Jump to content

Մեսրովբ, Վարդան, Ղևոնդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեսրովբ, Վարդան, Ղևոնդ

1885

ՄԵՍՐՈՎԲ, ՎԱՐԴԱՆ, ՂԵՎՈՆԴ


   Մի՛ տըրտմիլ դու, Հայ, երբ մեգ ու խավար
Երբեմըն պատեն երկինքըդ պայծառ.
Դու ունիս Մեսրովբ, նորա սուրբ գիրը
Միշտ կլուսավորե Հայոց երկիրը։

   5 Մի՛ վըհատիլ, Հայ, երբոր քու որդին
Երբեմըն դառնա զոհ անգութ Քըրդին,
Քու Քաջ-Վարդանի զենքի հիշատակ
Միշտ կըպատրաստե ազգիս շահատակ։

   Մի՛ սարսիլ, երբ պիղծ կրակի քըրմերը
10 Երբեմըն քանդեն քու սուրբ ժամերը,—
Ղևոնդեն մնացած մեզ այն սուրբ բիրը
Միշտ կըհալածե քրմաց ջոլիրը։

Մի՛ վախնալ... բայց և անհոգ մի՛ մընալ,
Սիրե՛, շատ սիրե՛ սովրիլ ու կարդալ,
15 Կարդա՛, միշտ կարդա, Հայոց պատմություն—
Անտեր Հայ ազգիս վավեր փըրկություն: