Jump to content

Հերոսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՈՍԸ

Ո՛վ մարդ հերոս, հանճար և կամ նահատակ,
Որ քու անձիդ համար երբեք չես ապրած,
Որ հըրայրք մը ունիս քեզի նըպատակ,
Գաղափար մը անձնուրաց:

Թողած կյանքի լայն ուղիները փափուկ,
Անպատըսպար՝ տոթերուն տակ ու ձյունին,
Միշտ բարձրացար քարուտ ճամբե մը դերբուկ
Ուր ոտքերը կ՚արյունին:

Սըրահներու մեջ երբ բոցը կը վառեր,
Երբ ջահերը կը շողային լուսարձակ,
Դուն մեկնեցար հոն, ուր ցուրտ էր, խավար էր,
Եվ հեռու էր լուսածագ:

Թափթըփեցան թարմ երազներդ անհամար.
Դեռափըթիթ օրերդ անցան հոգերով.
Չը ծաղկեցավ ոչ մեկ գարուն քեզ համար.
Արտասվեց իղձդ ու գորով:

Պըսակվեցան վարդերով ցած գըլուխներ.
Աշխարհ չունի հերոսին փառք արժանի.
Փուշ-պըսակին ներքև՝ մաքուր, անվեհեր
Իր ճակատը կ՚արյունի:

Զրպարտեցին ու դատեցին քեզ մարդիկ,
Մըրոտեցին սրտիդ հույզերը պայծառ.