Jump to content

Հավքի սերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՎՔԻ ՍԵՐԸ

Սիրում է ծառը
Ու երգում նրան,
Չէ որ բույն ունի ճյուղերին ծառի,
Եվ հավքի երգը՝
               օրհնանքի նման,
Ամենուր ասես փռում է բարին։
Բույնը՝
Շողքով է հյուսված արեւի,
Այստեղ է հավքի
Օրը ջերմանում։
                Ու ծաղկող ծառի,
Հողի,
Աշխարհի
Սերը բնի մեջ ձագեր է հանում։