Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Հասակ ենք առել այնտեղ, ուր, ահա,
Հաստատված են մեր լեռները վերուստ.
անդնդով անցնող լեռնային ճամփան
սովոր չէ ներել սոսկում ու փախուստ...
Մենք արծիվների հետ ենք մեծացել,
Քիրսը ախպերն է մեր լույս-հավատի։
Մի՛ լքիր լեռդ-ինչքան էլ խոցեն,
Մնա լեռան հետ՝ լեռը կհաղթի՛։
|
|