Jump to content

Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Բառերի տեսակներն ըստ իմաստի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ

Բառերի իմաստին կամ նշանակութեանը նայելով լինում են չորս տեսակ՝ նոյնանիշ, համանիշ, համանուն և հականիշ։

  1. Նոյնանիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով նոյնն են. օրինակ՝ այտ-թուշ, պռօշ-շրթունք, գնալ-երթալ, երես-դէմք և այլն։
  2. Համանիշ կոչւում են այն բառերը, որոնք նշանակութեամբ խիստ մօտիկ են, բայց նոյնը չեն և նուրբ տարբերութիւն ունեն իրարից. օրինակ՝ սքանչանալ-հիանալ, շինել-կառուցել, մութ-խաւար, բարկութիւն- զայրոյթ և այլն։
  3. Համանուն կոչւում են այն բառերը, որոնք ձևով նոյնն են, բայց նըշա-նակութեամբ տարբեր. օրինակ՝ այր (մարդ), այր (քարայր), փող (դրամ), փող (խողովակ), հանդերձ (հագուստ), հանդերձ (միասին), և այլն։
  4. Հականիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով իրար հակառակ են. օրինակ՝ հաստ-բարակ, երկար-կարճ, մեծ-փոքր, լոյս-խաւար, և այլն։

1. ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Այն բառերը, որոնք ցոյց են տալիս որևէ առարկայ՝ լինի մարդ, կենդանի, լոյս, հանք թէ մի ուրիշ բան, - կոչւում են գոյական անուն. օրինակ՝ Սահակ, ձի, մանուշակ, երկաթ։ Այսպիսի գոյականները կոչւում են նիւթական կամ թանձրացական գոյականներ։

Հանգիստ, քաջութիւն, աշխատանք, սէր, կորուստ և նման գոյականները, որ չենք տեսնում, չենք շօշափում և չենք հոտոտում, կոչւում են վերացական գոյականներ։

2. ԱԾԱԿԱՆ

Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների յատկութիւնները, կոչւում են ածական անուն օրինակ՝ ժիր (աշակերտ). կարմիր (խնձոր). վախկոտ (մարդ). բարձր (աշտարակ)։

  1. Որոշել յարմար ածականներ հետևեալ գոյականների համար՝ գրիչ, թուղթ, սեղան, դանակ, առիւծ, ծառ, մանուշակ, գիշեր, երկինք, վաճառական, աղւէս, նկարիչ։
  2. Որոշել յարմար գոյականներ հետևեալ ածականների համար՝ կարմիր՝ պինդ, նեղ, թանձր, խելացի, սրտոտ, բարի։

3. ԹՒԱԿԱՆ ԱՆՈՒՆ Թիւ, համրանք, կարգ ցոյց տւող ածականները կոչւում են թւական անուն. օրինակ՝ մէկ, երկու, չորս, առաջին, երկրորդ, չորրորդ և այլն։

  1. Գրել տառերով մէկից մինչև յիսուն բոլոր թւական անունները։
  2. Գրել առաջինից մինչև տասներորդ կարգ ցոյց տւող թւական անունները։

ՅԱՏՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ Հասարակ անուն կոչւում են այն գոյական անունները, որոնք պատկա-նում են միատեսակ շատ առարկաների. օրինակ՝ գետ, քաղաք, տուն, մարդ, հաւ։ Յատուկ կոչւում են այն անունները, որոնք յատկացւում են միայն մի առարկայի կամ մի անհատի. օրինակ՝ Հայաստան, Արաքս, Թաւրիզ, Տեգրան։

  1. Գրել քաղաքի, գետի, գաւառի անուններ։
  2. Հետևել յատուկ անունների մօտ գրել յարմար հասարակ անուններ.- Հայաստան, Թեհրան, Արարատ, Տիգրիս, Սևան։
  3. Գրել յատուկ անուններ՝ համապատասխան հետևեալ հասարակ անունն-ներին.- գիւղ, քաղաք, լիճ, սար, գաւառ, թագաւոր։

Յիշել, որ բոլոր յատուկ անուններն սկսւում են գլխատառով։

ԱՆՒԱՆ ԹԻՒԸ Գոյականներն ունեն երկու թիւ՝ եզակի և յոգնակի։ Եզակին ցոյց է տալիս մի առարկայ, իսկ յոգնակին՝ մէկից աւելի նոյն տեսակի առարկաններ օրինակ՝ ծաղիկ եզակի է, իսկ ծաղիկներ՝ յոգնակի։ Յոգնակին կազմւում է եզակի թւի վրայ սովորաբար աւելացնելով՝ միավանկ անուններին եր մասնիկը։ Իսկ բազմավանկերին՝ ներ. օրինակ՝

