Հիշում եմ ինչպես այն ուշ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մի՞թե վերջին պոետն եմ ես Հիշում եմ ինչպես այն ուշ՝ «Երկիր Նաիրի» ժողովածու

Վահան Տերյան

Ամառ, 1913
Ինչպես չըսիրեմ, երկիր իմ կիզված
[ 250 ] 12

* * *

Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ...

Մեր գյուղն է —սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ...

Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։

Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է —բարի մի մայր...
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան...


[1915]