Մղձավանջ (Մատթեոս Զարիֆյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հիվանդագին նախազգացում Մղձավանջ

Մատթեոս Զարիֆյան

Դեպի մեծ անտառը


Մղձավանջ


Այդ օրը ծովը այնքան թափանցիկ էր որ մտածել կ’ուտար անդորր հոգիներու...
Ի՜նչ քաղցր պետք է ըլլա անդորրությունը հոգվույն, ուր զղջումի մը ստվերը չէ ինկած երբեք, և որ կը լողա եթերեն իջնող լույսերուն մեջը։
Այն որ այդ տեսակ հոգի մը անի՝ Հրեշտակ կ’անվանվի...
Այդ օրը՝ վշտալի հոգիներ ունեինք, ծանր թևերով կը հնչեր մեզ ստվերը. կը ժպտեի այդ բեռան տակ, որովհետև կը սիրեմ նաև տարօրինակ տառապանքը ստվերին։ Բայց կը մեղքնայի որ այնքան տժգույն էր սիրականս...

Երբ վայրի բլուրեն իջանք ու հասանք ծովափ, ան ձեռքը դրավ ուսիս ու պաղատեցավ որ ազատեմ զինքը այդ տրտմութենեն․․․ Ըսավ՝
— Կը սառեցնե՜ հոգիս...
Փայփայեցի այդ պզտիկ ձեռքը և պատասխանեցի՝
— Դիտե՛նք թե ինչպես կը քնանա ծովը...