  1. Հաւ-հաւեր, պատ-պատեր
  2. Տետրակ-տետրակներ, գրիչ-գրիչներ և այլն։

Կազմել հետևեալ գոյական անունների յոգնակին. Օրինակ՝

  1. փայտ, հաց, բառ
  2. իր, միս, շուն, թուղթ, գունդ
  3. փողոց, աթոռ, կատու, աշակերտ
  4. Սեղան, նստարան, ուսումնարան
  5. Երեխայ, քահանայ, տղայ, գագաթ
  6. Դասագիրք, զօրագունդ, սևահող, ասեղնագործ, ձեռագործ
  7. Ոտ, ձեռ, գառ, եզ, լեռ, ձուկ

4. ԴԵՐԱՆՈՒՆ Այն բառերը որոնք դրւում են անունների փոխարէն, որպէսզի անունը չկրկնւի. կոչւում են դերանուն օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը, դեռ չի վերջացրել։ Նա դերանուն է, որ գրռած է աշակերտի փոխարէն։

Հետևեալ նախադասութիւնների մէջ, ուր որ հնարաւոր է, գոյական անուն-ների փոխարէն դնել դերանուն և արտագրել։

Տիգրանը գնաց պարտէզ. Տիգրանը անձրևից թրջւեց։ Եզն ու կովը ընտանի կենդանիներ են. եզն ու կովը մարդու շատ օգուտ են տալիս։ Հայրս, մայրս և ես գնացինք զբօսնելու. հայրս մայրս ու ես շատ ուշ վերադարձանք։

Խօսողն իր անւան տեղ դնում է ես, որ կոչւում է առաջին դէմքի դերանուն, որի յոգնակին է մենք։ Խօոակիցը երկրորդ դէմքն է, որի անւան տեղ գրւում է դու, յոգնակին՝ դուք։ Իսկ այն անձը, որը ո´չ խօսողն է և ոչ իր խօսակիցը կոչւում է երրորդ դէմք, որի անւան տեղ դրւում է նա, յոգնակին՝ նրանք։

Հետևեալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, յոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք։

Նայելով դերանունների նշանակութեան՝ այլ և այլ տեսակի են բաժանւում։

  1. Անձնական դերանուններ. - Այն դրանունները որոնք դրւում են անձնաւորութիւնների անւան փոխարէն կոչւում են անձական դերանուններ։ Այդ դեանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք։
  2. Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչւում են ցուցական դերանուններ։ Այդ դեանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք։
  3. Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչւում են այն դերանունները, որոնք դրւում են խօսքի մէջ եղած երկու կամ աւելի անունների տեղ և խօսքի իմաստն այնպէս են արտայատում, որ թէ մէկ և թէ միւս առար-կայի համար է հասկացւում, օրինակ՝ կաղն ու կոյրը իրար օգնեցին խօսքը հասկացւում է՝ թէ կաղը կոյրին օգնեց և թէ կոյրը կաղին օգնեց։ Փոխադարձ դերանուններն են՝ միմեանց, իրար, մէկմէկու (մէկմէկի)։
  4. Հարցական դերանուններ. – Հարցական են կոչւում այն դերանունները, որոնք գործ են ածւում ոչ թէ մի ծանօթ անուն չկրկնելու համար, այլ խօսողի համր մի անծանօթ անուն հարցնելու համար, որ որոշւում է պատասխանի մէջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը։ - Յասմիկը պա-տասխանեց։ Ի՞նչ գնեցիր։ Ժամացոյց գնեցի։ Հարցական դերանուն-ներն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞։
    Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞)։

ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ Դերանունների վերջում ա, ո ձայնաւորներից յետոյ անձայն յ չի գրւում՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա, քս, սոքա, դոքա, նոքա, սոգա, դոգա, նոգա։

ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ինչպէս անունները դերանուններն էլ հոլովւում են։

