Հիշատակի տրորված ծաղիկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թե ինչպես ստեղծվեց Նոյյան տապանը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Հիշատակի տրորված ծաղիկներ)

Վարդան Հակոբյան

Ինչ էր երգում թռչունը
ՀԻՇԱՏԱԿԻ ՏՐՈՐՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ


Եզովպոսը՝ մի քանի կտոր քար մաղախի մեջ, որոնցով նա
        սնվում է, վերջերս հաճախ է իմ դուռը ծեծում։ Կան
        հասցեներ, որոնք, առանց հարցնելու,
                              բոլորն իմանում են։ Աչքի
        վերջին սահմանը, դա անվերջությունն է անսահմանի։

Չեմ սիրում ես «գայլերի պես ոռնալ
                                քաղաքական միտինգներում»,
        բայց հայրենիքում ամեն ինչ ինձ ստիպում է, որ լինեմ ոչ
        հայրենիքում։ Օտարություն են
                             ստեղծում հայրենիքում, որ մար-
        դիկ օտարությանը կարոտելիս, այլեւս չլքեն հայրենիքը։

Դեւերն արեւի վրա սիրաբանում են։ Հույսն
                              առանց հավատի խաբեբա է դառ-
        նում ի վերջո։ Եվ ես պատուհաններ եմ
                                պատվիրում պատերի
        համար, որ ձգվում են մարդկանց միջեւ,
                                 փակուղիների համար
        ելքի դռներ եմ սարքում։ Մոլեգնում է
                                 քաղաքական թռչնագրիպը։

Ես միշտ վերադառնում եմ այնտեղ, ուր վառած
                                 մոմս չի մարում։ Առուն
        հուշ է տանում հեռվին եւ դա կապ չունի
                        քաղաքականության հետ։ Ոչ մի զինվոր
        չէր ուզում հայրենիքի համար մեռնել,
                                բոլոր զինվորներն էլ ուզում էին
        հայրենիքի համար ապրել։ Բառը, ի վերջո, հիշատակի
                                հոգնած ծաղիկ է։

Ասում են՝ աղն է ծովի կանաչը փոխում կապույտի։
                                        Սերը հնչում է որպես
         զավեշտ։ Ընդառաջելով սեղանիս աքլորին,
                                        նրա փոխարեն
         մեկ-մեկ «ծուղրուղու» եմ կանչում,
                                        որովհետեւ ինքը թեեւ քա-
         րից է, բայց արեւածագի նկատմամբ
                                        խիստ գերզգայուն է։