Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՅ ՏՂԱՅՈՑ ՈՂԲԸ
Մեր տաճարի սուրբ լուման
Շինեց Հայ դըպրոց,
Որ լինի նա ապաստան
Խեղճ Հայի որդոց.
5
Որ տա Հային հաց արդար,
Խըղճմըտանք մաքուր,
Սիրտ անարատ, միտք պայծառ
Ու հավատ մաքուր։
Սուրբ Մեսրովբի տառերով
10
Մեզ լույս ծագեցավ,
Եվ քաջ Հայկի բառերով
Սուրբ գիրք պարզեցավ։
Դըպրոցն եղավ մեզ համար
Իբրև ծնողաց տուն,
15
Բնավ մոռացանք աշխարհ
Ու խենեշություն։
Արշալույսը չի բացված
Այնտեղ գնում էինք,
Ու շատ անգամ ուտել հաց
20
Մոռանում էինք։
Հանկարծակի հյուսիսից
Հողմեր փըչեցին,
Մեզ հանեցին դըպրոցից,
Դուռն էլ փակեցին....
|
|
25
Հազկերտների չար օրեր
Մեզ վերադարձան....
Ո՞ւր են, ո՞ւր են Ղևոնդներ,
Ո՞ւր է Քաջ-Վարդան...
Աստուծո բանն սովրելու
30
Այժըմ ո՞ւր գընանք,
Լավը վատեն ջոկելը
Ի՞նչ հնարով գիտնանք.
Ո՞ւր անցնի մեր մանկությունն—
Փակված է դըպրոց...
35
Տանջում է մեզ ձանձրությունն....
Վա՜յ խեղճ հայ տըղոց....
Հայի դըպրոց, հայի ժամ,
Դուք եք իմ փառքը,
Եթե ես ձեզ ուրանամ,
40
Սևնա իմ կյանքը։
|
|
|
|