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ե զ ա կ ի
Ուղ. ես, ինքս դու, ինքդ նա, ինքը
Սեռ. իմ քո նրա
Տր. ինձ քեզ նրան, իրեն
Հայց. ինձ քեզ նրան, իրեն
Բաց. ինձնից, իձանից քեզնից, քեզանից նրանից, իրենից
Գործ. ինձնով, ինձանով քեզնով, քեզանով նրանվ, իրենով
Ներգ. ինձնում, ինձանում քեզնում, քեզանում նրանում, իրենում


Յ ո գ ն ա կ ի
Ուղ. մենք, ինքներս դուք, ինքներդ նրանք, իրենք
Սեռ. մեր ձեր նրանց, երենց
Տր. մեզ ձեզ նրանց, իրենց
Հայց. մեզ ձեզ նրանց, իրենց
Բաց. մեզնից, մեզանից ձեզնից, ձեզանից նրանցից, իրենցից
Գործ. մեզնով, մեզանով ձեզնով, ձեզանով նրանցով, իրենցով
Ներգ. մեզնում, մեզանում ձեզնում, ձեզանում նրանցում, իրենցում

Կազմել նախադասութիւններ գործածելով վերոյիշեալ դերանունները։

ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Եզակի
Անձ Իր
Ուղ. սա դա նա այս այդ այն
Սեռ. սրա դրա նրա սրա դրա նրա
Տր. սրան դրան նրան սրան դրան նրան
Հայց. սրան դրան նրան այս այդ այն
Բաց. սրանից դրանից նրանից սրանից դրանից նրանից
Գործ. սրանով դրանով նրանով սրանով դրանով նրանով
Ներգ. սրանում դրանում նրանում սրանում դրանում նրանում


Յոգնակի
Անձ Իր
Ուղ. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք
Սեռ. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց
Տր. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց
Հայց. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք
Բաց. սրանցից դրանցից նրանցից սրանցից դրանցից նրանցից
Գործ. սրանցով դրանցով նրանցով սրանցով դրանցով նրանցով
Ներգ. սրանցում դրանցում նրանցում սրանցում դրանցում նրանցում

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Հոլով Յոգնակի
Ուղ. - - -
Սեռ. միմեանց իրար մէկմէկու
Տր. միմեանց իրար մէկմէկու
Հայց. միմեանց իրար մէկմէկու
Բաց. միմեանցից իրարից մէկմէկից
(մէկ-մէկուց)
Գործ. միմեանցով իրարով մէկմէկով
Ներգ. - - -

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ։

ՀԱՐՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ
Ե զ ա կ ի
Ուղ. ո՞վ ի՞նչ (ը) ո՞րը քանի՞սը որտե՞ղ(ը)
Սեռ. ո՞ւմ ինչի՞ որի՞ քանիսի՞ որտեղի՞
Տր. ո՞ւմ ինչի՞(ն) որի՞ն քանիսի՞(ն) որտեղի՞(ն)
Հայց. ո՞ւմ ի՞նչ (ը) ո՞րը, որի՞ն քանի՞սը(ի՞ն) որտե՞ղ(ը)
Բաց. ո՞ւմից, ո՞ւմնից ինչի՞ց որի՞ց քանիսի՞ց որտեղի՞ց
Գործ. ո՞ւմով, ո՞ւմնով ինչո՞վ որ՞ով քանիսո՞վ որտեղո՞վ
Ներգ. - ինչո՞ւմ որո՞ւմ քանիսո՞ւմ որտեղո՞ւմ


Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ
Յ ո գ ն ա կ ի
Ուղ. ո՞վքեր ինչե՞ր(ը) որո՞նք քանիսնե՞րը Չ
Սեռ. - իչների՞ որո՞նց քանիսների՞ Ո
Տր. - ինչերի՞(ն) որո՞նց քանիսների՞ն Ւ
Հայց. - ինչե՞ր(ը) որո՞նք, որո՞նց քանիսնե՞րը(ի՞ն) Ն
Բաց. - ինչերի՞ց որոնցի՞ց քանիսների՞ց Ի
Գործ. - ինչերո՞վ որոնցո՞վ քանիսներո՞վ
Ներգ. -- ինչերո՞ւմ որոնցո՞ւմ -

Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ։

5. ԲԱՅ

Բայ բառը նշանակում է խօսք։ Այսպէս է կոչւում բայը, որովհետև խօսքի էական մասն է կա´մ բուն խօսքը։ Ամէն մի բայ մենակ կազմում է մի նախադասութիւն. Օրինակ՝ գնացի, տեսաւ, եկար մի-մի բայ և մի-մի նախադասութիւն են, այսինքն մի-մի մտածութիւն են յայտնում։

