Jump to content

Հայոց կաթողիկոսի այցը Կովկասի փոխարքային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայոց կաթողիկոսի այցը Կովկասի փոխարքային
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 235
ծ. ― էջ 608
Թիֆլիս, 29 հունիսի

Այսօր նորին վեհափառություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է Վրաստանի հին մայրաքաղաքը— Մցխեթ՝ տեսակցելու Կովկասի փոխարքա կոմս Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Էս տեսակցության առիթով մենք պետք է հիշատակենք էն նշանակալից պատմական երևույթը, որ ընդհանրապես հայոց կաթողիկոսները և Կովկասի փոխարքաները եղել են լավագույն հարաբերությունների մեջ։ Դրա շնորհիվ պատմական շատ խոշոր թյուրիմացություններ հեշտ են պարզվել և ունեցել են բարեբախտ վերջավորություն։

Մեր այժմյան հայրապետի ու փոխարքայի անձնավորությունն երն էլ արդեն գրավական են էդ բարձր կապի, և Մցխեթի տեսակցությունը մեզ ներշնչում է լավ զգացմունքներ ու բարի հույսեր։ եվ Կովկասի պատմությունն ու ժողովուրդները անվերջ հարգանքով կհիշեն ու կպահեն էն մարդկանց անունները, որոնք կարողացան ու չխնայեցին էս ժողովուրդներին կյանքի ու լուսավորության բարիքները, այլև եղան սիրո և համերաշխության բարձր օրինակներ։