Jump to content

Խոստովանություն (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խոստովանություն
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 41)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 105)։

Խոստովանություն


Բանաստեղծություն գրելուց առաջ
Ով իմ կրակին ոչ թե ջուր,
Այլ ածուխ է լցնում՝
Նրա դռանն եմ,
Նրա գերին ու խոնարհ ծառան եմ։
Բանաստեղծություն գրելուց հետո
Մարած կրակ եմ։
Բայց և՝ անթեղված պողերիս ուժով
Ջերմացված սրտին
Ու նրա բախտին տեր-տիրակալ եմ։
Իսկ թե ինչ-որ տեղ
Ինձ չեն ենթարկվում խոհերս հոգնած՝
Ես... բռնակալ եմ։

02.01.1985, Ստեփանակերտ