 2-րդ կեսին), ձնածածկույթով օրերի թիվը՝ 40-150։
Ջրագր. ցանցը խիտ է։ Խոշոր գետը Արփան է՝ Դարբ, Կապույտք, Գնիշիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով։ Գետերի մեծ մասը սելավաբեր է։ Տարածքում են Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարի զգալի մասը։ Շրջանի տարածքում կան փոքր լճակներ, որոնց մի մասն ամռանը ցամաքում է։ Հողաբուս ծածկույթն ու կենդ. աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության։
Վայքում իրար են հաջորդում լանդշաֆտային 3 հարկեր, ցածրադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտներն են, որոնք տարածվում են 1200 (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա)-700 (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի սարավանդները) մ բարձր-ներում։ Միջին հարկում (մինչև 2300 մ) գերիշխում են լ-տափաստանային, լ-անտառային (Արփայի հովտում՝ «Ջերմուկ» առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի ու Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները։ Այս գոտին նպաստավոր է կլիմ. առողջարանների ու հանգստյան տների համար, որոնց նշանակությունն ավելի է մեծանում հանք, աղբյուրների շնորհիվ։ Բարձրլեռն. գոտում մերձալպյան և ալպյան մարգագետնային լանդշաֆտներ (Գնդեվազի, Ջերմուկի, Մարտիրոսի, Խաչիկի սարավանդներում) են։ Գոտու սահմաններում կան կառուցվածքային էրոզային-տեղատարումային լեռներ, որոնք մինչև 1500-1600 մ բարձր-ները լերկուտներ են։ Շրջանի բնական համալիրներից են անտառները և թփուտային անտառատափաստանները։ Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջան
Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջանն ընդգրկում է Տավուշի մարզը և ԳԵղարքունիքի մարզի հյուսիս-արլ. հատվածը։ Արմ-ից և հս-արմ-ից եզրավորված է Գուգարաց լ-շղթայի մասնատված անտառապատ լանջերով, հվ-ից և հվ-արլ-ից՝ Փամբակի, Արեգունու և Միափորի լ-շղթաներով, արլ-ից՝ Կոտի դաշտավայրով։
Տեղանքն ունի հվ-արմ-ից հս-արլ. թեքություն։ Միջին բարձր․ մոտ 1000 մ է, առաավելագույնը՝ 2993 մ (Մուրղուզ լ.)։ Հս-ում է Բագրատաշենի հարթավայրը (բարձր․՝ 375 մ, ՀՀ ամենացածր վայրը)։ Լեռն․ խիստ կտրտված մակերևույթին բնորոշ են զառիվեր լանջերը, քարափները, խոր, նեղ կիրճերն ու գետահովիտները։ Ռելիեֆի գլխավոր տարրը շրջանի տարածքը հվ-արմ-ից հս-արլ. հատող Աղստևի գեղատեսիլ հովիտն է։ Միջլեռն. գոգահովիտները ծածկված են ջրաբերուկներով և սողանքային նստվածքներով (սողանքներն առավել տարածված են Դիլիջանի գոգավորության սահմաններում)։ Արմ-ում ձգվող Գուգարաց լ-շղթայից ճյուղավորվում և իրարից խոր կիրճերով բաժանվում են Կոտմանի, Ոսկեպարի, Մթնասարի, Իջևանի (Կայենի) անտառապատ լ-ճյուղերը։ Հվ-ում Միափորի լ-շղթայից սկսվում և հվ-արմ-ից հս-արլ. միմյանց զուգահեռ ձգվում են Հախումի, Կենաց, Տավուշի ու Խնձորուտի համանուն գետահովիտներով բաժանվող անտառապատ լ-ճյուղերը, որոնք, աստիճանաբար ցածրանալով, ձուլվում են Կուրի դաշտավայրին։ Կան հարթ, սեղանաձև լ-գագաթներ (Պաղակն՝ 2072 մ, Հովք՝ 2507 մ, Մեծ Մայմեխ՝ 2642 մ), ռելիեֆի կարստային ձևեր։ Հվ-արմ-ում Սևանի լ-անցքով շրջանը կապվում է Սևանա լճի ավազանին։
Կան ծծմբային հրաքարի, վիմագր. քարի, մարմարի, կրաքարի, դոլոմիտի, ագաթի, բենթոնիտային կավերի, ցեոլիտի, քարածխի պաշարներ, հանք․ ջրերի ելքեր (Բլդանի, Մարգահովտի, Թթուջրի, Վազաշենի և այլն)։ Շահագործվում են Սարիգյուղի կավերի հանքավայրը, «Դիլիջան» հանք, ջուրը։
Կլիման չափավոր տաք է։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր մերձարևադարձային (շոգ ամառ, մեղմ ձմեռ) և բարեխառն (մեղմ ամառ) կլիմայի տիպերը։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900-2100 ժ է, անարև օրերի թիվը՝ 65։ հյուսիսում հունվ. միջին ջերմաստիճանը -1-ից 1 °C է։ Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ հարավում ձմեռը ցուրտ է. ճամբարակում հունվ. միջին ջերմաստիճանը -5,3 °C է, նվազագույնը՝ -35 °C։ Քամիների առավելագույն արագությունը դիտվում է ձմռանը։ Գարունը հս. ցածրադիր մասերում կարճատև է, մեղմ, հարավում՝ համեմատաբար տևական, ամառը տևական է, չափավոր շոգ, ամսական միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստ-ին՝ 21-22 °C, առավելագույնը՝ 36 °C։ Հարավային լեռն, գոտում ամառը բարեխառն է, ամսական միջին ջերմաստիճանը՝ 14-18 °C, առավելագույնը՝ 27 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։
Ջրագր. ցանցը պատկանում է Կոտի ավազանին։ Գետերն արագահոս են, սահանքավոր։ Հյուսիս-արևմուտքում՝ Լոռու մարզի սահմանով, հոսում է ԴԵբեդը։ Ամենամեծ գետը Աղստևն է՝ Բլդան, Գետիկ, Հաղարծիև, Սառնաջուր վտակներով, տարածքով հոսում են Հախում, Տավուշ, Խնձորուտ, Կողբ, Կիրանց, Ոսկեպար գետերը։ Կառուցվել են Ոսկեպարի (Ջողազի), Այգեձորի, Տավուշի, Հախումի ջրամբարները։ Տարածքում է Պարզ լիճը։
Շրջանում հերթափոխվում են լ-տափաստանային, լ-անտառային և մերձալպյան լանդշաֆտային գոտիները։
Տարածքի մոտ 50 %-ն զբաղեցնում են անտառները (հաճարենի, կաղնի, բոխի, թխկի, լորենի, հոնենի), ենթանտառում տարածված են պտղատու թփուտները (մոշենի, մասրենի և այլն)։ Անտառի վերին սահմանում ենթալպյան բարձրախոտ նոսրանտառային բուսատեսակներ են, լ-զանգվածների գագաթնային գոտում՝ ալպյան բուսականություն։ Շրջանի հվ. հատվածը ներառված է Դիլիջան ազգային պարկի մեջ։ Տարածքում են Իջևանի, Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի կենու պուրակ, Գետիկի արգելավայրերը։