Jump to content

Հավատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հավատ
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 42)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 105)։

Հավատ



Ես սիրում եմ հոգնած քայլել ճամփաներով։

Բայց թե հանկարծ մի օր ընկնեմ ճամփակեսին,
Ես կձգտեմ կանգնել
Ու մահանալ... կանգնած։
Եվ, փույթ չէ,
Թող ոտքերս մի պահ կանգնեն։
Քանզի գիտե՛մ, գիտե՛մ,
Որ քայլերս պիտի՛ շարունակվեն...

13.10.1984, Ստեփանակերտ