Հիվանդագին նախազգացում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ցայգային երազանք Հիվանդագին նախազգացում

Մատթեոս Զարիֆյան

Մղձավանջ


Հիվանդագին նախազգացում


Տատրակ մը կը լողա ծովուն վրա, ծովուն՝ որ կը թվի մեռած հոգի մը ըլլալ․․․
Պատուհանիս առջև նստած՝ կը նայիմ այդ ճերմակ թռչունին ու կը դիտեմ ծովը անալիք...
Տրտմորեն կ’երազեմ իմ դժբախտ սիրականիս.․.
Սա թռչունին նման, ան կը լողա հոգվույս մեջ, և հոգիս մեռած ծով մըն է անհուն...
Օր մը, ճերմակ տատրակը իր գլուխը պիտի մխրճե ծովուն մեջ և ալ վեր չպիտի առնե զայն․ այս կապույտ ջուրը պիտի սպաննե խեղճը։
Կը սոսկամ, երբ կը մտածեմ որ թերևս այդպես պիտի ըլլա, նաև, իմ հե՜ք սիրականիս համար․․․