Առանց բայի խօսք և նախադասութիւն չի կազմւում. օրինակ՝ գիւղից այսօր բառերը խօսք չեն կազմում, այսինքն մտածութիւն չեն յայտնում, այլ միայն հատ-հատ գաղափարներ, հարկաւոր է մի բայ, որ այդ բառերից խօսք կազմւի. օրինակ՝ գիւղից այսօր եկան, կամ գիւղից այսօր հեռացան։ Եկան և հեռացան բայերը մենակ ևս կազմում են մի-մի նախադասութիւն (խօսք)։

Ուրեմն խօսքը իր ամենապարզ ձևով կազմւած է մի բառից, որ է բայ։

Խօսքը մտածութեան արտայայտութիւնն է բայով։

ԲԱՅ կոչւում են այն բառերը, որոնք մենակ խօսք են կազմում։

Իւրաքանչիւր բայ մենակ մի խօսք է կազմում, որովհետև միանգամից մի քանի գաղափար է միացած յայտնում, մինչդեռ միւս տեսակի բառերը միայն մի գաղափար են յայտնում։

ԲԱՅԻՄԱՍՏ, ԴԷՄՔ ԵՒ ԹԻՒ

Բայի ցոյց տւած գլխաւոր գաղափաներն են՝ բայիմաստ, դէմք և թիւ։

ԲԱՅԻՄԱՍՏ.- Բայիմաստը ցոյց է տալիս մի եղելութիւն այսինքն՝

ա) Անել. ինչպէս՝ Նա դասը գրեց։
բ) Լինել. օրինակ՝ Լինում է մի թագաւոր։ Մի մարդ է լինում անունն Ազատ։
գ) Մի բան լինել. ինչպէս՝ երեխան մեծացաւ (ի՞նչ եղաւ)։

ԴԷՄՔ. Մի բան անելու կամ լինելու համար հարկաւոր է մի առարկայ՝ անձ, կենդանի կամ իր, որ անէ կամ լինի։Անող կամ եղող առարկայի դաղափարը կոչւում է դէմք։

Բայն ունի երեք դէմք՝ առաջին, երկրորդ, և երրորդ դէմք։

Առաջին դէմքը ցոյց է տալիս խօսողի գործունէութիւնը կամ եղելութիւնը։
Օրինակ՝ գրեցի (ես), կարդում եմ (ես)։ ործողութիւն կատարողը ինքը խոսողն է։

Երկրորդ դէքը ցոյց է տալիս խօսակցի գործողութիւնը կամ եղելութիւնը։
Օրինակ՝ գրեցիր (դու) կարդացիր (դու) քնել ես (դու)։

Երրորդ դէմքը ցոյց է տալիս ս´չ խոսողի և ո´չ էլ խօսակցի, այլ մի ուրիշի գործողութիւնը կամ եղելութիւնը, օրինակ՝ գրեց (նա) կարդաց (նա)։

ԹԻՒ.- Բայը դէմքի հետ միասին ցոյց է տալիս և դէմքի թիւը, այսինքն՝ թէ գործող կամ լինող անձը մէ՞կ է, թէ մէկից աւելի. օրինակ՝ գրեցի, գնաց, գրում է. այս ձևերից յայտնի է դառնում, որ գրողը մի հոգի է, մինչդեռ երբ ասում ենք՝ գրեցինք, գնացինք, գրում են երևում է, որ գործողութիւն կատարողները մէկից աւելի են։

Բայի դէմքն ունի երկու թիւ՝ եզակի և յոգնակի։ Եթէ դէմքը մի անձ կամ առարկայ է ցոյց տալիս, բայը եզակի է, իսկ եթէ մակից աւելի է ցոյց տալիս՝ բայը յոգնակի է։

Ուրեմն բայը մի անգամից մի բառով յայտնում է երեք գաղափար՝ բայիմաստ, դէմք և դէմքի թիւ։ Եթէ բայի մէջ այս գաղափարներից մէկն ու մէկը պակաս լինի, այդ բայը դեռևս բայ չէ. օրինակ՝ գնալ, գրած բառերը ցոյց են տալիս բայիմաստ, այսինքն եղելու-թիւն, բայց բայ չեն. խօսք չեն կազմում, որովհետև միաժամանակ դէմք և թիւ ցոյց չեն տալիս։

ԲԱՅԻ ԵՂԱՆԱԿԸ.- Ամէն մի բայ բայիմաստի, դէմքի, թւի ու ժամանակի հետ ցոյց է տալիս և եղանակ, այսինքն թէ խօսողն ինչ կերպ է ասում, խօսում եղելութեան մասին։ Հայոց լեզւի մէջ բայի եղանակները հինգ են՝

  1. Սահմանական
  2. Ենթադրական
  3. Հարկադրական
  4. Ըղձական
  5. Հրամայական

Սահմանական եղանակը ցոյց է տալիս իսկական եղելութիւն, այսինքն մի եղելութիւն որ իսկապէս լինում է, եղել է կամ լինելու է։ Իսկ միւս չորս եղանակները ցոյց են տալիս անիրական եղելութիւն, որ միայն մտածւած, կամեցած կամ ցանկացւած է։

Ենթադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում, ենթադրում, կարծում է, թէ լինում է, կամ կը լինի օրինակ՝ երբ ասում ենք՝ նա հիմա տանն է. նա այժմ գնում է. այն շիշը պարունակում էր տասը բաժակ ջուր։ Գնում է, պարունակում էր բայերը սահմանական եղանակի են նրանց ցոյց տւած եղելութիւններն իրական են, իսկապէս տեղի ունեն։ Բայց երբ նոյն խօսքերը շուռ տանք և ասենք՝ նա հիմա տանը կը լինի։ Նա այժմ գնալիս կը լինի։ Այն շիշը կը պարունակէր տբայերը ենթա-դրական եղանակի են. նրանց ցոյց տւած եղելութիւնն իրական չէ, այլ մենք այդպէս մտածում, կարծում ենք միայն, բայց կարող է պատահել, որ այդպէս չլինի։

Ուրեմն ենթադրական եղանակը ցոյց է տալիս լոկ հնարաւորութիւնը, մի եղելութիւն, որ կարող է լինել, գուցէ, կարելի է, որ լինում է, եղել է, կամ կը լինի։

Հարկադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում է, բայց ոչ իբրև լոկ ենթադրութիւն, այլ իբրև անհրաժեշտութիւն, որ հարկ է, պէտք է կատարւի. օրինակ՝ նա այժմ տանը կը լինի, լոկ ենթադրութեամբ ասւած խօսք է. բայց նա այժմ տանը պիտի լինի խօսքը, լոկ ենթադրութեամբ չէ ասւած, այլ նշանակում է՝ նա ստիպւած է, պարտաւոր է, հարկադրւած է տանը լինել։

Ուրեմն հարկադրական եղանակն եղելութեան իրական լինելու աւելի մեծ հաւանականութիւն է ցոյց տալիս, քան թէ ենթադրականը։

Ըղձական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ ըղձալի, ցանկալի է՝ կատարւի, լինի օրինակ՝ տեսնեմ նրան։ նացիր, ասէիր նրան, որ գար։ Ես կամենում եմ, որ դու սովորես։ Դասս գրեմ, գնամ խաղալու։ Ըղձական եղանակը կոչւում է նաև ստորադա-սական եղանակ։

Հրամայական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողն իր պօսակցին հրամայում է, որ մի բան անի կամ լինի։ Հրամայական եղանակն ունի միայն եզակի և յոգնակի երկրորդ դէմք օրինակ՝ գնա՛, տե՛ս, ասա՛։ Գնացէ՛ք, տեսէ՛ք, ասացէ՛ք։

ԲԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ.- Բայը ցոյց է տալիս և ժամանակ, այսինքն թէ երբ է կատարւում գործողութիւնը։ Բայի ժամանակներն երեք են՝

  1. Ներկայ
  2. Անցեալ
  3. Ապառնի

Ներկայ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանին կատարւող գործողութիւնը կամ եղելութիւնը, որը դեռ շարունակւում է. օրինակ՝ գրում եմ, նկարում է։ Անցեալ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանից առաջ կատարւած եղելութիւնը, որ արդէն անցել է. օրինակ՝ գնացի, գնացել եմ։ Ապառնի ժամանակը ցոյց է տալիս խօսելու վայ‎րկյանից յետոյ կատարւելիք գործո-ղութիւնը, որ դեռ ապագայում պիտի լինի. օրինակէ՝ գնալու եմ, պիտի գնամ, կը գնամ։

