Հայբուսակ/Ազատքեղ
Արտաքին տեսք
Վայրի Կարոսն է, ինչպէս լատին անունն ալ նշանակէ Petroselinum, (Քարերու Կարոս), յորմէ փռանկն ալ Persil․ Թ․ Մաղտանոս․ Ռ․ Петрушка․ ՊԷյթար լատին կամ յոյն բառն ալ տառադարձութեամբ գրեր է Պէթրասէլինուն․ այսպէս և ﬔրս Ամիրտոլվաթ՝ աւելի ծռելով «Պէտրուսէլինոյ, որ է Ֆատրասալիոն»․ այս անուան տակ գրէ․ «Ֆատրասալիոն, և ինքն է վայրի Քարաւիզն․ և լաւն այն է որ հունտն սեւ լինի և պինտ լինի և խոշոր լինի… և թէ զինքն շատ ծամեն՝ զՍոխին և զՍխտորին հոտն կու կտրէ․․․ և իր հունտն օգտէ աﬔնայն մահացու դեղոց»։