Ես ամենքի հետ եւ ամենուրեք
կարող եմ խոսել ցանկացած լեզվով,
բայց երբ ուզում եմ
դիմել մայրիկիս,
շուրթիս ծաղկում է միայն մայրենին։
Երեւի ոչ մի լեզվով չի ասվի՝
ինչու է այդպես։
Ու ես գաղտնիքը պարզելու համար
օծվում եմ լույսով
մորս աչքերում վառվող մոմերի։
Մայրիկիս դեմքը մագաղաթ է սուրբ՝
անմահ պատկերով,
նախշուն խազերով հայոց գրերի։