Հայկական Համառոտ Հանրագիտարան/Հ
Արտաքին տեսք
Աղբյուր՝ Հայկական համառոտ հանրագիտարան |
Հաբանդ (Մեծ Հայք) → |
[ 33 ]Հ, հայկական այբուբենի տասնվեցերորդ տառը։ Անունն է հո։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր, նոտրգիր տառատեսակները։ Նշանագրում է հայ-ի կոկորդային պարզ, շփական, խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Վերջինս գրաբարում հաճախ գրվել է յ տառով (յիսուն), իսկ երբեմն, ըստ գրչի նախասիրության, նույն հնչույթը միևնույն բառում արտահայտվել է և՛ հ, և՛ յ տառերով (հովատակ-յովատակ)։ Արդի գրակ․ արևմտահայ-ը պահել է հ հնչույթի գրության գրաբարյան կանոնները։ Բարբառների մեծ մասում հ փոխարինվում է խ-ով (հաց > խաց)։ Հ նշանակել է 70 և 70-րդ, բյուրի նշանով (Հ) 70 բյուր (700000)։ Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական։