Jump to content

Հայբուսակ/Ազարիոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայբուսակ - Ազարիոն
13․ * Ազարիոն

Ըստ Ամիրտոլվաթայ, «Ինքն Ախհաւանին ցեղերուն է (տես զայս անուն), և ծաղիկն ի ոսկու գոյն կու նմանի, և ի ածվենիքն կու լինի, և ի լերունքն լինի․ լաւն այն է որ լերուկքն լինի… Պատէհին[1] ասէ, թէ պարսկերէն Ազարիոն կ՚ասեն, և Արտամ այլ կու ասեն, և ի շաա խօսքն Սահիպ Ճամէյին[2] է, որ ասէ, թէ Ախհաւանին ցեղերուն է, և Կուլի Ախաւան կու ասեն․ դեղին կու լինի և կարմիր կու լինի․ և այս չէ ստուգ․ Ախհաւանին ծաղիկն դեգին ե սպիտակ կու լինայ։ Եւ ասացած է թէ իր բուսն մէկ կանգուն կու լինայ. և գրոցս շինողն ասեր է, թէ Բուսն Ախհաւանին մէկ կանգուն կու լինի, բայց Ազարիոնին բուսն մէկ կանգուն և մէկ թիզ այլ կու լինի. և տերեւն Ախհաւանին տերեւին կու նմանի ստուգ. րայց ծաղիկն խիստ կարմիր, որպէո կրակին գունոﬖ, և ծաղկին մէջն սեւ կու լինի գունն․ և Ախհաւանին ծաղիկն ի սորա ծաղկէն փոքր կու լինի. բայց Ախհաւանին ծաղկին մէջն դեղին և եզերքն զէա երակներ սպիտակ է․ և Ազարիոնին եզրի երակներն կարմիր է, և մէջն սեւ է։ Այս ցեղիս Շախայիղ (Շէգայիգ, شقایق) կ՚ասեն և կու ստուգեն։ Եւ ասեր է գրոցս շինողն[3], պարսկերէն Ազարկուն (Ազէրկիւն آزرکون) կու ասեն, որ թարգմանի կրակին գունով»։ — Այսքան բացատրութենէն զատ Ամիրտոլվաթ կու գրէ, թէ Իպն (Պէյթար) ասէ, թէ «իրենն (Ազարիոնի) Եզին աչք ասեն, որ է Այն ըլ-Պախարն», և այլն. և կու նկարագրէ այս բոյսս, որ տարբեր է յԱզարիոնէ, և Պէյթար ալ որոշ և զատ գրէ Պէհար անուան տակ Եզինաչքին նկարագրութիւնը, ուր ﬔնք ալ պիտի յիշեմք։ Իսկ այս Ազարիոն կամ Ազարիան (եթէ ստոյգ է անունս) յիչուած չէ ի Պէյթարայ, և կըրնար կարծուիլ թէ մեր հեղինակն շփոթէ ընդ Ասարունի (Asarum), բայց զայս ալ առանձին կու ստորագրէ և հայերէն Մրուանտակ կոչուիլը կ՚իմացընէ, որ թէ ոչ տարբեր ցեղէ՝ այլ տարբեր տեսակ բոյս է։

Տողատակեր

[խմբագրել]
  1. Թերեւս Իպն Պահթուի բժիշկն, յառաջին կէս ԺԱ դարու։
  2. Մեզ անծանօթ հեղինակ։
  3. Շատ հեզ այսպէս կ՚ըսէ Աﬕրտովլաթ, և ինքն իսկ կարծուի գրողն․ բայց օտար հեղինակ՝ ուսկից թարգմանել է։