Jump to content

Հիվանդ եմ, մայրի՛կ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիվանդ եմ, մայրի՛կ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 251
տ. ― էջ 463, ծ. ― էջ 594

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ՀԻՎԱՆԴ ԵՄ, ՄԱՅՐԻ՛Կ


Հիվանդ եմ, մայրի՛կ, նանիկ ասա՛ ինձ,
Որ ասում էիր երբեմն օրրանում,
Իմ մաշված կըրծքին խաչ քաշիր նորից
Ու նանիկ ասա, քունըս չի տանում։

5 Թող վայր դընեմ ես գըլուխս հոգնած.
Գիշեր է արդեն, ծաղիկը հանգչում,
Վաղուց է անտուն պանդուխտն էլ քընած
Մենակ քու հիվանդ զավակն է տանջվում։

Քու հեգ թըռչնակը վախցած է բուքից...
10 Ա՜խ, ես դեռ մանկուց շատ ցավեր տեսա,
Քունն էլ, հանգիստն էլ փախան իմ աչքից...
Մայրի՛կ ջան, մայրի՛կ, ինձ նանիկ ասա...