Հայբուսակ/Ազոխ վայրի
Արտաքին տեսք
«Որ է, ըստ Աﬕրտ․, Հայիյալամն, է Մէշպահարն»․ սա պարսկերէն է همیشبهار, և նշանակէ մշտադալար, Sempervivum․ այս լատին անուամբ յատուկ բոյսն՝ ըստ մեզ է Գառնադմակիկն․ իսկ Միշպահարն՝ զոր Աﬕիրտ. կոչէ և Հավաչաշմ, է Telephium կոչուածն ի Դիոսկորիտեայ, ըստ բուսաբանից, զոր ﬔր հեղինակն ալ յիշէ, կոչելով «Տիլաֆիոճ. ինքն ի Հայիյալաﬕն ցեղերուն յիշած է,» և Գալիանոս ասէ, թէ բնութիւնն տաք է», և այլն. Պէյթար կ՚իմացընէ որ ոմանք այս բոյսը կ՚անուանեն նաեւ Անﬔռուկ վայրի։