Jump to content

Հայոց գրողների ընկերության գրական երեկոները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայոց գրողների ընկերության գրական երեկոները
ՀԱՅՈՑ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ

Մոտ օրերս կսկսվեն Հայոց գրական երեկոները։ Էդ երեկոներին քննության ու վիճաբանության առարկա կլինեն մեր գրականությունն ու գրողները, մեր գործերն ու գործիչները, մեր աշխարհքն ու պատմությունը, մեր կյանքն ու իր հարցերը և ուրիշ ընդհանուր զարգացողական նշանակություն ունեցող հարցեր ու գործեր։

Ընկերության ընդհանուր ժողովը ի նկատի ունենալով գրական երեկոների մեծ կարևորությունը, արդեն վարչությանը որոշ ծախքեր անելու լիազորություն է տվել, և անշուշտ վարչությունը պետք է աշխատի հանդես բերելու մեր մեջ եղած լուրջ ուժերն, և երեկոները դարձնի հետաքրքրական ու բովանդակալից։

Բայց, որովհետև երեկոները լինելու են վիճաբանություններով ու ընդդիմախոսություններով, շատ է ցանկալի, որ կարծիք հայտնողներն ու վեճի մտնողները լրջորեն պատրաստված լինեն առաջուց ու նյութին ծանոթ, ընդդիմախոսությունները լինեն պատճառաբանված ու հիմնավորված և վիճաբանությունները կոռեկտ։ Լավ վիճաբանողները պետք է սովորեցնեն հասարակությանը, թե ինչ կնշանակի մի բան հասկանալ, ինչպես պետք է հասկանալ, ինչպես պետք է կարծիք հայտնել և ինչպես վերաբերվել հակառակորդին։

Դա կլինի դպրոց։