Ներկայի ժամանակը՝ իբրև, անբաժանելի է, ուստի և մի ներկայ կայ։ Բայց անցեալ և ապառնի ժամանակները անորոշ են և կարող են տարբեր ժամա-նակների բաժանւել, աւելի առաջ և յետոյ լինել, այդ պատճառով էլ այս երկու ժամանակի ձևերը լեզւի մէջ մի քանի տեսակ են. այսինքն մի քանի տեսակ անցեալ և ապառնի ժամանակներ կան, որոնք ցոյց են տալիս աւելի առաջ կամ յետոյ լինելը. օրինակ՝ կարդացել եմ, կարդացել էի, կարդալու եմ, կարդալու էի, պիտի կարդամ, կը կարդամ և այլն։

Հրամայական եղանակի բացասական ձևը կոչւում է արգելական, որ կազմւում է մի՛ մակբայով. օրինակ՝ մի՛ վազիր, մի՛ խօսիր, մի՛ կարդայ, մի՛ վազէք, մի՛ խօսէք, մի՛ կարդաք (մի՛ կարդացէք)։

Սահմանական եղանակն ունի բայի բոլոր ժամանակները՝

  1. Ներկայ
  2. Անցեալ անկատար
  3. Անցեալ կատարեալ
  4. Ապառնի
  5. Ապառնի անցեալ
  6. Վաղակատար ներկայ
  7. Վաղակատար անցեալ
  8. Յարակատար ներկայ
  9. Յարակատար անցեալ

Իսկ ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն միայն երկու ժամանակ՝ ապառնի և ապառնի անցեալ։

ԲԱՅԻ ՍԵՌԸ

Բայերի տարբեր տեսակները սեռ են կոչւում։ Հայոց լեզւում բայերն ունեն երեք սեռ՝ ներգործական, կրաւորական և չէղոք։

  1. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կատարման համար պահանջւում է մի առարկայ, որն իր վրայ կը կրի ենթակայի գործողութիւնը, կոչւում են ներգործական սեռի բայեր. օրինակ՝
    Հայրը սիրում է որդուն (ո՞ւմ),
    Քարտաշը կոտրեց քարը (ի՞նչը),
    Աշակերտը կարդում է դասը (ի՞նչը)։
    Այս նախադասութիւնների մէջ սիրում է, կոտրեց, կարդում է ներգոյական սեռի բայեր են, որովհետև ենթակայի գործողութիւնը ներգործում, անցնում է երկրորդ առարկային, որին ասում ենք ուղիղ խնդիր կամ կրող առարկայ։
    Ուղիղ խնդիրը պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին և դրւում է հայցական հոլովով։
  2. Երբ բայը ցոյց է տալիս, որ ենթական է կրում իր վրայ մէկ ուրիշի գոր-ծողութիւնը, կոչւում է կրաւորական սեռի բայ. օրինակ՝
    Որդին սիրւում է հօրից (ումնի՞ց),
    Քարը կոտրւեց քարտաշի ձեռքով,
    Բէլը պարտւեց Հայկի նետերից (ինչերի՞ց)
    Սիրւում է, կոտրւեց, պարտւեց կրաւորական սեռի բայեր են։
    Կրաւորական սեռի բայը ձևով տարբեր է ներգործական սեռից, բայց նրանից է առաջանում։
  3. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կամ եղելութեան կա-տարման համար չի պահանջւում մի առարկայ, որն իր վրայ կրի այդ գործողութիւնը կամ եղելութիւնը, կոչւում են չեզոք սեռի բայեր. օրինակ՝ վազել, գնալ, քայլել, հասնել, հեռանալ և այլն։
    Գիւղացին ձմեռը հանգստանում է (չի կարելի ասել՝ ի՞նչ է հանգստանում կամ ո՞ւմ է հանգստանում)։
    Եմ և լինեմ օժանդակ բայերը չէզօք սեռի բայերից են։
    Ներգործական բայերը կրաւորական են դառնում, երբ անցեալ դերբայի առաջին ձևը՝ ել վերջաւորութիւնը փոխում ենք ւել-ի կամ ւիլ-ի։
    Օրինակ՝
    Ներգործ Անց. դերբայ Կրաւորական
    դիզել դիզել դիզւիլ
    կտրել կտրել կտրւիլ
    կարդալ կարդացել կարդացւիլ
    մոռանալ մոռացել մոռացւիլ
    (ւիլ կամ ւել)
    Այն բոլոր բայերը, որոնց վերջաւորութիւնը չի կարելի այս ձևով փոփո-խել՝ ուրեմն չեզոք են, իսկ փոփոխումները ներգոյական են։

Որոշել, թէ հետևեալ բայերից որո՞նք են ներգործական և որո՞նք չեզոք։

Գտնել, գործել, սիրել, լսել, սովորել, արձակել, դադարել, բանալ, ջնջել, նայել, կամենալ, հաւատալ, չափել, հազալ, որսալ, պառկել, հարթել, զարմա-նալ, բարկանալ, զօրանալ, ծուլանալ, ազդել, աղաչել, այրել, կարել։

6. ՄԱԿԲԱՅ

Նշանակում է բայի վրայ դրւող բառ։

Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների գործողութեան կամ դրութեան զանազան հանգամանքները, կոչւում են մակբայ։

Օրինակ՝ Վաչիկը միշտ լաւ է պատրաստում իր դասերը, միշտ ցոյց է տալիս թէ՝ Վաչիկը ե´րբ պատրաստում է իր դասերը լաւ, – թէ ինչպէս է պատրաստում։ Միշտ լաւ մակբայներ են։

Մակբայներն ըստ իմաստի լինում են զանազան տեսակի.

  1. Տեղ ցոյց տւող. – օրինակ՝ հեռու, մօտիկ, ներս, դուրս, վերև, ներքև, այստեղ, այնտեղ և այլն։
  2. Ժամանակ ցոյց տւող. – հիմա, այժմ, արդէն, օրէցօր, այսօր, երեկ, էգուց, գիշեր, ցերեկ, միշտ և այլն։
  3. Քանակ ցոյց տւող. – շատ, քիչ, սակաւ, որքան, որչափ, քիչ-քիչ, շատ-շատ, աւելի, աւելի ևս, քանիցս, բազմիցս և այլն։

Վարժութիւն. – կարդալ մի հատւած, որոշել մակբայները և ցոյց տալ տեսակները։

7. ԿԱՊ

Կապ կոչւում են այն բառերը, որոնք նախադասութեան մէջ մի գոյական (անուն, դերանուն) իբրև լրացում կապում են մի ուրիշ բառի, գլխաւորապէս բայի հետ։ Օրինակ՝ գնացի դէպի նա խօսքի մէջ դէպի բառը կապում է նա դերանունն իբրև լրացում գնացի բայի հետ։

Կապերը դրւում են գոյականից առաջ կամ յետոյ, ուստի կոչւում են նախադրութիւն կամ յետադրութիւն։

Նախադրութիւններն են՝ ըստ, առանց, բացի, դէպի, մինչև, իբրև։

Յետադրութիւններն են՝ մասին, համար, հանդերձ, ներքոյ, յանդիման, պէս և այլն։

Վարժութիւն. – կազմել նախադասութիւններ, գործածելով վերոյիշեալ նախադասութիւնները և յետադրութիւնները։

8. ՇԱՂԿԱՊ

Այն բառերը, որոնք կապում են երկու նախադասութիւններ և նախադա-սութեան անդամները միմեանց հետ կոչւում են շաղկապ. օրինակ՝ հայրը տուն դարձաւ և տեսաւ Արմիկին ու Սուրիկին։ Առաջին նախադասութիւնն երկրորդի հետ միացած է և շաղկապով, երկրորդ նախադասութեան երկու անդամները՝ Արմիկին, Սուրիկին միացած են ու շաղկապով։

Գրել նախադասութիւններ հետևեալ շաղկապներով.

Եւ, ու, կամ, թէ, եթէ, իսկ, բայց, այլ, որովհետև։

9. ՁԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Այն բառերը, որոնք մի ձայնով կամ բացագանչութեամբ ցոյց են տալիս խօսողի զգացումները՝ զարմանք, բարկութիւն, ուրախութիւն և այլն, կոչւում են ձայնարկութիւն։ Ձայնարկութիւն՝ ա՜խ, աւա՜ղ, ո՜հ, վա՜յ, է՜հ, ափսո՜ս, ա՜հ։

Ուղղագրութիւն.- Ձայնարկութիւնների վրայ դրւում է շեշտ կամ երկարացման նշան և նախադասութեան միւս անդամներից բաժանւում է ստորակէտով։ Օրինակ՝ Ա՜խ, տւէք ինձ քաղցր մի քուն։