Jump to content

Հիշողություն (Սմբատ Շահազիզ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հիշողություն


(Նվեր Ն. Փուղինյանցին, ուսանողի Մոսկովական
կայսերական համալսարանի)



Որպես սլացած ողջ երկրագունդ,
       Արևմտից արևելք
Թըռչում է խիստ արագ և թունդ,
       Արևի մոտ անարգելք։
5 Այնպես և իմ միտքս անդադար,
       Արևմտից սլացած,
Դեպ՝ արևելք զվարթարար
       Թռչում է խիստ և վառված։
Դեպի երկիրն չքնաղ, պայծառ,
       10 Այրարատյան պտղաբեր,
Ուրտեղ երբեմն առյուծաբար
       Ճեմում էին քաջ Հայեր։
Դեպի դաշտերն ծաղկադալար,
       Դաշտեր անույշ և քաղցրիկ։
15 Ուր օդ զիվարթ վառողջարար
       Փչում է միշտ խաղաղիկ։
Ո՛հ, Հայաստան, սուրբ Հայաստան,
       Արդյոք ե՞րբ քեզ կըտեսնեմ,
Ե՞րբ օրդ անույշ և պատվական
       20 Պայծառ դեմքով կծըծեմ։
Ա՜խ, ե՞րբ կլինի ինձ մտանել
       Քո սուրբ դաշտերն հայրենի,
Ա՜խ, ե՞րբ կլինի ինձ համբուրել
Քո սուրբ հողը մայրենի:
25 Արարա՜տ իմ, ծե՜ր Արարատ,
       Հոգուս պայծա՜ռ հիշատակ,
Ե՞րբ կըտեսնեմ արտասվակաթ
       Քո վեհ կատար ձյունապսակ։

Էջմիածի՜ն, էջմիածի՜ն,
       30 Լուսավորչյան և սուրբ Աջ,
Ե՞րբ սրտաշարժ, եռանդագին
       Ծունր կըդնեմ ձեր առաջ։
1859